«Էլֆական լեզուներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Էլֆական լեզուները''' ստեղծվել են [[Ջոն Թոլքին|Ջոն Թոլքինի]] կողմից՝ իր ստեղծած Միջերկրի էլֆերի համար։ Թոլքինը, լինելով բանասեր, մեծ ժամանակ ու ջանք է ծախսել՝ ստեղծելու համար այդ արհեստական լեզուները։ Հետաքրքրական է, որ հենց էլֆական լեզուներն են հիմք հանդիսացել Թոլքինի աշխարհահռչակ վիպերգության համար։ Թոլքինը նաեւ ստեղծել է գրային համակարգեր էլֆական լեզուների համար՝ սարատի, տենգվար, Քիրթհ։
 
== Ներքին պատմությունըպատմություն ==
Թոլքինը հավաստիացնում է, որ էլֆական լեզուները իրենցից ներկայացնում են տարբեր լեզուների ու բարբառների միասնական լեզվաընտանիք։ Ստորեւ ներկայացված են էլֆական լեզուները՝ առաջացման հերթականությամբ եւ լեզվախմբերով։
 
* Քուենդերին- բոլոր էլֆերի նախալեզուն, ովքեր վալարի կողմից բնակեցվեցին Միջնաշխարհում։ Բոլոր էլֆական լեզուները քուենդերինի հետնորդներն են։
* Ավարին- երկրորդ ու երրորդ ցեղերի էլֆերի լեզուն, որոնք հրաժարվեցին գնալ Վալինոր։ Ավարինը վերաճել է վեց ավարին լեզուների։ <ref>J.R.R. Tolkien, "Tengwesta Qenderinwa", ''Parma Eldalamberon'' 18, p. 72.</ref>
* Միացյալ Էլդարին- այն երեք էլֆական ցեղերի լեզուն, որոնք ճամփա բռնեցին դեպի Վալինոր։ Այն վերաճել է հետեւյալ լեզուներին՝
* [[Քուենյա]]- Էլդամարի բնակիչ էլֆերի լեզուն, որը ունի երկու գրական լեզու․
* Վանյարին քուենյա- առաջին էլդարական ցեղի էլֆերի լեզուն
* Նոլդորին քուենյա- նոլդորների՝ երկրորդ էլդարական ցեղի էլֆերի լեզուն
* Թելերին- թելերի ցեղի էլֆերի լեզուն, որոնք ապրում էին Տոլ Էրեսեայում եւ Ալքուոնդեում
* Նանդորին- երրորդ էլդարական ցեղի՝ թելերիների մի ճյուղի՝ նանդորների լեզուն։
* Սինդարին- սինդարների լեզուն, ովքեր առանձնացել են էլդարների երրորդ ցեղից ու բնակվել Բելերիանդում։ Այն ունի հետեւյալ բարբառները․
* Դորիաթին
* Ֆալաթրին
* Հյուսիսային սինդարին
* Նոլդորին սինդարին
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
[[Կատեգորիա:Արհեստական լեզուներ]]
[[Կատեգորիա:Միջերկիր]]