'''Ինտելիջենս սերվիս''' ([[անգլերեն|անգլ]]. Intelligence Service), [[Մեծ Բրիտանիա]]յի հետախուզական և հակահետախուզական ծառայության հավաքական անվանումը:
Կազմակերպվել Էէ [[15-րդ դար]]ի վերջին - [[16-րդ դար]]ի սկզբին: Ընդգրկում Էէ հետախուզության կենտրոնական մարմին Սիկրետ ինտելիջենս սերվիսը, անվտանգության ծառայության [[Հակահետախուզություն|հակահետախուզության]] կենտրոնական մարմինը և առանձին գերատեսչությունների հետախուզական և հակահետախուզական ծառայությունները: Ինտելիջենս սերվիսի կոորդինացիոն մարմինը Բրիտանական համագործակցության գործերի և արտաքին գործերի մինիստրությանն առընթեր հետախուզության միացյալ կոմիտեն Էէ: Գործելակերպն Է՝է՝ շանտաժը, [[տեռոր]]ը, քաղաքական պրովոկացիան, գաղափարական դիվերսիան և այլն: Ինտելիջենս սերվիսը սերտորեն համագործակցում Էէ [[ՆԱՏՕ]]-ի անդամ երկրների հետախուզական մարմինների հետ, գործունեությունը հիմնականում ուղղում [[ԽՍՀՄ]]-ի և մյուս սոցիալիստական երկրների, ազգային-ազատագրական շարժումների, Մեծ Բրիտանիայի դեմոկրատական կազմակերպությունների դեմ: