«Նարամսին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Alliance Naram-Sin Awan Louvre Sb8833.jpg|250px|մինի|աջից|Նարամսինի պայմանագիրրը Ելամի թագավորի հետ]]
'''Նարամսին''', ՆարամսուենՆարամ-Սուեն (ծննդյան թվականը անհայտ, մահացել է մ․ թ․ ա․ մոտ 2200 թվականին), [[Աքքադ]]ի [[թագավոր]] մ․ թ․ ա․ մոտ 2236 թվականից։ [[Սարգոն]] I-ի թոռը։ Երկրում մտցրել է ոռոգման միասնական [[համակարգ]], իր ձեռքում կենտրոնացրել արքունական և տաճարային [[տնտեսություն]]ները, հովանավորել է ներքին և արտաքին [[առևտուր]]ը։ Արշավել է Ելամ, պարտության մատնել նրա թագավորին և կնքել պատմությանը հայտնի առաջին միջազգային [[պայմանագիր]]ը (գրվել է [[կավ]]ե սալիկի վրա)։ Հետագա [[արշավանք]]ների ընթացքում (դեպի [[Իրան]]ի [[սարահարթ]]ի [[հարավ]]-[[արևմուտք]], [[Հայկական լեռնաշխարհ]]ի հարավ-[[արևելք]] և հարավ-արևմուտքի շրջաններ, [[Արաբական թերակղզի|Արաբական թերակղզ]]ու հարավ-արևելք, [[Ասորիք]]) պարտության է մատնել 17 թագավորների դաշնակցությունը, կործանել մ․ թ․ ա․ III հազարամյակում ծաղկում ապրող էբլան ([[Հալեպ]]ից 70 կմ հարավ), ստեղծել իր ժամանակի ամենամեծ [[պետություն]]ը։ Նարամսինը [[Միջագետք]]ի պատմության մեջ առաջին միապետն էր, որն աստվածացվել է կենդանության օրոք։ «[[Շումեր]]ի և Աքքադի թագավոր» տիտղոսը փոխարինել է «աշխարհի թագավոր», «[[տիեզերք]]ի թագավոր», «աշխարհի չորս կողմերի թագավոր» տիտղոսով։ Սպանվել է կուտիների ([[Գուտի|գուտի]]ներ) արշավանքի ժամանակ, որոնք կործանեցին Աքքադը։ Նարամսինի օրոք ծաղկման է հասել աքքադական [[մշակույթ]]ը, ստեղծվել է [[Հին Արևելք]]ի նշանավոր [[էպոս]]ներից մեկը՝ «[[Գիլգամեշ (էպոս)|Գիլգամեշը]]»։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Աքքադի թագավորներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նարամսին» էջից