«Կոստանդնուպոլսի պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ K.Karine (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Lilitik22 մասնակցի վերջին տարբերակին։
No edit summary
Տող 8.
 
[[1453]] թվականի [[մայիս]]ին [[թուրքեր]]ի կողմից Կոստանդնուպոլսի գրավումով [[Բյուզանդական կայսրություն]]ը վերջնականապես կործանվեց, և [[Օսմանյան կայսրություն]]ը ճանաչվեց ամենահզոր պետություններից մեկը։ Կոստանդնուպոլսի անկումը ցնցող ազդեցություն թողեց ողջ քրիստոնեական [[Եվրոպա]]յում և [[Կահիրե]]ի, [[Թունիս]]ի և [[Գրանադա]]յի պալատներում առաջ բերեց ցնծության ալիք։ Բացի այդ, երբեմնի ծաղկուն քաղաքի մեծագույն մշակութային արժեքների ոչնչացումն անդառնալի կորուստ պատճառեց ողջ եվրոպական մշակույթին։ Եվրոպայում դրանից հետո թուրքերը դարձան ամեն տեսակ դաժանության և ընդհանրապես քրիստոնեականին խորթ կերպարի հոմանիշ։
 
=== Կոստանդիանոս Ա Մեծը և իր ժառանգները ===
{{Տես նաև|Բյուզանդիայի պատմություն}}
[[Պատկեր:Column of Constantine I - P1030809.JPG|thumb|left|185px|[[Կոստանդիանոսի սյուն]]ը, որը տեղադրվել է [[330]] թվականին]]
Հռոմեական կայսր [[Կոստանդիանոս Ա Մեծ]]ը ճիշտ գնահատեց [[Բյուզանդիա]]յի՝ [[Եվրոպա]]յի և [[Ասիա]]յի սահմանագծին տեղակայված մերձծովյան շրջանի նպաստավոր դիրքը: Կոստանտիանոսի որոշման վրա ազդեցություն ունեցավ նաև [[Հռոմ]]ում տիրող անհանգիստ իրավիճակը. երևելիների դժգոհությունները և մշտական գժտությունները գահի համար պայքարում: Կայսրն ուզում էր իր բարեփոխիչ գործունեությունը պսակել հսկայական տերության նոր ադմինիստրատիվ կենտրոնի ստեղծմամբ: Քաղաքի հիմնադրումը տեղի ունեցավ 324 թվականին, և Կոստանդիանոսն անձամբ որոշեց քաղաքի սահմանները: Նրա գծանշած տարածության շուրջ հողապատնեշ ստեղծեցին, որի ներսում սկսվեց հսկայածավալ շինարարություն: Կոստանդիանոսի հրամանով Բյուզանդիա բերեցին հայտնի ճարտարապետների, գեղանկարիչների և քանդակագործների, լավագույն որմնադիրների, սվաղողների և հյուսների, ում ազատեցին այլ պետական պարտավորություններից: Իր մայրաքաղաքի կառուցումն արագացնելուն ուղղված մեկ այլ օրենքով կայսրը պարտավորեցրեց [[Սև ծով|Եվքսինյան Պոնտոս]]ի քաղաքներում բոլոր անշարժ գույք ունեցողներին ձեռք բերել գոնե մեկ տուն Բյուզանդիայում (միայն այդ պայմանի կատարման դեպքում անշարժ գույքի սեփականատերերը կարող էին իրենց կարողությունը կտակել ժառանգներին):{{sfn|Петросян и Юсупов|1977|с=37—39}}{{sfn|БРЭ|2010|с=96}}{{sfn|История Средних веков|1952|с=74}}
 
Կոստանդիանոսը զանազան եղանակներով խրախուսում էր Հռոմեական կայսրության տարբեր գավառներից բնակիչների վերաբնակեցումը նոր քաղաքում՝ նրանց տարատեսակ արտոնություններ շնորհելով և պայմաններ ստեղծելով, իսկ շատ կայսերական աստիճանավորների այստեղ տեղափոխեցին բռնի կերպով: Կոստանդիանոսը կանոն սահմանեց, որով նոր մայրաքաղաքում անշարժ գույք ձեռք բերած բոլոր վերաբնակներին անվճար տրամադրվում էր ցորեն, յուղ և ցախ: Այդ, այսպես կոչված, «պարենային պարգևը» տրվեց համարյա կես դար և մեծ դեր խաղաց Բյուզանդիա նոր բնակիչների, ի դեմս արհեստավորների, նավաստիների և ձկնորսների հոսքին: Բացի մարդկային ռեսուրսների ներգրավումից, Կոստանդիանոսը հոգ տարավ նաև քաղաքի տեսքի մասին, որի համար Բյուզանդիա բերվեցին արվեստի հրաշալի գործեր ընդարձակ կայսրության բոլոր ծայրերից՝ [[Հռոմ]]ից և [[Աթենք]]ից, [[Կորինթոս]]ից և [[Դելֆի]]ից, [[Եփեսոս]]ից և [[Անտիոք]]ից:{{sfn|Петросян и Юсупов|1977|с=39—40}}
 
[[Պատկեր:Bronze Serpent Column in Istanbul.jpg|thumb|200px|[[Օձասյուն]]]]
[[330]] թվականի [[մայիսի 11]]-ին կայացավ [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] Նոր Հռոմ կոչված (հրապարակված կայսերական հրովարտակի տեքստը նույն օրը փորագրվեց մարմարե կոթողի վրա) շքեղ մայրաքաղաքի օծման արարողությունը: Գլխավոր հանդիսություններն անցկացվեցին ձիարշավարանում և ներառում էին արտիստների ներկայացումներ և սպորտային մրցումներ, այդ թվում՝ լայն ժողովրդականություն վայելող անվակառքերի արշավը: Այդ հանդիսությունների ժամանակ Կոստանդիանոս Մեծի շքախմբի մեջ տեղ էին գտել և՛ թափ հավաքող քրիստոնեական հոգևորականությունը, և՛ դեռևս ազդեցիկ հեթանոսական քրմությունը՝ ի դեմս հունական կոլեգիայի ներկայացուցիչների: Չնայած քրիստոնեությունը դառնում էր գերիշխող կրոն՝ հին ավանդույթներին միանգամից վերջ չդնելով՝ կայսրը չէր խոչընդոտում քրմերի գործողությունները (սակայն նրա օրոք անտիկ շրջանի Բյուզանդիայի շատ հեթանոսական տաճարներ վերածվեցին եկեղեցիների և հասարակական կառույցների): Նոր մայրաքաղաքի օծման կապակցությամբ հատվեց դրամ, որի վրա պատկերված էր Կոստանդիանոսը մարտական սաղավարտով և նիզակը ձեռքում: Քաղաքի հովանավորի՝ Մարիամ Աստվածածնի պատվին սպիտակ մարմարե պատվանդանի վրա կանգնեցվեց կարմիր ծիրանաքարից ստելլա: Սակայն «Նոր Հռոմ» անվանումը չարմատավորվեց, և շուտով քաղաքն սկսեցին անվանել Կոստանդնուպոլիս՝ Կոստանդիանոսի քաղաք:{{sfn|Машкин Н. А.|1950|с=605, 606}}{{sfn|Петросян и Юсупов|1977|с=39—41, 46}}{{sfn|БРЭ|2010|с=96}}{{sfn|История Средних веков|1952|с=74}}
 
Կոստանդիանոս կասրի օրոք հիմնադրվեցին [[Սուրբ Սոֆիայի տաճար]]ը, [[Սուրբ Իրինայի տաճար]]ը, [[Սուրբ Ակակիայի տաճար]]ը [[Ոսկեղջյուր]]ի մոտ և [[Սուրբ Մոկիայի տաճար]]ը քաղաքի պարիսպներից դուրս: Առաջին տաճարների հետ մեկտեղ Կոստանդնուպոլսում կառուցվեց [[Ֆորտունա]]յի տպավորիչ տաճարը, թարմացվեցին մի քանի սրբատեղիներ, կառուցվեց հռոմեական [[Ապոլլոն]]ի տաճարից բերված հսկայական կոթողը, որը տեղում ավարտին հասցվեց արևի ծագումը ողջունող Ապոլլոնի (կամ Հելիոսի) կերպարանքը կրող Կոստանդիանոսի արձանով: Դելֆիից բերվեց հանրահայտ ոսկյա եռոտանու ոտնակ ծառայող բրոնզե «օձասյունը», որը Կոստանդնուպոլսում զարդարեց ձիարշավարանի արենան: Հռոմից բերվեց ժամանակին հռոմեացիների կողմից [[Աթենք]]ից տեղափոխված [[Աթենաս Պալլաս]]ին նվիրված հանրահայտ հուշարձանը (նրա սյունը վերափոխվեց Կոստանդիանոսին, հետո նաև՝ նրա հետնորդներին մարմնավորող հուշարձանների պատվանդանի): Կայսրի կողմից քաղաքում սենատ կազմավորվեց, այսուհետ այստեղ էր գտնվում հյուպատոսներից մեկը: Կոստանդնուպոլիս բերվեց նախկինում Հռոմի բնակչության կարիքների համար նախատեսված տպավորիչ քանակությամբ եգիպտական հացահատիկ:{{sfn|Машкин Н. А.|1950|с=605, 606}}{{sfn|Петросян и Юсупов|1977|с=40—41, 242—243}}{{sfn|БРЭ|2010|с=97}}
 
Մինչ Կոստանդիանոսի կայսրության վախճանը, նոր մայրաքաղաքում, որը Հռոմի նմանությամբ տարածված էր [[Բոսֆորի նեղուց]]ի յոթ բլուրների վրա, կառուցվեցին 30 պալատներ ու տաճարներ, երևելիների ավելի քան չորս հազար նշանավոր շինություններ, ձիարշավարան, կրկես և երկու թատրոն, ավելի քան 150 բաղնիք, հարյուրից ավել հացատներ, ութ ջրագծեր, ինչպես նաև հասարակ բնակիչների հազարավոր տներ: Կենտրոնական Ավգուստեյոն հրապարակից հյուսիս՝ անտիկ Բյուզանդիայի ակրոպոլիսի տեղում, տեղակայվեց Կապիտոլիումը, որտեղ մինչ [[4-րդ դար]]ի վերջ պահպանվում էին հեթանոսական տաճարներ և տարբեր աստվածություննեի սրբավայրեր: Կոստանդիանոսի և նրա տեղական ծովագնացներին ու առևտրականներին ակտիվորեն հովանավորող մերձավորների օրոք մեծ ուշադրություն էր դարձվում հարմարավետ փարոսների սարքավորումներին, նավամատույցների, ալեհատների և առևտրական պահեստների կառուցմանը, նավատորմերի մեծացմանը, ինչը շուտով վերադարձրեց Կոստանդնուպոլսին անտիկ Բյուզանդիայի առևտրական փառքը:{{sfn|Петросян и Юсупов|1977|с=41—42, 214}}{{sfn|БРЭ|2010|с=96}}
 
[[337]] թվականին [[Նիկոմեդիա]]յում Կոստանդիանոս Մեծի մահից հետո արագացավ Հռոմեական կայսրության փլուզումն ու անկումը: Կոստանդիանոսի ժառանգորդների միջև հուսահատ պայքար սկսվեց իշխանության համար, որի ամենադրամատիկ դրվագներից մեկը [[Կոստանդիոս II]]-ի կողմից կազմակերպված մայրաքաղաքում տեղավորված զորքերի ապստամբությունն էր: Նա օգտվեց բյուզանդական բանակում Կոստանդիանոսի հսկայական պետությունն իր երեք որդիներին (Կոնստանդիոս II-ին, [[Կոնստանդին II]]-ին և [[Կոնստանդ]]ին) և երկու զարմիկներին ([[Դալմաթիոս կրտսեր]]ին և [[Հանիբալիանոս կրտսեր]]ին) կտակելու պատճառով անորոշությունից առաջացած դժգոհություններով: Կոստանդնուպոլսում տեղի ունեցան արյունոտ բախումներ, որոնց ընթացքում զոհվեցին հանգուցյալ կայսրի բազմաթիվ ազգականներ, այդ թվում և՝ երկու սիրելի զարմիկները (կարողացան փրկվել միայն [[Կոնստանդին Հալ]]ը և [[Հուլիանոս Ուրացող]]ը՝ Կոստանդիանոս Մեծի կրտսեր եղբոր՝ նույնպես սպանված Ֆլավիոս Հուլիոս Կոնստանցիոսի որդիները): Կոնստանդն ավելի քան տաս տարի պահպանեց իշխանությունը Հռոմեական կայսրության արևմտյան մասում, սակայն զոհվեց [[350]] թվականին ուզուրպատոր զորապետ [[Մագնիոս Մագնենցիոս]]ի հետ մարտի ժամանակ: Միայն Մագնենցիոսի նկատմամբ Կոնստանդ II-ի կողմից տարած հաղթանակից հետո կայսրությունը նորից վերականգնվեց մեկ կայսրի իշխանության ներքո: [[357]] թվականին Պատրասից Կոստանդնուպոլսում նոր կառուցված Սուրբ Առաքյալների տաճար հանդիսավորությամբ տեղափոխվեցին մարգարե [[Անդրեաս առաքյալ]]ի մասունքները, որոնք դրվեցին Ղուկասի, Տիմոֆեյ եպիսկոպոսի մասունքների և Կոստանդիանոս Մեծի աճյունի կողքին (Կոստանդիանոսի մարմինն այդ վայրում ամփոփելուց հետո մինչև [[11-րդ դար]] Սուրբ Առաքյալների տաճարը ծառայում էր որպես բյուզանդական կայսրերի գերեզմանոց): [[360]] թվականին Ավգուստեյոն կենտրոնական հրապարակի հարևանությամբ բացվեց ժամանակակից Սուրբ Սոֆիայի նախատիպ տաճարը, որը ժողովրդի կողմից ստացավ «Մեծն» անվանումը:{{sfn|Петросян и Юсупов|1977|с=51}}{{sfn|БРЭ|2010|с=97}}
 
Պարսիկների դեմ արշավանքների ժամանակ Կոնստանդի մահից հետո [[361]] թվականի դեկտեմբերին Կոստանդնուպոլիս մուտք գործեց Հուլիոսը, ով դաժան հաշվեհարդար տեսավ իր նախորդի մերձավոր շրջապատի հետ: Նա ձեռնամուխ եղավ հեթանոսության վերականգնմանը (ինչի համար ստացավ «Ուրացող» մականունը), անցկացրեց դպրոցական կրթության բարեփոխում, մայրաքաղաքում հիմնադրեց գրադարան, որը դարեր շարունակ բյուզանդական մշակույթի կարևորագույն օջախն էր: Բայց Հուլիոսի կառավարումը երկար չտևեց, նա զոհվեց [[363]] թվականին ամռանը պարսկական արշավանքի ժամանակ, ինչից հետո զորքերը նոր կայսր հռչակեցին Հովիանոսին: Կոստանդինի դինաստիայի կառավարման տարիներին Կոստանդնուպոլսում ապրում և աշխատում էին բժիշկ [[Օրիբասիոս]]ը, հռետոր [[Լիբանիոս]]ը, աստվածաբան և եկեղեցական հոգևոր պետեր Ալեքսանդր Կոստանդնուպոլսեցին, Մակեդոնիոս I-ը, քաղաքում հաճախ էին լինում [[Աթանաս Ալեքսանդրացի]]ն, [[Բարսեղ Կեսարացի]]ն և հայտնի հերետիկոս [[Արիոս]]ը (մահացել է քաղաքում [[336]] թվականին): {{sfn|Петросян и Юсупов|1977|с=72}}{{sfn|История Средних веков|1952|с=652, 654}}