«Կոստանդնուպոլսի պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ K.Karine (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Lilitik22 մասնակցի վերջին տարբերակին։
Տող 8.
 
[[1453]] թվականի [[մայիս]]ին [[թուրքեր]]ի կողմից Կոստանդնուպոլսի գրավումով [[Բյուզանդական կայսրություն]]ը վերջնականապես կործանվեց, և [[Օսմանյան կայսրություն]]ը ճանաչվեց ամենահզոր պետություններից մեկը։ Կոստանդնուպոլսի անկումը ցնցող ազդեցություն թողեց ողջ քրիստոնեական [[Եվրոպա]]յում և [[Կահիրե]]ի, [[Թունիս]]ի և [[Գրանադա]]յի պալատներում առաջ բերեց ցնծության ալիք։ Բացի այդ, երբեմնի ծաղկուն քաղաքի մեծագույն մշակութային արժեքների ոչնչացումն անդառնալի կորուստ պատճառեց ողջ եվրոպական մշակույթին։ Եվրոպայում դրանից հետո թուրքերը դարձան ամեն տեսակ դաժանության և ընդհանրապես քրիստոնեականին խորթ կերպարի հոմանիշ։
=== Կոստանդիանոս Ա Մեծը և իր ժառանգները ===
 
Հռոմեական կայսր Կոստանդիանոս Ա Մեծն ճիշտ գնահատեց Բյուզանդիայի Եվրոպայի և Ասիայի սահմանագծին տեղակայված մերձծովյան շրջանի նպաստավոր դիրքը: Կոստանտիանոսի որոշման վրա ազդեցություն ունեցավ նաև Հռոմում տիրող անհանգիստ իրավիճակը.երևելիների դժգոհությունները և մշտական գժտությունները գահի համար պայքարում: Կայսրն ուզում էր իր բարեփոխիչ գործունեությունը պսակել հսկայական տերության նոր ադմինիստրատիվ կենտրոնի ստեղծմամբ:Քաղաքի հիմնադրումը տեղի ունեցավ 324թ., և Կոստանտինոսը անձամբ որոշեց նրա սահմանները:Նրա գծանշած տարածությունը շորջը հողապատնեշ ստեղծեցին, որի ներսում սկսվեց հսկայածավալ շինարարություն:Կոստանտինիոսի հրամանով Բյուզանդիա բերեցին հայտնի ճարտարապետների, գեղանկարիչների և քանդակագործների, լավագույն որմնադիրների, սվաղողների և հյուսների, որոնց ազատեցին այլ պետական պարտավորություններից: Իր մայրաքաղաքի կառուցումն արագացնելուն ուղղված մեկ այլ օրենքով կայսրը պարտավորեցրեց Եվքսինյան Պոնտոսի քաղաքներում բոլոր անշարժ գույք ունեցողներին ձեռք բերել գոնե մեկ տուն Բյուզանդիայում(միայն այդ պայմանի կատարման դեպքում անշարժ գույքի սեփականատերերը կարող էին իրենց կարողությունը կտակել ժառանգներին):
Կոստանտինը զանազան եղանակներով խրախուսում էր Հռոմեական կայսրության տարբեր գավառներից բնակիչների վերաբնակեցումը նոր քաղաքում՝ նրանց տարատեսակ արտոնություններ շնորհելով և պայմաններ ստեղծելով, իսկ շատ կայսերական աստիճանավորների այստեղ տեղափոխվեցին բռնի կերպով: Կոստանտինոսը կանոն սահմանեց, որով նոր մայրաքաղաքում անշարժ գույք ձեռք բերած բոլոր վերաբնակներին անվճար տրամադրվում էր ցորեն, յուղ և ցախ: Այդ, այսպես կոչված «պարենային պարգևը» գոյություն ունեցավ համարյա կես դար և մեծ դեր խաղաց Բյուզանդիա նոր բնակիչների, ի դեմս արհեստավորների, նավաստիների և ձկնորսների հոսքին: Բացի մարդկային ռեսուրսների ներգրավումից, Կոստանտինիոսը հոգ տարավ նաև քաղաքի տեսքի մասին, որի համար Բյուզանդիա բերվեցին արվեստի հրաշալի գործեր ընդարձակ կայսրության բոլոր ծայրերից՝ Հռոմից և Աթենքից, Կորինֆից և Դելֆից, Էֆեսից և Անտիոքից:
330թ. մայիսի 11-ին կայացավ Հռոմեական կայսրության Նոր Հռոմ կոչված(հրապարակված կայսերական հրովարտակի տեքստը նույն օրը փորագրվեց մարմարե կոթողի վրա) շքեղ մայրաքաղաքի օծման արարողությունը: Գլխավոր հանդիսությունները անցկացվեցին ձիարշավարանում և ներառում էին արտիստների ներկայացումներ և սպորտային մրցումներ, այդ թվում՝ լայն ժողովրդականություն վայելող անվակառքերի արշավը: Այդ հանդիսությունների ժամանակ Կոստանտիանոս Մեծի շքախմբի մեջ տեղ էին գտել և՛ թափ հավաքող քրիստոնեական հոգևորականությունը, և՛ դեռևս ազդեցիկ հեթանոսական քրմությունը՝ ի դեմս հունական կոլեգիայի ներկայացուցիչների: Չնայած և քրիստոնեությունը դառնում էր գերիշխող կրոն, հին ավանդույթներին միանգամից վերջ չդնելով կայսրը չէր խոչընդոտում քրմերի գործողությունները(սակայն, նրա օրոք անտիկ շրջանի Բյուզանդիայի շատ հեթանոսական տաճարներ վերածվեցին եկեղեցիների և հասարակական կառույցների):Նոր մայրաքաղաքի օծման կապակցությամբ հատվեց դրամ, որի վրա պատկերված էր Կոստանտինիոսը մարտական սաղավարտով և նիզակը ձեռքում: Քաղաքի հովանավորի՝ Մարիամ Աստվածածանի պատվին սպիտակ մարմարե պատվանդանի վրա կանգնեցվեց կարմիր ծիրանաքարից ստելլա: Սակայն «Նոր Հռոմ» անվանումը չարմատավորվեց, և շուտով քաղաքն սկսեցին անվանել Կոստանտնուպոլիս՝ Կոստանտինի քաղաք:
Կոնստանտին կասրի օրոք հիմնադրվեցին Սորբ Սոֆիայի տաճարը, Սուրբ Իրինայի տաճարը, Սուրբ Ակակիայի տաճարը Ոսկե Հորդի մոտ և Սուրբ Մոկիայի տաճարը քաղաքի պարիսպներից դուրս: Առաջին տաճարների հետ մեկտեղ Կոստանտնուպոլիսում կառուցվեց Ֆորտունայի տպավորիչ տաճարը, թարմացվեցին մի քանի սրբատեղիներ, կառուցվեց հռոմեական Ապոլլոնի տաճարից բերված հսկայական կոթողը, որը տեղում ավարտին հասցվեց արևի ծագումը ողջունող Ապոլլոնի(կամ Հելիոսի) կերպարանքը կրող Կոնստանտինի արձանով: Դելֆից բերվեց հանրահայտ ոսկյա եռոտանու ոտնակ ծառայող բրոնզե «օձասյունը», որը Կոստանտնուպոլիսում զարդարեց ձիարշավարանի արենան: Հռոմից բերվեց ժամանակին հռոմեացիների կողմից Աթենքից Հռոմ տեղափոխված Աթենաս Պալլասին նվիրված հանրահայտ հուշարձանը(նրա սյունը վերափոխվեց Կոստանտինին հետո նաև՝ նրա հետնորդներին մարմնավորող հուշարձանների պատվանդանի): Կայսրի կողմից Հռոմի մունիցիպալ կառուցվածքը շնորհված քաղաքում սենատ կազմավորվեց, այսուհետ այստեղ էր գտնվում հյուպատոսներից մեկը: Կոստանտնուպոլիս ուղղվեց նախկինում Հռոմի բնակչության կարիքների համար նախատեսված տպավորիչ քանակությամբ եգիպտական հացահատիկ:
Մինչ Կոստանտինի կայսրության վախճանը նոր մայրաքաղաքում, որը Հռոմի նմանությամբ տարածված էր Բոսֆորի նեղուցի յոթ բլուրների վրա, կառուցվեցին 30 պալատներ ու տաճարներ,երևելիների ավելի քան չորս հազար նշանավոր շինություններ, ձիարշավարան, կրկես և երկու թատրոն, ավելի քան 150 բաղնիք, հարյուրից ավել հացատներ, ութ ջրագծեր, ինչպես նաև հասարակ բնակիչների հազարավոր տներ: Կենտրոնական Ավգուստեոն հրապարակից հյուսիս անտիկ Բյուզանդիայի ակրոպոլիսի տեղում տեղակայվեց Կապիտոլիումը, որտեղ մինչ IV դարի վերջ պահպանվում էին հեթանոսական տաճարներ և տարբեր աստվածություննեի սրբավայրեր:Կոստանտինի և նրա տեղական ծովագնացներին ու առևտրականներին ակտիվորեն հովանավորող մերձավորների օրոք մեծ ուշադրություն էր դարձվում հարմարավետ փարոսների սարքավորումներին, նավամատույցների, ալեհատների և առևտրական պահեստների կառուցմանը, նավատորմների մեծացմանը, ինչը շուտով վերադարձրեց Կոստանտնուպոլիսին Անտիկ Բյուզանդիայի առևտրական փառքը:
337թ. Նիկոմեդիայում Կոնստանտին Մեծի մահից հետո արագացավ Հռոմեական կայսրության փլուզումն ու անկումը:Կոստանդինի ժառանգորդների միջև հուսահատ պայքար սկսվեց իշխանության համար, որի ամենադրամատիկ դրվագներից մեկը Կոնստացիոս II-ի կողմից կազմակերպված մայրաքաղաքում տեղավորված զորքերի ապստամբությունն էր: Նա օգտվեց բյուզանդական բանակում Կոնստանդինի հսկայական պետությունը իր երեք որդիներին(Կոնստադիոս II-ին, Կոնստանդին II-ին և Կոնստանդինին) և երկու զարմիկներին(Դալմաթիոս Կրտսերին և Հաննիբալիանոս Կրտսերին) կտակելու պատճառով անորոշությունից առաջացած դժգոհություններով: Կոստանտնուպոլիսում տեղի ունեցան արյունոտ բախումներ, որոնց ընթացքում զոհվեցին հանգուցյալ կայսրի բազմաթիվ ազգականներ, այդ թվում և՝ երկու սիրելի զարմիկները(կարողացան փրկվել միայն Կոնստանտին Հալլը և Յուլիանը՝ Կոնստանտին Մեծի կրտսեր եղբոր՝ նույնպես սպանված Ֆլավիոս Հուլիոս Կոնստանցիոսի որդիները): Կոնստանդը ավելի քան տաս տարի պահպանեց իշխանությունը Հռոմեական կայսրության արևմտյան մասում, սակայն զոհվեց 350թ. ուզուրպատոր զորապետ Մագնիոս Մագնենցիոսի հետ մարտի ժամանակ: Միայն Մագնենցիսի նկատմամբ Կոնստանդ II-ի կողմից տարած հաղթանակից հետո կայսրությունը նորից վերականգնվեց մեկ կայսրի իշխանության ներքո: 357թ. Պատրից Կոստանտնուպոլսում նոր կառուցված Սուրբ Առաքյալների տաճար հանդիսավորությամբ տեղափոխվեցին մարգարե Անդրեաս առաքյալի մասունքները, որոնք դրվեցին Ղուկասի, Տիմոֆեյ եպիսկոպոսի մասունքների և Կոստանդիանոս Մեծի աճյունի կողքին(Կոնստանդիանոսի մարմինն այդ վայրում ամփոփելուց հետո մինչև XI դար Սուրբ Առաքյալների տաճարը ծառայում էր որպես բյուզանդական կայսրների գերեզմանոց): 360թ. Ավգուստեոն կենտրոնական հրապարակի հարևանությամբ բացվեց ժամանակակից Սուրբ Սոֆյայի նախատիպ տաճարը, որը ժողովրդի կողմից ստացավ «Մեծն» անվանումը:
Պարսիկների դեմ արշավանքների ժամանակ Կոնստանդի մահից հետո 361թ. դեկտեմբերին Կոստանտինուպոլիս մուտք գործեց Հուլիոսը, որը դաժան հաշվեհարդաչր տեսավ իր նախորդի մերձավոր շրևջապատի հետ: Նա ձեռնամուխ եղավ հեթանոսության վերականգնմանը(ինչի համար ստացավ «Ուրացող» մականունը), անցկացրեց դպրոցական կրթության բարեփոխում, մայրաքաղաքում հիմնադրեց գրադարան, որը դարերով դարձավ բյուզանդական մշակույթի կարևորագույն օջախ: Բայց Հուլիոսի կառավարումը երկար չտևեց, նա զոհվեց 363թ. ամռանը պարսկական արշավանքի ժամանակ, ինչից հետո զորքերը նոր կայսր հռչակեցին Հովիանոսին: Կոնստանդինի դինաստիայի կառավարման տարիներին Կոստանտնուպոլսում ապրում և աշխատում էին բժիշկ Օրիբասիոսը, հռետոր Լիբանիոսը, աստվածաբան և եկեղեցական հոգևոր պետեր Ալեքսանդր Կոստանտինոպոլսեցին, Վասիլ Մեծը և հայտնի հերետիկոս Արին(մահացել է այստեղ 336թ.):
 
 
== Տես նաև ==
* [[Կոստանդնուպոլիս]]