«Կատակերգություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Thalia sarcophagus Louvre Ma475.jpg|մինի|Կատակերգության հին հունական [[մուսա]] [[Տալիա]]ն` կատակերկագան դիմակը ձեռքին]]
'''Կատակերգություն''', ''կոմեդիա'' ({{lang-grc|κωμῳδία}}), գրական-դրամատիկական ստեղծագործության տեսակ, որտեղ գործողությունը, բնավորությունները, հանգույցը, հանգույցի լուծումը ներկայանում են ծիծաղելիի սահմաններում և ներթափանցված են կատակերզականությամբ: Կատակերգությունը [[Արիստոտել|Արիստոտելի]] սահմանումով, «վատերի վերարտադրությունն է, սակայն ոչ նրանց ամբողջ արատավորության, այլ լոկ ծաղրականի, քանի որ ծաղրականը վատի մի մասն է կազմում: Ծիծաղելի կարող է լինել սխալը կամ որևէ արատ, որը ոչ մեկին վնաս չի պատճառում...» («Պոետիկա», գլուխ 5): Առաջացել է [[Հին Հունաստան|Հին Հունաստանում]], ավանդական տոնախմբությունների ժամանակ կատարվող ուրախաշարժ խաղերից, ներկայացումներից և կոչվել է կոմեդիա: Իբրև գրական ժանր կատակերգությունը ձևավորվել է մեր թվարկությունից առաջ հինգերորդ դարում, «կոմեդիայի հայր» [[Արիստոֆանես|Արիստոֆանեսի]], ապա նաև [[Մենանդրոս|Մենանդրոսի]] ստեղծագործության մեջ: [[Հին Հռոմ|Հին Հռոմում]] կատակերգության ժանրը կիրառել են [[Պլավտուս|Պլավտուսը]], [[Տերենցիուս|Տերենցիուսը]] և ուրիշներ: Միջին դարերում այն մեծ մասամբ հանդես է եկել ֆարսի կամ ինտերմեդիայի ձեով: [[Վերածննդի դարաշրջան]]ում և հետագայում կատակերգություններ են գրել [[Իտալիա|Իտալիայում]]՝ [[Լոդովիկո Արիոստո|Լոդովիկո Արիոստոն]], [[Նիկոլո Մաքիավելի]]ն, [[Պիետրո Արետինո]]ն, [[Կառլո Գոլդոնի]]ն, [[Անգլիա]]յում՝ [[ՎիլիամՈւիլյամ Շեքսպիր]]ը, Բ. Ջոնսոնը, [[Ռիչարդ Շերիդան]]ը, [[Ուիլյամ Կոնգրիվ]]ը, [[Օսկար Ուայլդ]]ը, [[Բերնարդ Շոու]]ն, [[Իսպանիա]]յում՝ [[Լուպե դե Վեգա]]ն, [[Ֆրանսիա]]յում՝ [[Ժան-Բատիստ Մոլիեր]]ը, [[Պիեռ Օգյուստեն Բոմարշե]]ն, [[Ռուսաստան]]ում՝ Դ.[[Դենիս ՖոնվիզինըՖոնվիզին]]ը, Ա.[[Ալեքսանդր ԴրիբոյեդովըԳրիբոյեդով]]ը, [[Նիկոլայ Գոգոլ]]ը, [[Միխայիլ Սալտիկով-Շչեդրին]]ը, [[Ալեքսանդր Օստրովսկի]]ն, [[Անտոն Չեխով]]ը, սովետականխորհրդային շրջանում՝ [[Վլադիմիր Մայակովսկի]]ն, [[Եվգենի Շվարց]]ը, [[Ալեքսանդր Կոռնեյչուկ]]ը, Ա. Սաֆրոնովը և ուրիշներ: Կատակերգությունը կյանքն արտացոլում է թերությունների, ծիծաղելի կողմերի տեսանկյունից՝ հաճախ հիմք ընդունելով որեէ բացառիկ վիճակ կամ թյուրիմացություն: Կատակերգության համար բնորոշ է դրության և խոսքի կոմիզմը: Վիճակների և բնավորությունների չափազանցումը, սրումը, գրոտեսկային միջոցները առավել ընդգծված են արտահայտում սոցիալական երևույթների էությունը: Կատակերգության բազմադարյան պատմությունը ծնել է ժանրերի տարատեսակներ, որոնք իրարից տարբերվում են կոմպոզիցիոն-սյուժետային կառուցվածքով, պատկերների կազմությամբ, բնավորությունների կոմիկական բնույթով: Միջնադարյան հայ թատրոնում նույնպես ներկայացվել են ուրախաշարժ կենցաղային պատկերներ: Հայ միջնադարյան բնագրերում կատակերգություն բառը գործածվել է որպես հունարեն «կոմեդիա» բառի համարժեքը, բայց ունեցել է ընդհանուր բարոյա-գեղագիտական ստորոգության իմաստ և միաժամանակ նշանակել գրական տեսակ ([[առակ]], աշխարհիկ զրույց, աշխարհիկ վիպական երգ), ժողովրդական բանահյուսություն, նաև՝ [[թատրոն]] («զկատականաց նուագել խօսս»): Թատրոնի պատմության նոր շրջանում կատակերգության հասկացությունը համապատասխանեցվել է իտալերեն «commedia»-ին և ընդունվել որպես դրամատուրգիական-թատերական տեսակի անվանում: 19-րդ դարի հայ իրականության մեջ կատակերգությունը որպես գրական-թատերական ժանր զարգացրել են Մ. Պատկանյանը, Ն. Փուղինյանը, Մ. Տեր-Գրիգորյանը: Գրվել են [[վոդևիլ]]ներ՝ փոքր ծավալի պիեսներ, որոնց մեջ խճճված կենցաղային պատմությունը, ի վերջո, բարեհաջող լուծում էր ստանում: Վոդևիլներ է գրել նաև [[Գաբրիել Սունդուկյան]]ը, հետագայում անցել լիարժեք կատակերգության, որի մեջ կյանքի կոմիկական գծերը հաճախ միանում են դրամատիկորեն լարված իրավիճակների և հոգեկան ապրումների հետ («[[Պեպո]]», «[[Խաթաբալա]]», «[[էլի մեկ զոհ]]» և այլն): Հայկական կատակերգության ուշագրավ արտահայտություններից են [[Հակոբ Պարոնյան]]ի «[[Պաղտասար աղբար]]»-ը և մյուս պիեսները: Սովետական գրականության և թատրոնի սկզբնավորման շրջանում կատակերգությունը, կարևոր տեղ է գրավել ([[Եղիշե Չարենց]]ի, «[[Կապկազ-թամաշա|Կապկազ-թամաշա]]», [[Ալեքսանդր Շիրվանզադե]]ի «[[Մորգանի խնամին]]», [[Դերենիկ Դեմիրճյան]]ի «[[Քաջ Նազար]]»): Հետագայում ևս կատակերգությունը շարունակել է մնալ սովետահայ թատրոնի տարածված ժանրերից մեկը, հայտնի են Դերենիկ Դեմիրճյանի, [[Նաիրի Զարյան]]ի, [[Արամաշոտ Պապայան]]ի, [[Գրիգոր Տեր-Գրիգորյան]]ի և ուրիշների սոցիալական ու կենցաղային կատակերգությունները:
 
{{ՀՍՀ}}