«Գոյաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Գոյաբանություն''', օնտոլոգիա (հուն․ όν (όντος)— իրական կեցություն և լոգիա), փիլիսոփայական [[մտահայեցողական ուսմունք]] իրական կեցության (իրական աշխարհի) [[սկզբնահիմք|սկզբնահիմքերի]] ու սկզբնապատճառների մասին։ Գոյաբանությունը, ինչպես և ամբողջ փիլիսոփայական [[Մետաֆիզիկա|մետաֆիզիկան]], որի բաղկացուցիչ մասն է եղել, հավակնում է տալու [[իրական կեցության]] նկարագիրն այնպես, ինչպես այն կա ինքնին՝ ճանաչող սուբյեկտի մոտեցումից անկախ։ Բայց, ի տարբերություն առանձին գիտությունների, որոնք նույն ինքնին վերցրած իրական կեցության առանձին մասերն են ուսումնասիրում, գոյաբանությունը հավակնում է տալու առհասարակ ամեն մի իրական կեցության նկարագրությունը մտահայեցողական եղանակով՝ ընդհանրական կատեգորիաների միջոցով ([[Արիստոտել]], Մետաֆիզիկա, գիրք Դ, գլուխ Ա, P և գիրք Ե)։ Միջնադարում կեցության մասին ուսմունքն ամբողջովին և գոյաբանական հարցադրումները մասնավորապես միահյուսված էիև աստվածաբանությանը։ [[Հայ միջնադարյան փիլիսոփայություն|Հայ միջնադարյան փիլիսոփայության]] մեջ այդ առանձնահատկությունը ցայտուն արտահայտություն է գտել մի շարք իմաստասերների, հատկապես [[Եզնիկ Կողբացի|Եզնիկ Կողբացու]], [[Հովհաննես Սարկավագ|Հովհաննես Սարկավագի]], [[Հովհան Որոտնեցի|Հովհան Որոտնեցու]] հայացքներում։ 7-րդ դարից ի վեր, հատկապես գիտական մտածողությունը հետազոտող իմացության տեսությունից որոշակիորեն տարբերակվեց կեցության մասին տեսությունը՝ մետաֆիզիկան, ու նրա կազմում՝ գոյաբանություն որպես [[բնափիլիսոփայություն]] (գերմանացի փիլիսոփաներ [[Գոկլենիուս]], որը «օնտոլոգիա» տերմինի հեղինակն է, առանձնապես [[Քրիստիան Վոլֆ]])։ 19-րդ դարի կեսերին զարգացած բնական գիտությունների կողքին ավելորդ դարձավ գոյաբանության գոյությունը և այն տարբեր դիրքերից քննադատեցին [[պոզիտիվիզմ|պոզիտիվիզմը]], [[Նեոկանտականություն|նեոկանտականությունը]] և հատկապևս [[Մարքսիզմ|մարքսիզմը]]։ Արդի արևմտյան փիլիսոփայության մեջ հին գոյաբանության ավանդույթը շարունակում են միայն կրոնափիլիսոփայական ուղղությունները։ «Նոր գոյաբանությունը» (Ն․ Հարտմանի «քննադատական գոյաբանություն․», Մ․ Հայդեգերի «հիմնարար գոյաբանություն») իրական կեցություն է համարում ոչ թե աշխարհի վերացական-ընդհանրական կառուցվածքն ու սկզբունքները, այլ մարդու առկա, անմիջական գոյության աշխարհը՝ ի հակադրություն մարդկային գործունեության արգասիքների (հասարակական հաստատությունների, նորմերի, ինչպես և գիտության ու տեխնիկայի աշխարհի), որոնք տեխնիցիզմի պայմաններում օտարված են մարդուց։ [[Դիալեկտիկական մատերիալիզմ|Դիալեկտիկական մատերիալիզմը]] մերժում է գոյաբանական մտակառուցումները։ Աշխարհի մասին ամեն մի պնդում կարող է տեղ ունենալ գիտական տեսության մեջ։ Տրամաբանության մեջ «ձևական համակարգի գոյաբանություն», «գոյաբանական նշանակություն» ասելով նկատի ունեն, թե ձևայնացված լեզուն մևկնաբանելիս ինչպիսի օբյեկտների գոյությունն է ընդունվում․ «պլատոնիստական» մեկնաբնությունն ընդունում է վերացական Էություններէություններ (դասեր, հատկություններ), իսկ ըստ «նոմինալիստականի» վերացական էությունների մասին բոլոր ասույթները կարող են հանգեցվել կոնկրետ օբյեկտների մասին ասույթների։
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Փիլիսոփայության ճյուղեր]]