«Ենթակայական դերբայ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Բայ ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 3.
Ենթակայական դերբայն ունի ''-ող'' վերջավորությունը, որ ավելանում է ''Ե'' խոնարհման [[բայ]]երի առաջին կամ անկատարի (օրինակ` ''գրել-գրող, մշակել - մշակող, հասնել - հասնող'' և այլն), և ''Ա'' խոնարհման բայերի երկրորդ կամ կատարյալի հիմքին (օրինակ` ''հավատալ - հավատացող, հեռանալ - հեռացող, մոտենալ - մոտեցող'' և այլն):
 
Եթե [[անորոշ դերբայ]]ը գործողության անվան կարգ է, ապա ենթակայական դերբայը գործողի անվան կարգ է: Սակայն ենթակայական դերբայը գորշողի անվան նշանակություն արտահայտող մյուս բոլոր բառախմբերից տարբերվում է քերականորեն. ենթակայական դերբային` որպես բայաձևի, հատուկ է բայասեռի քերականական կարգը, որ գործողի անվան նշանակություն արտահայտող գոյականներին ու ածականներին հատուկ չէ: Օրինակ` ''փրկիչ'' և ''փրկող'' բառերը բառիմաստային մեծ տարբերություն չունեն, բայց դրանք քերականորեն տարբեր են, որովհետև առաջինը չի կարող կապակցվել [[ուղիղ խնդիր|ուղիղ խնդրի]] հետ, իսկ երկրորդը կարող է (օրինակ` ''Իմ փրկիչը դու ես: Ինձ փրկողը դու ես:''):
== Աղբյուրներ ==
*[[Մանվել Ասատրյան|Մ. Ասատրյան]], Ժամանակակից հայոց լեզու, Երևան, 2002, էջ 244-252: