«Մասնակից:Լիլիթ Ապարան/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 102.
Կենդանի բջջի,նրա նրբագույն կառուցվածքների և ֆունկցիաների ուսումնասիրությունը հեշտ խնդիր չէ,և միայն բջջաբանների,կենսաքիմիկոսների,ֆիզիոլոգների,գենետիկների և կենսաֆիզիկոսների ջանքերի և հսկայական աշխատանքի զուգակցումը հնարավորություն է տվել մանրամասն ուսումնասիրել նրա կառուցվածքային տարրերը և որոշել դրանց դերը:
Միաբջիջ և բազմաբջիջ օրգանիզմների լուսային և էլեկտրոնային մանրադիտակներով ցույց տվեց,որ դրանք իրենց կառուցվածքով բաժանվում են երկու խմբի:Մի խումբը կազմում են բակտերիաները և կապտականաչ ջրիմուռները:Այս օրգանիզմներն ունեն ավելի պարզ բջջային կառուցվածք:Դրանք անվանում են մինչկորիզային օրգանիզմներ(պրոկարիոտ),քանի որ դրանց
 
 
 
 
'''Սննդային կապեր:'''Յուրաքանչյուր տեսակ օգտագործում է օրգանական նյութի մեջ գտնվող էներգիայի միայն մի մասը` նրա տրոհումը հասցնելով մինչև որոշակի փուլի:Տվյալ տեսակի համար ոչ պիտանի, բայց դեռևս էներգիայով հարուստ նյութերն օգտագործում են այլ օրգանիզմներ:Այսպիսով, կենսաերկրացենոզներում էվոլուցիայի ընթացքում կազմել են իրար հետ փոխադարձ կապված տեսակների շղթաններ, որոնք հաջորդաբար նյութեր և էներգիա են ստանում ելակետային սննդանյութից:
Տեսակների առանձնյակների միջև գոյություն ունեցող այսպիսի կապերը կոչվում են սննդային կապեր:
Սննդային շղթաների օրինակներ կարելի է տեսնել ամենուրեք:Ամենա պարզ օրինակը հետևյալն է. խոտակեր կենդանիներն ուտում են բույսեր, իսկ նրանց արտաթորանքներով ու դիակներով սնվում են զանազան գոմաղբային ու դիակեր միջատներ ու մեխման միկրոօրգանիզմներ: Բայց բնական իրադրության մեջ շղթաներն ավելի մեծ քանակի օղակներից են կազմված, քանի որ նրանց մեջ են ներգրավվում մսակեր կենդանիներ` գիշատիչներ և մակաբույծներ:Օրգանական մնացորդներ առաջացնում են շղթայի բոլոր անդամների կենսագործունեության արդյունքում:Կենսաերկրացենոսները շատ բարդ են:Նրանցում միշտ գոյություն ունեն զուգահեռ և միահյուսված բազմազան բարդ սննդային շղթաներ, իսկ տեսակների ընդհանուր թիվը հաճախ չափվում է հարյուրներով և նույնիսկ հազարներով:Գրեթե միշտ տարբեր տեսակները սնվում ենմի քանի տարբեր օբյեկտներով և իրենք էլ սննդի աղբյուր են հանդիսանում էկոլոգիական համակարգի մի քանի անդամների համար:Այսպիսով, ստացվում է սննդային կապերի բարդ ցանց: