«Բայանուններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Բայանուն''', այն անունը ([[գոյական]], [[ածական]]), որ սերում է [[բայ]]ական հիմքերից ([[Արմատ (բառագիտություն)|արմատ]]ներից)` հատուկ [[ածանցում]]ով, իսկ երբեմն էլ առանց դրա: Երբ բայանունը գոյական է, կոչվում է նաև ''բայական'' կամ ''բայակազմ գոյական'', ''բայածանց գոյական'', իսկ երբ այն ածական է, կոչվում է ''բայածական'':
 
[[Մ. Աբեղյան]]ը բայանուն է համարում նաև [[անորոշ դերբայ]]ը, որ պատմականորեն սերում է դիմավոր ձևերի հիմքերից` ածանցումով և ունի նաև գոյականական, անվանողական գործառույթներ<ref>Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Երևան, 1965:</ref>:
 
Բայածականը կոչվում է նաև ''բայական կամ բայակազմ, բայածանց ածական'': Այս դեպքում (բայակազմ գոյական-բայակազմ ածական) հակադրվում են նաև բայական` դերբայական ձևից կազմվածները, ինչպես` ''խոսող+ություն > խոսողություն'' (գոյական), ''խոսող+ական > խոսողական'' (ածական): Մ. Աբեղյանը «բայածական» է կոչում նաև ածականական գործածություն ունեցող [[դերբայ]]ները<ref>Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Երևան, 1965, էջ 365:</ref> ([[հարակատար դերբայ]], [[ենթակայական դերբայ]]):
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
[[Կատեգորիա:Քերականություն]]