«Դրամատիկական սեռ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Դրամատիկական ստեղծագործությունների նշված առանձնահատկությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ դրանք գրեթե միշտ գրվում են նկատի ունենալով թատերական բեմի վրա խաղացվելու հեռանկարը (շատ քիչ դրամաներ են գրվում միայն ընթերցանության համար): Դրաման մի տեսակ երկակի բնույթ ունի. այն հավասարապես պատկանում է և՛ գրականությանը, և՛ թատերական արվեստին: [[Թատրոն]]ում պիեսի գրական միջոցներին միանում են դերասանական խաղը, դեկորացիաները, երաժշտությունը, քանզի թատրոնը համադրական արվեստ է:
 
Դրամատիկական ստեղծագործություններն ունեն հատուկ կառուցվածք. դրանք բաժանվում են մի քանի գործողությունների (արարված, ակտ): Թատերգություններն ավելի հաճախ ունենում են 3-5 գործողություն, որոնցից ամեն մեկն ավարտում է սյուժեի զարգացման մի կարևոր օղակը: Պիեսը գործողությունների բաժանելն անհրաժեշտ է ներկայացման ժամանակ ընդմիջումներ տալու, դեկորացիաները փոխելու համար: Գործողությունն էլ երբեմն ունենում է իր մասերը` պատկերներ, որոնց ավարտից հետո տրվում է ավելի կարճատև դադար: ԳորշողությունըԳործողությունը կամ պատկերն ունենում են բազմաթիվ ենթաբաժիններ, որոնք կոչվում են տեսիլներ: Ամեն մի տեսիլ սկսվում ու ավարտվում է այն ժամանակ, երբ բեմի վրա երևում է նոր հերոս, կամ, ընդհակառակը, ներկաներից մեկը հեռանում է:
== Տես նաև ==
*[[Էպիկական սեռ]]