«Մանկավարժություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 48.
=== Ուսուցում ===
Ուսուցումը նույնպես մանկավարժական գործընթաց է։ Այն ուսուցչի և աշակերտների փոխազդեցության նպատակաուղղված գործընթացն է, որի ընթացքում իրականացվում են մարդու կրթությունը, դաստիարակությունը և զարգացումը<ref>Յու.Ա. Ամիրջանյան, <<Մանկավարժություն>>, Երևան, 2005թ, էջ 18</ref>։ Այն աշակերտի իմացության ոլորտի զարգացման, նրա ճանաչողական կարողությունների և հմտությունների ձևավորման և գիտելիքներ հաղորդելու գործընթաց է, որը կատարվում է մանկավարժի՝ ուսուցչի, դաստիարակի, դասախոսի կողմից։ Ուսուցումը, որպես մանկավարժական գործընթաց, նույնպես ունի երկու կողմ։ [[Մանկավարժ]]ի՝ սովորեցնողի, ուսուցչի գործունեություն, որը կոչվում է դասավանդում, և աշակերտի՝ սովորողի գործունեություն, որը կոչվում է ուսում։
 
Վերջին տարիների տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի բուռն զարգացումը և ներդրումը Հայաստանում լուրջ ազդեցություն են թողնում անձի ձևավորման ու զարգացման վրա: Անձի ձևավորումն ու զարգացումը արդեն իսկ հնարավոր չէ առանց տեղեկատվական տեխնոլոգիաների: Համակարգիչներն ու համակարգչային ՏՏ-ը ակտիվորեն ներխուժում են կյանք: Նոր տեղեկատվության հզոր ներհոսքը` գովազդները, համակարգչային տեխնոլոգիաների կիրառությունը հեռուստատեսության մեջ, խաղային համակարգիչների տարածումը, էլեկտրոնային խաղալիքներն ու համակարգիչները մեծ ազդեցություն են թողնում երեխայի դաստիարակության և <strong>աշխարհաճանաչողության</strong> վրա: Զգալիորեն փոխվում են նաև նրա սիրելի զբաղմունքը` խաղերը, փոխվում են նաև նրա սիրելի հերոսներն ու, թերևս, սկզբունքները:
 
Համակարգիչն այսօր տեղեկության ստացման և մշակման հզոր գործիք է: Այդ պատճառով լիովին բնական է այդ միջոցների ներդրումը ժամանակակից ուսումնական գործընթացում: Սակայն կան ու կլինեն խնդիրեր` տեխնոլոգիաների թանկությունը, համակարգիչների ձեռք բերումը, դրանց թարմացումն ու ժամանակից պահանջներին հարմարեցումը, համակարգիչների և ցանցերի սպասարկումը, ծրագրերի ձեռք բերումը, ինտերնետը: Առայժմ չկա ուսումնադաստիարակչական գործընթաց ՏՏ-ի սահուն <strong>նորհոսքն </strong>ապահովող <strong>մեթոդաբանական համակարգ</strong>: Բացի դրանից` անհրաժեշտ են բարձր որակավորում ունեցող դասախոսներ, նրանց անընդհատ վերապատրաստում և մասնագիտացում:
 
Իհարկե, ավելի հեշտ է խոսել հօգուտ ավելի էժան տեխնոլոգիաների, օրինակ` գրքերը, գրատախտակն ու կավիճը, և սովորեցնել նույն կերպ, ինչպես և անցյալում: Միանշանակ ինչ-որ կերպ, ինչ-որ բան կարելի է նման ձևով սովորեցնել, և նույնիսկ դաստիարակել: Սակայն ինչի՞ և ի՞նչ տեմպերով կարող ենք հասնել նման դաստիարակության արդյունքում` այսօրվա ժամանակակից տեխնոլոգիական հասարակության մեջ:
 
Կրթության որակի բարձրացումը որոշվում է ուսուցման ակտիվ գործիքների կիրառմամբ: Ակտիվ ուսուցումը ենթադրում է սովորողների ներգրավում ուսումնական գործընթաց: Այդ դեպքում սովորողը պարտադիր պետք է ակտիվ գործի և այդ գործունեության ընթացքում բացահայտի, մշակի և կիրառի ստացված գիտելիքները: Այդ պատճառով ուշադրության է արժանի ակտիվ ուսուցման ժամանակակից մեթոդի`<strong>համակարգչային ուսուցողական խաղի (ՀՈՒԽ)</strong> կիրառման հնարավորության ուսումնասիրումը:
=== Կրթություն ===
Կրթությունը աշակերտի մտավոր զարգացածության, հմտությունների և ճանաչողական ընդունակությունների յուրացման մակարդակն է։ Միաժամանակ կրթությունը ենթադրում է նաև լավ դաստիարակություն, վարքի կատարելություն և այլն, քանի որ կրթված մարդ ասելով հաճախ հասկանում ենք ոչ միայն այն, թե մարդն ինչ գիտի, այլև այն, թե ինչպես է իրեն դրսևորում միջավայրում<ref>Сластенин В.А., “Общая педагогика”, ч. 2, “ВЛАДОС”, М., 2002, с. 11</ref>։