«Ստեփանոս Սապահ-Գյուլյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: , → , (36), ։ → ։ (19), ՝ → ՝ (5), → (57), ), → ), , ( → ( (5) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
'''Ստեփանոս Սապահ-Գյուլյան''' ([[1861]], գ. [[Ճահուկ]] ([[Նախիջևան]]ի գավառում)-[[1928]], [[Նյու Յորք]]), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, հրապարակախոս։
 
== Կենսագրություն ==
 
[[Հնչակյան կուսակցություն|Հնչակյան կուսակցության]] առաջնորդներից։ Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Եղել է ծննդավայրի, ապա՝ Երևանի թեմական դպրոցի ուսուցիչ և նույն շրջանի դպրոցների թեմական տեսուչ, մեծապես նպաստել լուսավորության զարգացմանը։ Հայրենասիրական ելույթների համար, որոնց նպատակն էր զարթնեցնել աշակերտների ագգային ինքնագիտակցությունը, [[1887]] թվականին բանտարկվել է, ցարական դատարանը ղատապարտել է 8 տարվա ազատազրկման։ Բայց հենց նույն տարում փախել է բանտից, անցել [[Պարսկաստան]], ապա՝ Վան-Վարագ, [[Մուշ]], [[Երուսաղեմ]]։ [[1890]]-[[1895]] թվականներին սովորել է Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտում, պաշտպանել դիպլոմ «[[Արևելյան հարց]]» թեմայով։ 1894 թվականից անդամագրվել է հնչակյան կուսակցությանը. կուսակցական գործունեություն է վարել [[Անգլիա]]յում, [[Բուլղարիա]]յում, [[Ֆրանսիա]]յում, [[ԱՄՆ]]-ում, խմբագրել «Հնչակ» թերթը։ [[1903]] թվականին Բոստոնում հիմնել է «Երիտասարդ [[Հայաստան]]» թերթը։ [[1908]] թվականի երիտթուրքական հեղաշրջումից հետո Սապահ-Գյուլյանը գործել է Թուրքիայում։
Տող 5 ⟶ 7՝
Սկզբից ևեթ անվստահություն է հայտնել երիտթուրքական շարժմանը՝ ազգային հարցում երիտթուրքերին համարելով [[Աբդուլ Համիդ]] ll-ի քաղաքականության հետևորդներ, Սապահ-Գյուլյանը գտնում էր, որ հնչակյան կուսակցությունը Թուրքիայում պետք է գործի ընդհատակյա, տանի հեղափոխական ազգ-ազատագրական պայքար։ Սակայն կուսակցության մեջ հաղթեցին բացահայտ ընդդիմության կողմնակիցները։ Եվ միայն [[1913]] թվականին հնչակյանները պաշտոնապես որդեգրեցին Սապահ-Գյուլյանի առաջարկած քաղաքական գիծը, սակայն պահը և նախաձեռնությունն արդեն բաց էին թողնված, երիտթուրքերը ջախջախեցին կուսակցությունը՝ վերացնելով մի լուրջ խոչընդոտ հայերի ցեղասպանությունն իրագործելու ճանապարհին։ Սապահ-Գյուլյանը գրել է մի շարք աշխատություններ [[հայ]]կական հարցի ու հայերի ցեղասպանության մասին։ [[1900]]-[[1901]] թվականներին «Հնչակում» հրապարակել է «[[Երիտասարդ Թուրքիա]]» [[հոդված]]աշարը, որտեղ առաջ է քաշել (նկատի ունենալով, որ հայկական հարցը մտել է փակուղի, լուծումը տեսել է փոխզիջումների մեջ) նոր [[դեմոկրատ]], թուրք, պետության կազմում ինքնավար Հայաստանի ստեղծման գաղափարը։ «Ինքնավար Հայաստան» ([[1915]]) գրքում առաջադրել է հայ ազատագրական բոլոր ուժերի համախմբման և համազգային ծրագրի մշակման գաղափարը՝ հեղափոխական ազգ-ազատագրական գործունեությամբ Հայաստանի և Կիլիկիայի պատմաաշխարհագրական սահմաններում քաղաքական ինքնավարության հասնելու նպատակով։ Ինքնավարությունը հիմնվելու էր դեմոկրատ, սկզբունքների վրա։ «Պատասխանատուները» ([[1916]]) ուսումնասիրության մեջ Սապահ-Գյուլյան, հիմնվելով հարուստ փաստագրական նյութերի վրա, համոզիչ կերպով ցույց է տվել, որ Թուրքիայում ցեղասպանության գաղափարը, որպես ազգային հարցի լուծման միջոց, հանդիսանում է պանթյուրքիզմի գաղափարախոսության անկյունաքարը։ [[Ցեղասպանություն]]ը նախապատրաստվել է ծրագրված և նպատակասլացորեն, հանդիսացել ինչպես «հին», այնպես էլ «նոր» [[Թուրքիա]]յի պետական և ազգային աշխարհայացք։
{{ՀՀ}}
 
 
== Աշխատություններ ==
=== «[https://hy.wikisource.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BD%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8 Պատասխանատուները]» ===
=== «Ինքնավար Հայաստան» ===
 
''Նախաբան''
Հայաստանում այսպիսի մի իրավիճակ է տիրում` «Թուրքիայի բարեկամը մեր թժնամին է, նրա թշնամին` մեր բարեկամը»:
Եվրոպայում և Արևելքում լարված իրավիճակ էր: Ձևավորվել էին «Անտանտ»-ը (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան) և «Քառյակ դաշինքը» (Օսմանյան Կայսրություն, Ավստրո-Հունգարիա, Գերմանիա, Իտալիա):
Հայաստանը պետք է ջանար Օսմանյան պետության քայքայիչ ուժերից մեկը հանդիսանալ և դառնալ Ինքնավար Հայաստան:
 
''Գլուխ Ա
Արևելյան խնդիր''
 
17րդ դարի վերջին Ասիայից Եվրոպա էր անցել աշխարահակալական ձգտումներով մի ժողովուրդ` Թուրք կամ Օսմանցի անունով: Օսմանցու դեմ խաղ չկար: Բալքանյան թերակղզի, Սև ծով իր ափերով, Հայաստան, Փոքր Ասիա, Միջագետք, Սիրիա, Պաղեստին, Արաբիա, Եգիպտոս` բոլորը Թուրք կայսրության մասերն էին կազմում: Թուրքիան դարձել էր Ասիայի և Եվրոպայի միացուցիչը:
Թուրքիան այս ժամանակաշրջանում սպառնական և հարձակվողական դիրք ուներ: Թուրքական ահեղ փոթորիկն անցել էր Բալքանյան երկրների վրայով: Թե Ասիայի, թե Եվրոպայի երբեմնի բարգավաճ ազգերը ծանր լծի տակ էին անցել: Թուրքիան` բացարձակապես դրության տերն էր:
Սակայն նվաճողական քաղաքականություն վարող Թուրքը բարձր մշակույթից զուրկ էր: Այդ պատճառով չկարողացավ իր տիրապետության տակ գտնվող ազգերին մի ամբողջություն դարձնել, այլ միայն աշխարհակալեց և բանակեց:
Հետզհետե` նույն իրավիճակում գտնվող ազգերը սկսեցին իրենց ցրված ուժերը հավաքել, միացնել, և, շատ չանցած, ընդունեցին հարձակողական դիրք: Թուրքիան անկարող եղավ դիմադրելու այդ ուժերին և անցավ պաշտպանողական դիրք:
Թուրքիայի տիրապետության տակ գտնվող ազգերը պայքարում էին իրենց ինքնուրույն ազգային դիմագծի համար: Կառավարվող երկրներում ազատագրական պայքարի ոգի արթնացավ և դա արտացոլվեց այն հայտարարությունում, որը 1875 թ. Բոսնիա-Հերցեգովինացիները արձակեցին: Հայտարարությունն այն մասին էր, որ թուրքերից տուժած բոլոր ազգերը պատրաստ են ազատության համար կռվել` մինչև վերջին շունչ, մինչև վերջին մարդ: Իսկ Թուրքիան այս ամենին պատասխանում էր յաթաղանի տեսությամբ, ուժեղի իրավունքից բխող գաղափարախոսությամբ:
Թուրքիան մասնատվեց և անկախացան երկրներ, ինչպիսիք էին` Մոնտենեգրոն, Սերբիան, Հունաստանը, Ռումինիան….
Անկումից հետո ապրել շարունակելու համար Թուրքիային անհրաժեշտ էր ձևափոխվել, բարեկարգվել: Նախ պետք էր իր կազմում եղած տարասեռ ազգերը ձուլել, մեկ միասնություն դարձնել, որը, չնայած մեծ ջանքերին, չհաջողվեց: Հնարավոր էր նաև հաջողության հասնել յուրաքանչյուր բաղկացուցիչ ազգին ինքնավար լինելու հնարավորություն տալ, որը նույնպես չստացվեց: Թուրքիան շարունակ մասնատվում էր և դադարում մեկ օրգանական մարմին լինելուց:
 
''Գլուխ Բ
Ինքնավար Հայաստան''
 
Այժմ, երբ բոլոր ազգերը թուրքական լծից ազատվեցին, ժամանակն էր, որպեսզի Հայ ազգը նույնպես գործեր: Հայերը ոչ մի բանով չէին զիջում Բալքանյան, Հյուսիսային Եվրոպայի երկրներին. նրանք նույնպես ապրում էին իրենց պատմական հայրենիքում, որը միշտ իրենցն էր եղել` նույնիսկ այն ժամանակ, երբ վերը նշված ազգերը իրենց պետական սահմանները չունեին:
Այսպիսով, Հայկական հարցը ոչ այլ ինչ էր, քան Արևելյան խնդրի ընդհանուր ուղղության մի մասը: Թուրք տիրող ազգայնական քաղաքականությունը որոշել էր երկրի երեսից ամբողջովին բնաջնջել հայ ազգին, իսկ վերջինս ազատագրական պայքար էր մղում Թուրքիայի դեմ:
Հայ ազգային ազատագրական պայքարը շատ պտուղներ տվեց` քաղաքական, սոցիալական, տնտեսական տեսանկյուններից: Վառ օրինակ են` Սան-Ստեֆանոյի 16րդ և Բեռլինի դաշնագրի 61րդ հոդվածները, 80-ականների Մեծ Պետությունների համաձայնությունները, 1895 թ. Մայիսի 11ի ծրագիրը, Զեյթունի 1896 թ. Համաձայնագիրը: Հայ հեղափոխությունը դադար չառավ նույնիսկ 1908 թ. կեղծ Սահմանադրության ընդունումից հետո նույնիսկ:
Ոչ մի անկողմնական հետախուզող չէր կասկածում, որ Հայը ինքնուրույն ազգ է և ունի իրական հայրենիք` Հայաստանը: Հարցն այս կողմից փակված էր: Սակայն մի ուրիշ խնդիր կար` մեծամասնության և փոքրամասնության խնդիրը: Թուրք բռնապետությունը շարունակ պնդում էր, որ «Հայը մեծամասնություն չունի Հայաստանի մեջ, նա փոքրամասնություն է. մեծամասնություն կազմողները իսլամներն են»:
Այսպիսով, հայերը խնդիր ունեին աշխարհին գիտականորեն ապացուցելու, որ հայ ազգն էր բացարձակ մեծամասնություն կազմում Հայաստանում, և ոչ թե քրդերը, ովքեր շատ նոսր էին բնակեցված Հայաստանի տարածքում: Սակայն Թուրքիան թույլ չէր տալիս, որպեսզի իրականությունը ի դերև հանվի:
Զանազան եվրոպացիներ, պաշտոնական կամ անպաշտոն հանգամանքով, Հայաստանով անցել են և տեղեկություններ տվել ազգաբնակչության թվի մասին: Թուրք պետական պաշտոնյաները` վերևից տրված հրահանգներին համաձայն, ճանապարհորդներին դիտմամբ առաջնորդել են այնպիսի վայրերով, որտեղ նրանք ըստ էության հայ ազգաբնակչության երես չտեսնեին:
Միայն այն իրողությունը, որ Թուրքիայում պաշտոնական և ժողովրդագրական գիտության պահանջներին քիչ թե շատ համապատասխան ոչ մի մարդահամար չի եղել, փաստում է այն մասին, որ կասկածելի են բոլոր այն տեղեկությունները, որ գալիս են թուրք պաշտոնական շրջաններից:
1912-1913 թթ. «Օսմանյան Պարլամենտական ընտրությունների» առթիվ վիճակագրության նման մի բան անցկացվեց` պաշտոնապես ցույց տալու համար հայերի փոքրամասնությունը Տաճկաստանում: Ըստ վիճակագրության` Տրապիզոնի նահանգում միայն 6000 շունչ հայ կար, այն դեպքում, երբ հայերի իրական թիվը դրա հնգապատիկից ավելին էր:
Սրան հաջորդեց մի մարդահամար, որը ցույց տվեց, որ Սեբաստիա նահանգում 140000 հայ կար, մինչդեռ դրանից առաջ ընդունված էր համարել` 30000ից ոչ ավելի: Իսկ եթե Սեբաստիայի մասին այդքան աղավաղում կար, հասկանալի է` ինչ կլիներ Հայաստանի խուլ անկյունների մասին:
Քաղաքական խնդիրներում վճռական ազդակը ժողովրդի մշակույթը, քաղաքակրթության աստիճանը, կենսունակությունն են, և թիվը մի երևելի նշանակություն չունի: Բայց նույնիսկ եթե ունենար, Հայերը այդ պայմանին նույնպես բավարարում էին:
Հայաստանը, ի հեճուկս Թուրք կառավարության խանգարող, բռնի քաղաքականությանը, այնուամենայնիվ ամենամեծ ընդդիմադիր ուժը հանդիսացավ նրա համար: Հայաստանը պիտի ունենար իր Քաղաքական Ինքնավարությունը:
 
''Գլուխ Գ.
Մեծ պետությունները''
 
Արևելյան խնդրով մասնավորապես շահագրգռված էին Մեծ պետությունները, որոնք վարում էին համաշխարհային քաղաքականություն: Մեծ պետությունների արտաքին քաղաքականության մեջ Արևելյան խնդիրը առաջին տեղը գրավեց և նույնքան էլ դարձավ Արևմտյան խնդիր:
Քայքայել Թուրքիան, տիրել նրա տարբեր մասերին, հպատակ երկրներին տալ համապատասխան բաժիններ. այս միտքը գործում էր հաջող պայմանների մեջ, իսկ անհամաձայնության րոպեներին յուրաքնաչյուրը ձգտում էր պահպանել Թուրքիան:
Կար նաև պահպանողական քաղաքականություն, որով ջանում էին հովանավորել Թուրքիային, կապիտալիստական շահագործումը ավելի մեծ ներուժ դարձնել:
Ուտել, եթե հնարավոր է, եթե ոչ, ապա թույլ չտալ ուրիշը ուտի, սպասել մինչև հարմար պահը գա և պատառը նորից քո կողմը քաշել: Սա էր տիրող ընդհանուր հոգեբանությունը:
Հայ ազգի արդար պահանջն է քաղաքական ինքնավարություն Հայաստանի և Կիլիկիայի համար: Սա մի տարրական իրավունք է ապրելու, զարգանալու, ստեղծելու համար: Առանց հայ ազգի մարդկությունը մի կարևոր անդամից կզրկվեր:
Մեծ պետությունների շարքի մեջ էր Գերմանիան՝ հայկական կոտորածների գործոդրող ուժերից մեկը: Հայ ազգը Գերմանիայից ոչ մի սպասելիք չունի: Սպասելիք չունի նաև Ավստրո-Հունգարիայից. նա էլ իր սահմանների մեջ մի տեսակի Թուրքիա է: Հայ ազգը սպասելիքներ ունի Անգլիայից: Անցյալում Անգլիան որդեգրեց Թուրքիային պահպանելու քաղաքականությունը, որովհետև շահեր էր տեսնում, իսկ այժմ ամեն ինչ հակառակն էր և ուղղված էր Թուրքիայի դեմ: Այսինքն՝ ուժեղ Թուրքիայի գոյությունը միշտ կարող էր վտանգ հանդիսանալ Անգլիայի համար: Հայ ազգը սպասելիքներ ուներ նաև Ֆրանսիայից: Ֆրանսիան բռնել էր մի ուղեգիծ՝ ինքնավար Հայաստանի ստեղծվելը: Ռուսաց քաղաքականությունը Արևելքի մեջ հարատևն ու ցայտունն է եղել: Թուրքիան միշտ մնացել է Ռուսաստանի անհաշտ, ոխերիմ թշնամին: Նա Անգլիային և Ֆրանսիային նույնպես լարում էր Ռուսաստանի դեմ: Այդ օրերին Ռուսիան մի աղետալի սխալ թույլ տվեց՝ ղեկավարվեց համագերմանական արևելյան քաղաքականությամբ: Իտալիան ոչինչ չունի ինքնավար Հայաստանի դեմ: Ամեն ինչ կախում ունի «Եռյակ դաշինքից»՝ մասնավորապես Ռուսաստանից: Սակայն հայ ազգը Օսմանյան պետությունը փլուզող կարևոր ուժերից մեկն է եղել և նրանց համար անհրաժեշտություններից մեկն էր՝ ինքնավար Հայաստանը:
 
''Գլուխ Դ.
Ի՞նչ պետք չէ անել''
 
•Ինքնավար Հայաստանը ինքնին կգա, պետք է սպասել և հույս դնել բարեկամ պետությունների քաղաքականության վրա: Սրանք բոլորը սխալ և աղետաբեր մտքեր են:
•Դաշնադրությունները ոչ այլ ինչ են, քան՝ արտահայտություն այն հարաբերությունների, որոնք գոյություն ունեն դաշնադրող պետությունների նյութական և բարոյական ուժերի միջև:
•Պետությունների տված խոստումները բավարար երաշխավորություններ չեն մեզ համար, հետևաբար չպետք է հույս դնենք դրանց վրա:
•Հայերը և քրդերը միանան և հայ-քրդական ինքնավար երկիր, պետություն ստեղծեն: Հայ հեղափոխական մարմինները սա շատ վաղ ժամանակներից են քննարկել, սակայն հանգել են այն մտքին, որ քրդերը օրերի ու ամիսների ընթացքում չեն կարող դառնալ «կուլտուրական ժողավուրդ», այլ կմնան այն, ինչ որ կան:
•Թուրքերը ամեն բան կանեն, որպեսզի Հայաստանը, Կիլիկիան կապեն Օսմանյան պետության մնացորդի հետ: Մենք նրանց հետ ոչ մի գործ ունենալ չենք կարող, այլապես մեր ճակատագիրը, մեր բախտը նրանց պիտի հանձնենք:
•Իսկ համատիրապետությունը կնշանակի տիրողների գաղութային քաղաքականությունը ներմուծել Հայաստան և Կիլիկիա: Դա այն սպանիչ քաղաքական, տնտեսական դրությունն է , որի գործած արհավիրքներից անգամ ստեղծողները վախեցան:
Գլուխ Ե.
Ի՞նչ պետք է անել
•Համագործակցել. հայ ազգը քաղաքականապես երեք մասի է բաժանված՝ չհաշված իրաիրց տարանջատ գաղթավայրերը: Դա մի կողմից թուլացնում է, մյուսից՝ ուժեղացնում: Հայ ազգը պետք է խոսի, ցանկանա, գործի որպես մեկ ամբողջություն: Պետք է յուրաքանչյուր դասկարգ իր բաժին բազուկը, ուժը, աշխատանքը, կյանքը ներդնի այն գործի համար, որ «ընդհանրական» է: Բոլորն էլ պետք է համագործակցեն, այսինքն՝ «Բոլորը մեկի համար, մեկը` բոլորի»:
•Պետք է մշակվի ընդհանուր ծրագիր, ոչինչ պիտի թողնել պատահականության վրա, ամեն ինչ պիտի լինի պլանավորված: Ընդհանուր ծրագիրը նվազագույնը պետք է պարունակի Հայաստանի և Կիլիկիայի քաղաքական ինքնավարություն իր պատմաաշխարհագրական սահմանների մեջ, նա պիտի ունենա պառլամենտական ռեժիմ:
•Հեղափոխականքաղաքականություն. սա այն է ինչ կարող է հայ ազգը ընդունել այս վճռական օրերին: Ամեն մտածմունք, ամեն գործողություն այս ուղղությամբ պիտի կատարվի:
•Ազատությունը, արդարությունը, իրավունքը պիտի գան մեզնից, մեր հեղափոխական գործունեությունից, մեր հեղափոխականշարժումներից: Թուրքիայի ժառանգությանը աչք դնող Մեծերի միջև մի տեսակ միջպետություններ, միջերկիրներ ստեղծելու անհրաժեշտություն կա: Այդ բախտը այս անգամ վիճակված է ինքնավար Հայաստանին և Կիլիկիային:
 
Մեր բախտը մեր ձեռքում է: Պատասխանատուն մենք ենք մնում:
 
{{DEFAULTSORT:Սապահ-Գյուլյան, Ստեփանոս}}