«Ենթակայական դերբայ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
Ենթակայական դերբայն ունի ''-ող'' վերջավորությունը, որ ավելանում է ''Ե'' խոնարհման [[բայ]]երի առաջին կամ անկատարի (օրինակ` ''գրել-գրող, մշակել - մշակող, հասնել - հասնող'' և այլն), և ''Ա'' խոնարհման բայերի երկրորդ կամ կատարյալի հիմքին (օրինակ` ''հավատալ - հավատացող, հեռանալ - հեռացող, մոտենալ - մոտեցող'' և այլն):
 
Ենթակայական դերբայը բնորոշ է հայերենի բոլոր փուլերին ([[գրաբար]], [[միջին հայերեն]], [[բարբառ]]ներ, [[արևմտահայերեն|արևմտահայ]] և [[արևելահայերեն|արևելահայ]] գրական լեզուներ): Հայ քերականության մեջ նախկինում այն ընդունվել է որպես ընդունելության երեք ձևերից մեկը և կոչվել է ''ընդունելության ներկա'', ապա և` ''ներկա դերբայ'': ''Ենթակայական'' անունը տվել է [[Մ. Աբեղյան]]ը<ref>[[Հրանտ Պետրոսյան|Հ. Պետրոսյան]], Հայերենագիտական բառարան, [[Երևան]], 1987, էջ 200:</ref>:
 
[[Նախադասություն|Նախադասության]] մեջ ենթակայական դերբայը կարող է հանդես գալ որպես որոշիչ կամ ստորոգելի: Սրանք ենթակայական դերբայի հիմնական կիրառություններն են:
Տող 14.
 
Եթե [[անորոշ դերբայ]]ը գործողության անվան կարգ է, ապա ենթակայական դերբայը գործողի անվան կարգ է: Սակայն ենթակայական դերբայը գործողի անվան նշանակություն արտահայտող մյուս բոլոր բառախմբերից տարբերվում է քերականորեն. ենթակայական դերբային` որպես բայաձևի, հատուկ է բայասեռի քերականական կարգը, որ գործողի անվան նշանակություն արտահայտող [[գոյական]]ներին ու [[ածական]]ներին հատուկ չէ: Օրինակ` ''փրկիչ'' և ''փրկող'' բառերը բառիմաստային մեծ տարբերություն չունեն, բայց դրանք քերականորեն տարբեր են, որովհետև առաջինը չի կարող կապակցվել [[ուղիղ խնդիր|ուղիղ խնդրի]] հետ, իսկ երկրորդը կարող է (օրինակ` ''Իմ փրկիչը դու ես: Ինձ փրկողը դու ես:''): Այսպիսով` ենթակայական դերբայի մեջ կա երկու գաղափար` գործողության գաղափար և առարկայի գաղափար:
== Ծանոթագրություններ ==
 
{{ծանցանկ}}
== Աղբյուրներ ==
*[[Մանվել Ասատրյան|Մ. Ասատրյան]], Ժամանակակից հայոց լեզու, Երևան, [[2002]], էջ 244-252:
*[[Հրանտ Պետրոսյան|Հ. Պետրոսյան]], Հայերենագիտական բառարան, Երևան, [[1987]], էջ 199-201:
*Վ. Սահակյան, Վ. Սահակյան, Հայոց լեզուն հարցերում ու պատասխաններում, [[Հրազդան]], [[2009]], էջ 83:
== Տես նաև ==
*[[Բայ]]