«Կոստանդնուպոլսի պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 9.
[[1453]] թվականի [[մայիս]]ին [[թուրքեր]]ի կողմից Կոստանդնուպոլսի գրավումով [[Բյուզանդական կայսրություն]]ը վերջնականապես կործանվեց, և [[Օսմանյան կայսրություն]]ը ճանաչվեց ամենահզոր պետություններից մեկը։ Կոստանդնուպոլսի անկումը ցնցող ազդեցություն թողեց ողջ քրիստոնեական [[Եվրոպա]]յում և [[Կահիրե]]ի, [[Թունիս]]ի և [[Գրանադա]]յի պալատներում առաջ բերեց ցնծության ալիք։ Բացի այդ, երբեմնի ծաղկուն քաղաքի մեծագույն մշակութային արժեքների ոչնչացումն անդառնալի կորուստ պատճառեց ողջ եվրոպական մշակույթին։ Եվրոպայում դրանից հետո թուրքերը դարձան ամեն տեսակ դաժանության և ընդհանրապես քրիստոնեականին խորթ կերպարի հոմանիշ։
 
=== Կոստանդիանոս Ա Մեծը և իր ժառանգները ===
{{Տես նաև|Բյուզանդիայի պատմություն}}
[[Պատկեր:Column of Constantine I - P1030809.JPG|thumb|left|185px|[[Կոստանդիանոսի սյուն]]ը, որը տեղադրվել է [[330]] թվականին]]
Տող 26.
 
Պարսիկների դեմ արշավանքների ժամանակ Կոնստանդի մահից հետո [[361]] թվականի դեկտեմբերին Կոստանդնուպոլիս մուտք գործեց Հուլիոսը, ով դաժան հաշվեհարդար տեսավ իր նախորդի մերձավոր շրջապատի հետ: Նա ձեռնամուխ եղավ հեթանոսության վերականգնմանը (ինչի համար ստացավ «Ուրացող» մականունը), անցկացրեց դպրոցական կրթության բարեփոխում, մայրաքաղաքում հիմնադրեց գրադարան, որը դարեր շարունակ բյուզանդական մշակույթի կարևորագույն օջախն էր: Բայց Հուլիոսի կառավարումը երկար չտևեց, նա զոհվեց [[363]] թվականին ամռանը պարսկական արշավանքի ժամանակ, ինչից հետո զորքերը նոր կայսր հռչակեցին Հովիանոսին: Կոստանդինի դինաստիայի կառավարման տարիներին Կոստանդնուպոլսում ապրում և աշխատում էին բժիշկ [[Օրիբասիոս]]ը, հռետոր [[Լիբանիոս]]ը, աստվածաբան և եկեղեցական հոգևոր պետեր Ալեքսանդր Կոստանդնուպոլսեցին, Մակեդոնիոս I-ը, քաղաքում հաճախ էին լինում [[Աթանաս Ալեքսանդրացի]]ն, [[Բարսեղ Կեսարացի]]ն և հայտնի հերետիկոս [[Արիոս]]ը (մահացել է քաղաքում [[336]] թվականին): {{sfn|Петросян и Юсупов|1977|с=72}}{{sfn|История Средних веков|1952|с=652, 654}}
 
 
== Տես նաև ==