«Ջորջ Դոքմեջյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
Ջորջ Դոքմեջյան (լրիվ անունը` Դյոկմեջյան Գուրգեն Ջորջ կրտսեր (անգլերեն` Courken George Deukmejian, Jr.), ծննդյան թվականը` 6 հունիսի 1928թ, [[Ալբանի]], [[Նյու Յորք]] նահանգ), հայազգի ամերիկյան պետական և քաղաքական գործիչ: Հայրը Այնթապից էր, մայրը՝ Էրզրումից, վերապրել են Ցեղասպանությունը, տեղափոխվել ԱՄՆ<ref>http://www.hayernaysor.am/newsday.php?p=0&c=0&t=0&r=0&year=2009&month=05&day=21&shownews=928&?p=0&c=0&t=0&r=0&year=2009&month=05&day=21&shownews=928&LangID=4#928</ref>: Ավարտել է Նյու Յորքի Սենթ Ջոն համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1955թ. տեղափոխվել է Կալիֆորնիա, որտեղ 1963թ, ընտրվել է նահանգային ժողովի անդամ (մինչև 1967թ.), 1967-79 թթ. նահանգային սենատոր, 1979-88թթ. Կալիֆորնիայի ընդհանուր դատախազ: 1982-91թթ զբաղեցնում էր Կալիֆորնիայի նահանգապետի պաշտոնը: 1985թ. Դոքմեջյանի նախաձեռնությամբ ապրիլի 24-ը Կալիֆորնիայում հայտարարվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: 1990թ. Դոքմեջյանը հատուկ հայտարարագրով ապրիլի 24-ը հռչակեց Հիշատակի պետական օր և կոչ արեց համայն մարդկությանը միանալ հայ զոհերի հիշատակի հարգանքի այդ տուրքին<ref>Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996, էջ 115-116</ref>:
 
==Հղումներ==