«Դրամատիկական սեռ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
Դրաման ամբողջությամբ կառուցված է գործող անձանց խոսակցության վրա (երկխոսություններ, մենախոսություններ) և զուրկ է հեղինակային խոսքից: Հերոսն այստեղ բնութագրվում է բացառապես իր սեփական խոսքի կամ մյուս կերպարների խոսքի միջոցով: Հեղինակն իր կողմից միջամտել, որևէ բան լրացնել կամ բացատրել չի կարող, բացառությամբ այն որոշ դեպքերի, երբ փակագծերի մեջ տրվում են որոշ բացատրություներ այն մասին, թե ինչպիսին պիտի լինի բեմը, երբ պետք է մտնի կամ դուրս գա հերոսը, ինչպես նա պետք է իրեն պահի տվյալ տեսարանում: Այդ խոսքերը կոչվում են ''հեղինակային ռեմարկներ (նշագրություն)'':
 
Դրամատիկական ստեղծագործությունների նշված առանձնահատկությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ դրանք գրեթե միշտ գրվում են նկատի ունենալով թատերական բեմի վրա խաղացվելու հեռանկարը (շատ քիչ դրամաներ են գրվում միայն ընթերցանության համար): Դրաման մի տեսակ երկակի բնույթ ունի. այն հավասարապես պատկանում է և՛ գրականությանը, և՛ թատերական արվեստին: [[Թատրոն]]ում պիեսի գրական միջոցներին միանում են դերասանական խաղը, դեկորացիաները, երաժշտությունը, քանզի թատրոնը համադրական արվեստ է:
== Տես նաև ==
*[[Էպիկական սեռ]]