«Շմիդտի սահնօձ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{taxobox | name = Շմիդտի սահնօձ | image file = Hierophis viridiflavus.jpg | image title = | image descr = | regnum = Կենդանիներ | latin = | phylus...»:
 
Տող 20.
Մարմնի երկարությունը տարիքի հետ փոխվում է (33-170 սմ), պոչը 3-4 անգամ կարճ է: Էգերը խոշոր են արուներից: Մարմինը բարեկազմ է, ոչ հաստ, գլուխը մարմնից տարանջատված է և ծածկված խոշոր վահանիկներով: Աչքերը խոշոր են, ծիածանաթաղանթը՝ դեղնավուն կամ կարմրավուն, բիբը՝ կլոր: Մեջքային թեփուկները հարթ են, փայլուն:
== Մեջքային մակերես ==
Մեջքային մակերեսը տարիքի հետ փոխվում է մոխրագույնից գորշադեղնավունի և մուգ կարմիրի: Մեջքի երկայնքով ձգվում է մանր, թույլ արտահայտված մուգ բծերի 3-4 շարք, որոնք երբեմն ձևավորում են երկայնակի մուգ զոլեր կամ բոլորովին անհետանում են: Գլխի վահանիկներին ևս կան մուգ բծեր: Երիտասարդի որովայնային մակերեսը դեղնավուն է՝ վարդագույն երանգով, տարիքի հետ ձեռք է բերում ավելի վառ վարդագույն կամ նարնջագույն երանգ: Սնվում է մանր ողնաշարավորներով ([[մողես]]ներ, [[թռչուն]]ներ, [[կրծողկրծողներ]]ներ): Ձմեռում է աշնան 2-րդ կեսից գարնան սկիզբը:
 
== Զուգավորում ==
Զուգավորումը տեղի է ունենում [[ապրիլ]]-[[մայիս]]ին: [[Հունիս]]ի 2-րդ կեսից հուլիսի սկիզբը էգը դնում է երկարավուն (48-51 X 14-15 մմ) 5-11 ձու: Ձագերը ծնվում են [[սեպտեմբեր]]ի 2-րդ կեսին: Երբեմն խնամվում է անազատ պայմաններում, օգտագործվում է գիտահետազոտ. նպատակով: Բավական ագրեսիվ է, սակայն կծածը մարդու և կենդանիների համար վտանգավոր չէ: