«Ջրափիի իջևանատուն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 8.
Ներքին Ջրափիի քարավանատան պահպանված մասը եռանավ դահլիճ է` 31 մ ընդհանուր երկարությամբ և 13.65 մ լայնությամբ: Ըստ երկայնքի` երկու շարքով տեղադրված են եղել 8-ական հաստահեղույս մույթեր, որոնք դահլիճը բաժանում են 3 նավի և միացված են իրար կամարներով:
 
Քարավանատունը կառուցվել է Վրաստանից և Հայաստանի հյուսիսային գավառներից դեպի Անի տանող գլխավոր ճանապարհի վրա: Այս քարավանատունը Ախուրյանի վրա ձգված հանրահայտ [[Չրփլիի կամուրջ (Ջրափի)|Չրփլիի կամուրջի]] հետ միասին, որ սպասարկում էր հին առևտրական ճանապարհը, անտարակույս միջնադարյան Հայաստանի աշխարհիկ ճարտարապետության առաջնակարգ հուշարձաններից է<ref>[http://hushardzan.am/3265/ ՀՀ Մշակույթի նախարարություն, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ, Քարավանատուն]</ref><ref>[http://www.sirun.ru/nerqin-jrapi-qaravanatun-ev-kamurj/ Ներքին Ջրափի քարավանատուն և կամուրջ]</ref>։
 
== Ծանոթագրություններ ==