«Բորիս Շչուկին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Բորիս Վասիլևիչ Շչուկին''' (5(17) ապրիլ [[1894]] թվական, [[Մոսկվա]] - 7 հոգտեմբերհոկտեմբեր [[1939]] թվական, Մոսկվա), ռուս խորհրդային [[դերասան]]։ [[ԽՍՀՄ]] ժողովրդական արտիստ ([[1936]] թվական)։

[[1920]] թվականին ընդունվել է Ե․ Վախթանգովի ղեկավարած դրամատիկական ստուդիան, ապա՝ Վախթանգովի անվան թատրոն, ուր ստեղծագործել է մինչև կյանքի վերջը։ Խորհրդային դերասանական արվեստի ռեալիստական խաղաոճի խոշոր ներկայացուցիչներից է։ Առաջին դերերը ստեղծել է Ե․ Վախթանգովի անմիջական ղեկավարությամբ, որի գեղագիտական հայացքները զգալի ազդեցություն են թողել Շչուկինի ստեղծագործության վրա։ Լավագույն մարմնավորումներից են՝ [[Տարտալյա |Տարտալյա]] (Գոցցիի «Արքայադուստր Տուրանդուո»), [[Պոլոնիուս]] ([[Շեքսպիր]]ի «Համլետ»), Պավել Սուսլով (Սեյֆուլինայի և Պրավդուխինի «Վիրինեյա»), Բերսենև (Լավրենյովի «Բեկում»)։ Շչուկինի Եգոր Բուլըչովի ([[Գորկի|Գորկ]]ու «Եգոր Բուլըչովը և ուրիշները») դերակատարումը սովետական թատերարվեստի փայլուն երևույթներից էր։ Նա առաջինն էր, որ մարմնավորել է [[Վլադիմիր Իլյիչ Լենին]]ի կերպարը Պոգոդինի «Հրացանավոր մարդը» ([[1937]] թվական) ներկայացման մեջ և «Լենինը հոկտեմբերին» (1937 թվական), «Լենինը 18 թվականին» ([[1939]] թվական, երկուսն էլ՝ ռեժիսոր Մ․ Ռոմ) ֆիլմերում։ Ետմահու արժանացել է [[ԽՍՀՄ]] պետական մրցանակի [[1941]] թվականին:
 
{{ՀՍՀ}}
{{DEFAULTSORT:Շչուկին, Բորիս}}