«Դրամատիկական սեռ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ «'''Դրամատիկական սեռ''', գեղարվեստական գրականության սեռ: Դրամատիկական սեռի ստեղծագո...»:)
 
'''Դրամատիկական սեռ''', գեղարվեստական գրականության [[գրական սեռեր|սեռ]]: Դրամատիկական սեռի ստեղծագործություններում հեղինակը ոչ թե պատմում է դեպքերի և հերոսների մասին, այլ ուղղակիորեն ցուցադրում է այդ ամենը մեր առջև: [[Էպիկական սեռ|Էպիկական]] ստեղծագործության նման, դրաման ևս ունի հստակորեն գծագրված կերպարներ ու գործողության ընթացք` [[սյուժե]]:
 
Դրամատիկական սեռի (դրամա, թատերգություն) ստեղծագործությունները կոչվում են նաև պիեսներ: Դրամատիկական սեռի ժանրերն են` [[ողբերգություն]], [[կատակերգություն]], [[դրամա]], [[ֆարս]]:
 
Դրաման կատարված իրադարձությունը ներկայացնում է իբրև ներկա ժամանակում, ընթերցողի կամ դիտողի աչքերի առջև կատարվող իրադարձություն<ref>В. Белинский, Собрание сочинений в трех томах, т. 2, 1948, 15 51:</ref>: Ընթերցողը կամ դիտողն առանց հեղինակի անմիջական միջնորդության տեսնում է գործող, պայքարող, զարգացող մարդկանց: Այդ պատճառով էլ դրաման հաճախ անվանում են գրականության ամենից օբյեկտիվ սեռը:
== Տես նաև ==
*[[Էպիկական սեռ]]
*[[Քնարական սեռ]]
== Ծանոթագրություններ ==
 
{{ծանցանկ}}
== Աղբյուրներ ==
*[[Էդվարդ Ջրբաշյան|Է. Ջրբաշյան]], Գրականության տեսություն, Երևան, 1980, էջ 336-339: