«Սաղմոսարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 1.
'''Սաղմոսարան''', Սաղմոսաց գիրք, [[Հին կտակարան]]ի ամենատարածված գրքերից է՝ բաղկացած 150 գլխից (ըստ հունական և սլավոնական Աստվածաշնչի՝ 151 գլուխ)։ Գիրքը [[եբրայերեն]] կոչվել է Թեհիլլիմ, որ նշանակում է փառաբանություն։ Քնարական այս օրհնությունները եբրայեցիք երգել են քնարի կամ տավղի նվագակցությամբ, այստեղից էլ՝ սաղմոսարան բառի երկիմաստությունը, նախ՝ [[սաղմոսներ]] պարունակող գիրք և, երկրորդ, նվագարան։ [[Աստվածաշունչ|Աստվածաշնչ]]ի 12 մարգարեները նկարներում միշտ պատկերվել են քնարով, որը սաղմոս է խորհրդանշել։ Միջին դարերից սկսած սաղմոսարան հայերն օգտագործել են իբրև դասագիրք։ Սաղմոսարանի մեկնությամբ շատերն են զբաղվել։ Հայերից սաղմոսարանին անդրադարձել են [[Դավիթ Անհաղթ]]ը, [[Գրիգոր Նարեկացի]]ն։ Իսկ, ըստ էության, Սաղմոսաց գրքի մեկնությամբ զբաղվել է առաջինը [[Ներսես Լամբրոնացի]]ն, ապա՝ [[Վարդան Բարձրբերդցի]]ն։ Հովհաննես Հոլով Կոսաանդնուպոլսեցին, [[Նահապետ ԱգուլեցիԽոջա Գուլնազար|Նահապետ Ագուլեցու]] խնդրանքով, [[1686]] թվականին ի մի հավաքելով սաղմոսարանի հայերեն մեկնությունները, հրատարակել է բնագրի հետ մեկտեղ։ Սաղմոսարանի ամենածավալուն մեկնությունը կատարել է [[Միքայել Չամչյան|Մ․ Չամչյանը]]՝ [[Մխիթար Սեբաստացի|Մխիթար Սեբաստաց]]ու հանձնարարությամբ։ Միջին դարերում Սաղմոսարանը իբրև առանձին գիրք ընդօրինակել են բազմաթիվ հայ գրիչներ։ Երևանի [[Մեսրոպ Մաշտոց]]ի անվան [[Մատենադարան]]ում պահվում է ավելի քան 150 ձեռագիր Սաղմոսարան, որոնցից հնագույնը N« 6473 ձեռագիրն է՝ գրված [[1298]] թվականին, Գրիգոր գրչի կողմից։ [[1565]] թվականին [[Աբգար Թոխաթեցի]]ն [[Վենետիկ]]ում առաջինն է տպագրել հայերեն սաղմոսարան։ Այնուհետև մինչև [[1800]] թվականը սաղմոսարանը ունեցել է 115 հայերեն հրատարակություն։
{{ՀՍՀ}}