«Բերանի խոռոչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
'''Բերանի խոռոչ''', մարսողական ուղու սկզբնական բաժին, որտեղ տեղի է ունենում սննդի մեխանիկական և սկսվում առաջնային քիմիական մշակումը: Բերանի բացվածքը սահմանափակում են վերին և ստորին շրթունքները, որոնց հաստության մեջ տեղադրված է բերանի բոլորաձև մկանը: Վերջինիս կծկումների շնորհիվ բացվածքը փակվում և բացվում է: Շրթունքների կարմիր երիզը վերածվում է բերանի խոռոչի լորձաթաղանթի:
[[Պատկեր:06-10-06smile.jpg|մինի|300px|Մարդու ատամները]]
== Կառուցվածք ==
[[Պատկեր:Cross sections of teeth ru.svg|մինի|300px|Ատամի կառուցվածքը]]
Բերանի խոռոչը կազմված է նախադռնից և բուն խոռոչից: Նախադուռը ճեղքանման տարածություն է՝ տեղադրված այտերի ու շրթունքների միջև՝ դրսից, և ատամների ու լնդերի միջև՝ ներսից: Բուն խոռոչը տարածվում է ատամներից մինչև ըմպանի մուտքը: Վերևից այդ խոռոչը սահմանափակվում է քիմքով, որը կազմված է 2 մասից, առաջայինը կազմավորված է վերին ծնոտի և քմոսկրի ելուստներով և կոչվում է կարծր քիմք, իսկ հետինը՝ փափուկ քիմքը՝ մկաններով և պինդ թելքավոր (ֆիբրոզ) հյուսվածքով: Քիմքն ամբողջությամբ պատված է լորձաթաղանթով: Փափուկ քիմքի հետին եզրն ազատ կախված է դեպի ցած և միջին մասում ունի ցցվածք՝ լեզվակ: Քիմքը բերանի խոռոչը բաժանում է քթի խոռոչից: Կողքերից փափուկ քիմքը վերածվում է աղեղների, որոնցից առաջայինն անցնում է դեպի լեզվի կողմնային մակերևույթը, իսկ հետինը շարունակվում է ըմպանի կողմնային մակերևույթով: Աղեղների միջև՝ 2 կողմում, գտնվում են քմային նշագեղճերը: Կողքերից բերանի խոռոչը սահմանափակված է այտերի ներսային մակերևույթով, որտեղ աջ և ձախ կողմերում գտնվում են ոչ մեծ պտկիկներ, որոնց վրա էլ բացվում են հարականջային թքագեղձերի արտատար ծորանները:
[[Պատկեր:Sagittalmouth.png|մինի|Մարդու բերանի խոռոչը]]
=== Բերանի հատակ ===
[[Պատկեր:Mouth.jpg|մինի|աջից|Կանացի շրթունքներ]]
Բերանի հատակը (կամ բերանի ստոծանին) կազմված է մկաններից, որոնք մասնակցում են ստորին ծնոտի շարժումներին: Հատակում գտնվում է լեզուն, որը մկանային օրգան է՝ պատված լորձաթաղանթով: Լեզվի թիկնային հատվածի լորձաթաղանթն առաջացնում է տարբեր ձևի ցցվածքներ կամ լեզվի պտկիկներ, որոնց մեջ տեղադրված են հատուկ գոյացություններ՝համային կոճղեզները (համի օրգանները): Լեզվի շարժումները կարևոր են ծամելու և խոսելու համար: Լեզվի տակ առջևի ստորին ատամների հետևում գտնվող պտկիկների վրա, բացվում են ենթածնոտային և ենթալեզվային թքագեղձերի ծորանները:
[[Պատկեր:Bifid uvula.JPG|thumb|right|Լեզվակ]]
 
[[Պատկեր:Tongue.agr.jpg|մինի|Մարդու լեզուն]]
 
{|
Բերանի խոռոչի առողջացման համար անհրաժեշտ է բուժել և հիվանդ ատամների ատամնալիցք անել (որը կանխում է ատամների ոսկրափուտի և դրա բարդությունների՝ կակղենու բորբոքման, շուրջատամնաբորբի հետագա զարգացումը), հեռացնել քայքայված ատամները, բուժել հարատամնային հյուսվածքների (հարատամնաբորբ), բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունները, հեռացնել ատամի քարը, ինչպես նաև ժամանակին վերացնել ատամնածնոտային համակարգի և ատամների արատները:
[[Պատկեր:Gray1019.png|մինի]]
 
[[Պատկեր:Gray1014.png|մինի|Լեզվի կառուցվածքը]]
Պարտադիր կատարվում է նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների (տարին 2 անգամ), հղի կանանց, մասնագիտական վնասակարություններ ունեցող արդյունաբերական ձեռնարկությունների աշխատողների, տուբերկուլոզով, ռևմատիզմով հիվանդների բերանի խոռոչի առողջացում: Դա կարևոր նշանակություն ունի հարատամնային հյուսվածքների, բերանի խոռոչի լորձաթաղանթի, սուր և քրոնիկական ընդհանուր հիվանդությունների կանխարգելման համար, որովհետև ոսկրափուտով ախտահարված ատամները քրոնիկ, վարակի աղբյուր են և վնասակար ներգործություն են ունենում օրգանիզմի վրա:
|}
 
[[Պատկեր:Palate (PSF).png|մինի|250px|Կարծր և փափուկ քիմքը]]
Վարակի օջախի առաջացումը կանխելու համար խիստ կարևոր է ատամների և բերանի խոռոչի ճիշտ խնամքը, որի համար պետք է ամեն օր ատամները մաքրել խոզանակով, բերանը ողողել ջրով կամ հատուկ լուծույթներով, ուտելուց հետո միջատամնային հատվածները մաքրել ատամնամաքրիչով (փայտե կամ ոսկրե): Ատամների, լնդերի, լեզվի հիվանդությունների առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել ստոմատոլոգի:
[[Պատկեր:06-06-06palataltori.jpg|մինի|250px|Քիմք]]
 
Բերանի խոռոչի մուտքը սահմանափակվում է շրթունքներով, որոնք ունեն նուրբ [[մաշկ]]՝ հարուստ արյան անոթներով և նյարդային վերջույթներով։ Սննդի մշակումը սկսվում է բերանի խոռոչում, որտեղ սնունդը շաղախվում է թքով, ենթարկվում նախնական ճեղքման, և ձևավորվում է սննդագունդը։ Բերանի խոռոչում կատարվում սննդի մեխակական և քիմիական մշակում։ Մեխանիկական մշակումը կատարվում է [[ատամ]]ների, լեզվի և այտի [[մկաններ]]ի մասնակցությամբ։
 
=== Ատամներ ===
Բերանի խոռոչում գտնվում են 2 շարք ատամներ՝ վերին և ստորին: Հասուն մարդն ունի 32 ատամ: Ամբողջ խոռոչը պատված է լորձաթաղանթով, որը ծնոտների ատամնաբնային ելուստների հատվածում կոչվում է լինդ: Բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա են բացվում մանր և խոշոր թքագեղձերի արտատար ծորանները, որոնց արտազատուկը մտնում է մշտապես բերանի խոռոչը ողողող թքի բաղադրության մեջ: Բերանի խոռոչի լորձաթաղանթի ցավային և ջերմաստիճանային զգացողությունը զգալիորեն ցածր է, քան մաշկինը: Այսպես՝ այտի լորձաթաղանթը 45°C ջերմաստիճանի ջրով գրգռելիս առաջանում է հազիվ նշմարելի ջերմության զգացում, իսկ մաշկի համար այդ ջուրը տաք է: 33°C ջերմաստիճանի ջուրը բերանում առաջացնում է սառի զգացում: Փոքր երեխաներն ավելի զգայուն են սննդի և ըմպելիքների ջերմաստիճանի նկատմամբ: Տարիքի հետ մարդիկ հարմարվում են ավելի տաք սննդին: Բերանի խոռոչում կան նաև հատուկ ընկալիչներ, որոնց օգնությամբ որոշվում է սննդի համը, իսկ լորձաթաղանթում գտնվող ընկալիչները բերանի խոռոչը կապում են ներքին օրգանների և օրգանիզմի համակարգերի հետ:
 
Բերանի խոռոչում են գտնվում ատամները, որոնք տեղակայված են վերին և ստորին ծնոտների վրա, ընդ որում՝ ստորին ծնոտն ունի չափազանց ուժեղ մկաններ, որի շնորհիվ կարող է բարձրացնել մինչև 400 կգ զանգված։ Բերանի խոռոչում կա 32 ատամ, որոնք նորածնի մոտ բացակայում են, իսկ 6 ամսականից մինչև երկու տարեկան ձևավորվում են թվով 20 ատամներ, որոնք կոչվում են կաթնատամներ, վերջիններս փոխվում են մշտական ատամների 10-12 տարեկան հասակում, իսկ վերջին զույգ ատամները, որոնք կոչվում են իմաստության ատամներ, հայտնվում են 20-22 տարեկանում։ Ատամներն ըստ ձևի և ֆունկցիայի բաժանվում են 4 խմբի։
 
Առջևից և ստորին ծնոտներում գտնվում են 4-ական '''կտրիչների''', դրանց կողքին յուրաքանչյուր կողմում կան երկու '''ժանիքներ'''։ժանիքներ։ Կտրիչները և ժանիքները ունեն մեկ արմատ։ Դրանք սնունդը բռնելու և կտրատելու դեր են կատարում։ Ժանիքների կողքին յուրաքանչյուր կողմում կան 4 փոքր և 6 մեծ '''աղորիքները''', օժտված լինելով մեծ մակերեսով, ծամում, մանրացնում են սնունդը։
 
Յուրաքանչյուր ատամ ունի '''արմատ''', որը տեղավորված է ատամնաբնում, լնդի մեջ խորասուզված '''վզիկ''' և բերանի խոռոչում երևացող '''պսակ'''։պսակ։ Ատամի հիմնական նյութը դենտինն է (ատամոսկրը), որը պսակի շրջանում ծածկված է էմալով (արծին), իսկ արմատի շրջանում՝ ցեմենտով։ Ատամի խոռոչը լցված է փուխր շարակցական [[հյուսվածք]]ով՝ '''կակղանով''', որտեղ գտնվում են արյունատար անոթները և նյարդերը։
 
===== Ատամների հիգիենա =====
Ատամների հիվանդության դեպքում [[մարսողություն]]ը խանգարվում է, քանի որ [[ստամոքս]] է ընկնում անբավարար ծամված և քիմիական վերամշակման չնախապատրաստված սնունդ։ Որքան սնունդը խնամքով է մանրացվում բերանում, այնքան ավելի լավ է նախապատրաստվում [[ֆերմենտ]]ներով մշակմանը։ Անհրաժեշտ է ատամները պահպանել վնասելուց։ Երբեք չի կարելի ատամով կոտրել ընկույզ, պտուղների կորիզներ, տաք կերակրից անմիջապես հետո սառը [[ջուր]] խմել կամ ուտել [[պաղպաղակ]]։ Ատամներին մեծ վնաս է հասցնում նաև նիկոտինը։ Այդ բոլորը էմալի վրա առաջացնում են վնասվածքներ, և ատամնանյութի մեջ թափանցում են [[մանրէ]]ներ։ Ատամը հիվանդանում է և աստիճանաբար քայքայվում։ Էմալի վրա վնասվածքներ հայտնաբերելիս պետք է անհապաղ դիմել ատամնաբույժի։ Ուտելուց հետո անհրաժեշտ է ատամները ողողել ջրով, որովհետև ատամների արանքում մնում են սննդի մնացորդներ, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծում մանրէների բազմացման համար։
 
Բերանի խոռոչում սնունդը թրջվում է թքով, շաղախվում և վերածվում սննդագնդիկի, որը լեզվի օգնությամբ հրվում է ըմպան, ապա կերակրափող։
 
=== Թուք ===
Թքագեղձերի արտազատուկը՝ թուքը, թույլ հիմնային հեղուկ է, պարունակում է ֆերմենտներ (ամիլազ, մալթազ և այլն), անօրգանական աղեր, սպիտակուց և լորձանյութ (մուցին): Վերջինս թքին տալիս է մածուցիկություն, որը հեշտացնում է կուլ տալը: Թքի ֆերմենտների ներգործությամբ սննդի ածխաջրերը մասամբ ճեղքվում են, իսկ ստամոքս անցած ֆերմենտները ստամոքսահյութի թթու միջավայրում դադարում են ազդել: Սակայն թքի ֆերմենտների ներգործությունը շարունակվում է, քանի դեռ կերակրագունդը չի ներծծվել ստամոքսահյութով: Ատամները մանրացնում են կոշտ սնունդը ստորին ծնոտի շարժումներով՝ լեզվի, շրթունքների և ծամող մկանների մասնակցությամբ: Մանրացված սնունդը շաղախվում է թքով, ձևավորվում է կերակրագունդը, որը լեզվի և ըմպանի մկանների շարժումների օգնությամբ հրվում է դեպի ստամոքս (կուլ է գնում):
Թուքն արտադրվում է երեք զույգ խոշոր թքագեղձերի՝ '''հարականջային, ենթալեզվային, ենթածնոտային''', լեզվի ու բերանի խոռոչի լորձաթաղանթում գտնվող բազմաթիվ մանր թքագեղձերի կողմից։ Թուքն անգույն, մածուցիկ, թույլ հիմնային ռեակցիա ունեցող պղտոր հեղուկ է, որի 99,4 %-ը [[ջուր]] է և 0,6 %-ը՝ պինդ նյութ։ Օրվա ընթացքում արտադրվում է ավելի քան մեկ լիտր թուք։ Անօրգանական նյութերից թքում կան քլորիդներ, ֆոսֆատներ և այլ [[աղեր]], օրգանական նյութերից՝ [[սպիտակուց]]ներ, միզանյութ, լիզոցիմ։ Թքի մեջ պարունակվում է պտիալին [[ֆերմենտ]]ը, որը օսլայի մի մասը քայքայվում է և դարձնում մալթոզ շաքար, սա էլ մալթազ ֆերմենտի ներգործությամբ ճեղքավորվում է գլյուկոզի։ Լիզոցիմը մանրէասպան նյութ է և բուժում է բերանի խոռոչի լորձաթաղանթի վնասվածքները։ Բերանի խոռոչում բարդ ածխաջրերի լիարժեք ճեղքում տեղի չի ունենում, քանի որ սնունդը բերանում մնում է 16-18 վրկ։ Եթե հացը երկար ծամվի, զգացվում է քաղցր համ։
Բ.խ-ում մշտապես առկա միկրոօրգանիզմները բնականոն պայմաններում օրգանիզմի համար վտանգավոր չեն, այլ ծառայում են յուրօրինակ կենսաբանական պատնեշ, քանի որ դադարեցնում են բերանի խոռոչ թափանցած ախտածին մանրէների աճը: Լորձաթաղանթի պատնեշային ֆունկցիաները խթանվում են նաև թքով, որը պարունակում է վարակազերծող նյութ՝ լիզոցիմ: Սակայն օրգանիզմի դիմադրողականության անկման դեպքում բերանի խոռոչում մշտապես առկա որոշ միկրոօրգանիզմներ դառնում են ախտածին և հարուցում հիվանդություններ, օրինակ՝ կաթնուկ:
 
Թուքն արտադրվում է երեք զույգ խոշոր թքագեղձերի՝ '''հարականջային, ենթալեզվային, ենթածնոտային''', լեզվի ու բերանի խոռոչի լորձաթաղանթում գտնվող բազմաթիվ մանր թքագեղձերի կողմից։ Թուքն անգույն, մածուցիկ, թույլ հիմնային ռեակցիա ունեցող պղտոր հեղուկ է, որի 99,4 %-ը [[ջուր]] է և 0,6 %-ը՝ պինդ նյութ։ Օրվա ընթացքում արտադրվում է ավելի քան մեկ լիտր թուք։ Անօրգանական նյութերից թքում կան քլորիդներ, ֆոսֆատներ և այլ [[աղեր]], օրգանական նյութերից՝ [[սպիտակուց]]ներ, միզանյութ, լիզոցիմ։ Թքի մեջ պարունակվում է պտիալին [[ֆերմենտ]]ը, որը օսլայի մի մասը քայքայվում է և դարձնում մալթոզ շաքար, սա էլ մալթազ ֆերմենտի ներգործությամբ ճեղքավորվում է գլյուկոզի։ Լիզոցիմը մանրէասպան նյութ է և բուժում է բերանի խոռոչի լորձաթաղանթի վնասվածքները։ Բերանի խոռոչում բարդ ածխաջրերի լիարժեք ճեղքում տեղի չի ունենում, քանի որ սնունդը բերանում մնում է 16-18 վրկ։ Եթե հացը երկար ծամվի, զգացվում է քաղցր համ։
 
=== Թքազատություն ===
Թքազատումը տեղի է ունենում ռեֆլեքսային ճանապարհով։ Սննդի ազդեցությունից գրգռվում են բերանի խոռոչի լորձաթաղանթում գտնվող ընկալիչները, գրգիռը կենտրոնաձիգ նյարդերով հաղորդվում է թքազատության կենտրոն, որը գտնվում է [[երկարավուն ուղեղ]]ում և [[ողնուղեղ]]ի կրծքային բաժնի կողմնային եղջյուրներում։ Այստեղից ազդակները հյութազատիչ նյարդաթելերով փոխանցվում են թքագեղձերին, և տեղի է ունենում թքազատում։ Սա թքարտադրության '''ոչ պայմանառեֆլեքսային''' ուղին է։ Սննդի տեսքը, հոտը, խոսակցությունը նրա մասին, ինչպես նաև ուրիշ գրգռիչներ, որոնք նախապես, ժամանակի առումով, համընկել են կերակրման գործընթացին, առաջացնում են '''պայմանառեֆլեքսային''' թքարտադրություն։ Անծանոթ սնունդը պայմանառեֆլեքսային թքազատություն չի առաջացնում։
 
Թքազատության վրա որոշակի ներգործություն ունեն մի շարք հումորալ գրգռիչներ՝ հիպոֆիզի, վահանագեղձի, ենթաստամոքսային գեղձի հորմոնները։ Գոյություն ունեն նաև թքարտադրությունն արգելակող գործոններ՝ ցավային գրգռիչները, բացասական հույզերը, մտավոր լարումը, ադրենալինը։
Տող 38 ⟶ 44՝
 
Կուլ տալիս [[շնչառություն]]ը կասեցվում է, իսկ սրտի կծկումները հաճախանում են,որովհետև կլլման կենտրոնը փոխազդեցության մեջ է գտնվում սրտի գործունեությունը կարգավորող կենտրոնի հետ։ Կերակրափողի լորձաթաղանթի արտադրած լորձը հեշտացնում է սննդագնդիկի տեղաշարժը դեպի [[ստամոքս]]։
 
[[Պատկեր:06-10-06smile.jpg|մինի|300px|Մարդու ատամները]]
[[Պատկեր:Cross sections of teeth ru.svg|մինի|300px|Ատամի կառուցվածքը]]
[[Պատկեր:Sagittalmouth.png|մինի|Մարդու բերանի խոռոչը]]
[[Պատկեր:Mouth.jpg|մինի|աջից|Կանացի շրթունքներ]]
[[Պատկեր:Bifid uvula.JPG|thumb|right|Լեզվակ]]
[[Պատկեր:Tongue.agr.jpg|մինի|Մարդու լեզուն]]
{|
[[Պատկեր:Gray1019.png|մինի]]
[[Պատկեր:Gray1014.png|մինի|Լեզվի կառուցվածքը]]
|}
[[Պատկեր:Palate (PSF).png|մինի|250px|Կարծր և փափուկ քիմքը]]
[[Պատկեր:06-06-06palataltori.jpg|մինի|250px|Քիմք]]
 
== Տես նաև ==