«Համաճարակաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Համաճարակաբանությունը [[Հայաստան]]ում: clean up, փոխարինվեց: , → , (53), ։ → ։ (22), ՝ → ՝ (5), → (73), ), → ), (8), )։ → )։ (2), ( oգտվելով [[Վիքիպեդիա:Ավտո...
Տող 8.
== Համաճարակաբանությունը [[Հայաստան]]ում ==
 
Համաճարակաբանության զարգացումը [[Հայաստան]]ում պայմանավորված է [[1923]]-ին թվականին տրոպիկական ինստիտուտի ([[1971]]-ից՝ համաճարակաբանության, [[վիրուսաբանություն|վիրուսաբանության]] և բժշկական [[մանկաբարցություն|մակաբուծաբանության]] ինստիտուտի), [[1927]]-ին՝ թվականին՝ [[Երևան]]ի [[սանիտարահիգիենային լաբորատորիա]]յի և [[1935]]-ին՝ թվականին՝ [[ԵԲԻ]]-ում, Ա. Ալեքսանյանի նախաձեռնությամբ, համաճարակաբանության և բժշկական մակաբուծաբանության ամբիոնի կազմակերպմամբ։
 
Սկզբնական շրջանում ինստիտուտում մշակվել են (Ք. Փիրումով, Հ. Ազատյան, Մ. Սալինյան, Ս. Չուբկովա, Կ. Դեղձունյան և ուրիշներ) [[մալարիա]]յի և մակաբուծական այլ հիվանդությունների դեմ պայքարի միջոցներ։ [[1953]]-ին թվականին [[ՀՀ]]-ում վերացել է [[արևադարձային մալարիա]]ն, իսկ [[1963]]-ին՝ թվականին՝ մալարիան ընդհանրապես։ Ուսումնասիրություններ են կատարվել [[լեյշմանիոզներ]]ի, [[մլակային տենդ]]ի համաճարակաբանության, կլինիկայի, էկոլոգիայի բնագավառում, մշակվել դրանց դեմ պայքարի և կանխարգելման միջոցներ (Ա. Չուբկովա, Կ. Դեղձունյան, Ռ. Կարապետյան, Շ. Մնացականյան և ուրիշներ)։ Հայտնաբերվել են միաբջիջ մակաբույծների շատ տեսակներ ([[մտրակավորներ]], [[սպորավորներ]] և [[ինֆուզորիաներ]]), որոշվել է դրանց դերը տեղական ախտաբանության մեջ, ազգաբնակչության վարակվածության աստիճանը, վարակակրության հարցերը։ Ուսումնասիրվել են (Շ. Մաթևոսյան, Հ. Կարապետյան, Ս. Ծատուրյան, Մ. Սարգսյան, Կ. Հովնանյան և ուրիշներ) [[Entameoba histolytica]]-ի ուլտրակառուցվածքային յուրահատկությունները։
 
[[1959]]-ին Հ. Կարապետյանն ստացել է [[լամբլիաներ]]ի աճեցման արհեստական միջավայր, որը համաշխակի ճանաչում է գտել։ Ճանաչում են ստացել [[ճիճվային հիվանդություններ]]ի լաբորատոր ախտորոշման բնագավառում Ե. Քալանթարյանի աշխատանքները. նա հայտնաբերել է [[Trichostrongylus axei]] ([[1924]]) և [[Trichostrongylus Skrjabini Kalantarian]] ([[1932]]) մակաբույծները։ Աշխատանքներ են տարվում (Ա. Քեշիշյան, Վ. Դավիդյանց) ճիճվային հիվանդությունների (էխինոկոկոզ, տոքսոկարոզ) իմունաախտորոշման բնագավառում։ Ուսումնասիրվել են (Ա. Ալեքսանյան և աշխատակիցներ) [[դիֆթերիա]]յի, [[որովայնային տիֆ]]ի, [[դիզենտերիա]]յի, [[բծավոր տիֆ]]ի, [[բրուցելոզ]]ի, բնական օջախայնություն ունեցող մի շարք հիվանդությունների համաճարակաբանության, պատճառագիտության և կանխարգելման բազմաթիվ հարցեր։ Հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների ([[բնական ծաղիկ]], [[ժանտախտ]], [[խոլերա]]) դեմ պայքարի և կանխարգելման ուղղությամբ տարածված աշխատանքների շնորհիվ [[ՀՀ]]-ում նշված հիվանդությունները չեն արձանագրվել ավելի քան 60 տարի։