«Հյուսիսը Հարավի դեմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գրական ստեղծագործություն |անվանում = Հյուսիսը Հարավի դեմ |բնօրինակ անվանում = Nord contre...»:
(Տարբերություն չկա)

12:50, 8 Նոյեմբերի 2014-ի տարբերակ

«Հյուսիսը Հարավի դեմ» (ֆր. Nord contre Sud), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Գրվել է 1887 թվականին։

Հյուսիսը Հարավի դեմ
ֆր.՝ Nord contre Sud
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրարկածային
Ձևվեպ
ՀեղինակԺյուլ Վեռն
ԵրկիրՖրանսիա
Բնագիր լեզուֆրանսերեն
Գրվել է1877 թվական
ՏեսարանՖլորիդա
ՆկարազարդողԼեոն Բենետ
ՀրատարակչությունՊիեր-Ժուլ Հետցել
Հրատարակվել է1887
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ
ՆախորդՌոբուր նվաճողը
ՀաջորդՃանապարհ դեպի Ֆրանսիա
ՎիքիդարանՀյուսիսը Հարավի դեմ
 Texar's Revenge, or, North Against South

Հրատարակում

Վեպի առաջին հրատարակումը կայացել է Էտցելի «Magasin d’Éducation et de Récréation» ամսագրում՝ 1887 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը։ Առանձին հրատարակությամբ սկզբնապես լույս է տեսել երկու գրքով՝ առաջինը 1887 թվականի մայիսի 26-ին, իսկ երկրորդը` նույն թվականի նոյեմբերի 14-ին։ [1] 1887 թվականի նոյեմբերի 17-ին լույս է տեսել վեպի պատկերազարդ հրատարակումը (Լեոն Բեննետտի 85 պատկերազարդումներով)։ Դա «Անսովոր ճանապարհորդություններ»–ի քսաներկուերրորդ «երկակի» հատորն էր։

Սյուժե

Գրքի գործողությունները տեղի են ունենում Ֆլորիդայում՝ Քաղաքացիական պատերազմի ժամանակ։

Բովանդակություն

Գիրքը բաժանված է երկու մասի և երեսունմեկ գլուխների։[2]

 
Նկարազարդում գրքից

Մաս առաջին

  • Գլուխ առաջին. «Շաննոն» շոգենավի տախտակամածին։
  • Գլուխ երկրորդ. Կէմդլես-Բեյ։
  • Գլուխ երրորդ. Քաղաքացիական պատերազմ։
  • Գլուխ չորրորդ. Բարբանկների ընտանիքը։
  • Գլուխ հինգերորդ. Սև ծովածոցը։
  • Գլուխ վեցերորդ. Ջեքսոնվիլ։
  • Գլուխ յոթերորդ. Վտանգին ընդառաջ։
  • Գլուխ ութերորդ. Վերջին ստրկուհին։
  • Գլուխ իններորդ. Սպասում։
  • Գլուխ տասներորդ. Մարտի 2-ի ցերեկը։
  • Գլուխ տասնմեկերորդ. Մարտի 2-ի երեկոն։
  • Գլուխ տեսներկուերորդ. Հաջորդ վեց օրը։
  • Գլուխ տասներեքերորդ. Մի քանի ժամվա ընթացքում։
  • Գլուխ տասնչորսերորդ. Սենտ-Ջոնս գետի վրա։
  • Գլուխ տասնհինգերորդ. Դատ։

Մաս երկրորդ

  • Գլուխ առաջին. Առևանգումից հետո։
  • Գլուխ երկրորդ. Հանելուկային գործողություն։
  • Գլուխ երրորդ. Նախօրեին։
  • Գլուխ չորորդ. Հյուսիս-արևելյան քամի։
  • Գլուխ հինգերորդ. Քաղաքի գրավումը։
  • Գլուխ վեցերորդ. Սենտ-Օգաստին։
  • Գլուխ յոթերորդ. Մահացողի վերջին խոսքերը։
  • Գլուխ ութերորդ. Կէմդլեն-Բեյից մինչև Վաշինգտոն լիճը։
  • Գլուխ իններորդ. Նոճենիների անտառը։
  • Գլուխ տասներորդ. Հանդիպում։
  • Գլուխ տասնմեկերորդ. Էվերգլեյդս։
  • Գլուխ տասներկուերորդ. Ականջ դրված խոսակցություն։
  • Գլուխ տասներեքերորդ. Երկակի կյանք։
  • Գլուխ տասնչորսերորդ. Փախուստ։
  • Գլուխ տասնհինգերորդ. Երկու եղբայր։
  • Գլուխ տասնվեցերորդ. Եզրափակում։

Հետաքրքիր փաստեր

  • Վեպի անվանման առաջին տարբերակը՝ «Վերջին ստրկուհին», այնուհետև՝ «Հյուսիս և Հարավ։»
  • Ստեղծագործության գործողությունները տեղի են ունենում 1862 թվականին ԱՄՆ-ում՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ։

Աղբյուրներ

Ծանոթագրություններ

  1. «Жюль Верн «Север против Юга»».
  2. «Север против Юга, Жюль Верн — читать онлайн». Արխիվացված է օրիգինալից 2013-05-22-ին.