«Սկաուտիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 6.
'''Սկաուտիզմ''' ({{lang-en|scout}} - հետախույզ, խուզարկու), արտադպրոցական [[դաստիարակություն|դաստիարակության]] բուրժուական համակարգ, որի նպատակն է մատաղ սերնդին դաստիարակել [[Կապիտալիզմ|կապիտալիստական հասարակարգ]]ի գաղափարներին նվիրվածության ոգով։
 
Սկաուտիզմի գաղափարական հիմքերը մշակել է անգլիացի գնդապետ [[Բադեն Պոուել]]ը [[20-րդ դար|XX դ․դարի]] սկզբին։ [[1907]] թվականին [[Մեծ Բրիտանիա]]յում հիմնվել են աղաների ({{lang-en|boyscouts}}, բոյսկաուտներ), 1909-1910 թվականներինին՝ աղջիկների ({{lang-en|girlscouts}}, գրլսկաուտներ) առաջին կազմակերպությունները։ [[1921]] թվականին սկաուտական կազմակերպություններ արդեն ստեղծվել էին 63 երկրում ([[Գերմանիա]], [[ԱՄՆ]], [[Իտալիա]], [[Ֆրանսիա]], [[Շվեդիա]], [[Հնդկաստան]])։
 
[[Ռուսաստան]]ում առաջին ջոկատներն ստեղծվել են 1909 թվականին, Ցարսկոյե սելոում (այժմ՝ քաղաք [[Պավլովսկ]])։ [[1914]] թվականին [[Նիկոլայ II]]-ի հրահանգով հիմնադրվել է «Ռուսական սկաուտ» ընկերությունը։ [[1917]] թվականին Ռուսաստանում եղել է շուրջ 50 հզազար սկաուտ։ Քաղաքացիական կռիվների տարիներին (1918-1920) սկաուտական ջոկատների ղեկավարների մեծ մասը և շատ սկաուտներ [[սպիտակ գվարդիա]]կանների և ինտերվենտների շարքերում պայքարում էին սովետական իշխանությանդեմ։ [[Նադեժդա Կրուպսկայա|Ն. Կրուպսկայան]] հիմնովին մերժելով սկաուտական դաստիարակության համակարգը՝ խորհուրդ էր տալիս նրանից վերցնել որոշ ընդունելի ձևեր (խաղեր, սպորտ, տուրիզմ, նորությունների ուսուցում ...)։ [[Լենին]]ի անվան համամիութենական պիոներական կազմակերպության ստեղծումով մշակվեցին երեխաների կոմունիստական դաստիարակության նոր ձևեր ու մեթոդներ, [[ԽՍՀՄ]]–ում Սկաուտական կազմակերպությունները վերացվեցին։