«Ծաղկած փշալարեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
 
== Նախապատմություն==
Գուրգեն Մահարու բազմաթիվ ստեղծագործություններ ինքնակենսագրական բնույթի են: Նրա «Մանկություն» (1928), «Պատանեկություն» (1929-1930), «Երիտասարդության սեմին» (գրվել է 1952-1955 թվականներին` երկրորդ աքսորի տարիներին) եռագրությունն արտացոլում է հեղինակի կյանքը մինչ 1920 թվականը: «Երիտասարդություն» վեպը պիտի արտացոլեր 1920-1936 թվականների իրադարձությունների շղթան: Վեպը գրվել է 1968 թվականին, սակայն մնացել է կիսատ: «Ծաղկած փշալարեր» վիպակը կոչված էր շարունակելու հեղինակի կենսապատումը սկսած 1936 թվականից և հասցներ մինչև 1947 թվականը` ընդգրկելով գրողի առաջին աքսորի տարիները:
 
Իր կյանքի այս հնգապատումի գրված էջերով Գուրգեն Մահարին վերակենդանացնում է հանրային, ազգային, քաղաքական, մշակութային իրադարձությունների բարդ պայմաններում մարդկային սերունդներին վիճակված մի ամբողջ ժամանակաշրջանի որքան անձնական, նույնքան էլ անանձնական կյանքի հավաստի պատմությունը: Անմռունչ, ինքնակեղեքման գնով վերականգնված մի այդպիսի անխարդախ վավերագիր է «Ծաղկած փշալարեր» վիպակը<ref>Գուրգեն Մահարի, Ծաղկած փշալարեր, Երևան, 1988, էջ 4:</ref>:
{{վիքիքաղվածք}}
[[Կատեգորիա:Վիպակներ]]