:[http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/armbook/books/meknutyun_saghmosatsv10.pdf հատոր Ժ, 1823։]</ref>՝ [[Մխիթար Սեբաստացի|Մխիթար Սեբաստաց]]ու հանձնարարությամբ։ Միջին դարերում Սաղմոսարանը իբրև առանձին գիրք ընդօրինակել են բազմաթիվ հայ գրիչներ։ Երևանի [[Մեսրոպ Մաշտոց]]ի անվան [[Մատենադարան]]ում պահվում է ավելի քան 150 ձեռագիր Սաղմոսարան, որոնցից հնագույնը N« 6473 ձեռագիրն է՝ գրված [[1298]] թվականին, Գրիգոր գրչի կողմից։ [[1565]] թվականին [[Աբգար Թոխաթեցի]]ն [[Վենետիկ]]ում առաջինն է տպագրել հայերեն սաղմոսարան։ Այնուհետև մինչև [[1800]] թվականը սաղմոսարանը ունեցել է 115 հայերեն հրատարակություն։