«Սաղմոսարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Սաղմոսարան''', Սաղմոսաց գիրք, [[Հին կտակարան]]ի ամենատարածված գրքերից է՝ բաղկացած 150 գլխից (ըստ հունական և սլավոնական Աստվածաշնչի՝ 151 գլուխ)։ Գիրքը [[եբրայերեն]] կոչվել է Թեհիլլիմ, որ նշանակում է փառաբանություն։ Քնարական այս օրհնությունները եբրայեցիք երգել են քնարի կամ տավղի նվագակցությամբ, այստեղից էլ՝ սաղմոսարան բառի երկիմաստությունը, նախ՝ [[սաղմոսներ]] պարունակող գիրք և, երկրորդ, նվագարան։ [[Աստվածաշունչ|Աստվածաշնչ]]ի 12 մարգարեները նկարներում միշտ պատկերվել են քնարով, որը սաղմոս է խորհրդանշել։ Միջին դարերից սկսած սաղմոսարան հայերն օգտագործել են իբրև դասագիրք։ Սաղմոսարանի մեկնությամբ շատերն են զբաղվել։ Հայերից սաղմոսարանին անդրադարձել են [[Դավիթ Անհաղթ]]ը, [[Գրիգոր Նարեկացի]]ն։ Իսկ, ըստ էության, Սաղմոսաց գրքի մեկնությամբ զբաղվել է առաջինը [[Ներսես Լամբրոնացի]]ն, ապա՝ [[Վարդան Բարձրբերդցի]]ն։ [[Հովհաննես Հոլով|Հովհաննես Հոլով]] Կոստանդնուպոլսեցին, [[Նահապետ Խոջա Գուլնազար|Նահապետ Ագուլեցու]] խնդրանքով, [[1686]] թվականին ի մի հավաքելով սաղմոսարանի հայերեն մեկնությունները, հրատարակել է բնագրի հետ մեկտեղ։ Սաղմոսարանի ամենածավալուն մեկնությունը կատարել է [[Միքայել Չամչյան|Մ․ Չամչյանը]]<ref>[* Միքայէլ Չամչեանց, Մեկնութիւն Սաղմոսաց, Վենետիկ, Ս. Ղազար, 1815-1823, 6504 էջ։
[http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/armbook/books/meknitiun_shaghmosats_v1.pdf հատոր Ա, 1823։]
[http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/armbook/books/meknutin_saxmosacv21815.pdf հատոր Բ, 1815։]