«Բժիշկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ՀՂումները կապ չունեն հոդվածի հետ
Տող 5.
Արտոնագրման կենտրոնական հանձնաժողովի որոշումներն օրենքի ուժ են ստանում [[ՀՀ առողջապահության նախարարություն|ՀՀ առողջապահական]] և սոցապովհման նախարարի հաստատումից հետո:
== Բժշկական երդում ==
[[Պատկեր:Հերացի1.jpg|մինի|Մխիթար Հերացու պատկեորվ մետաղադրամ]]
Դեռևս [[Հին Եգիպտոս]]ում բժիշկը, նախքան գործնական բժշկությամբ զբաղվելը, երդվում էր հավատարիմ մնալ որոշակի նորմերի։
Ավելի ուշ «բժշկության հայր», հին հույն բժիշկ և փիլիսոփա [[Հիպոկրատ]]ը մշակել է բժշկի երդման տեքստ, որը հայտնի է իբրև «[[Հիպոկրատի երդում]]» և պարտադիր է բոլոր բժիշկների համար։
Տող 11 ⟶ 12՝
 
ՀՀ բուժհիմնարկներում, որպես կանոն, անցկացվում են «Դեոնտոլոգիական օրեր», որոնց ընթացքում բուժաշխատողները քննարկում են բժշկական բարոյագիտության՝ դեոնտոլոգիայի հարցեր։
 
== Բժշկական կրթությունը Հայաստանում==
ՀՀ-ում բժիշկներ պատրաստող հիմնական բուհը [[Երևանի պետական բժշկական համալսարան]]ն է։ Սովորաբար բժիշկ դառնում են եռաստիճան ուսումնառությամբ նախ սովորում են բակալավրիատի կրթական մակարդակում և խորությամբ ուսումնասիրում բժշկագիտությունը։ Առաջին 3 տարիներին սովորաբար ուսումնասիրում են բժշկագիտության տեսական գիտությունները (անատոմիա, հյուսվածաբանություն, ֆիզիոլոգիա, կենսաքիմիա, բժշկական տերմինաբանություն, ախտաֆիզիոլոգիա, ախտաբանական անատոմիա, դեղագիտություն, բժշկական մանրէաբանություն, հիգիենա և այլն), իսկ բակալավրիատի մնացած տարիներին՝ կլինիկական գիտությունները (ներքին հիվանդություններ, [[վիրաբուժություն]], [[ուրոլոգիա]], մանկաբարձություն և գինեկոլոգիա, [[մանկաբուժություն]], դրտաբանություն, և այլն)։ Այնուհետև ևս 2 տարի իրենց գիտելիքները խորացնում են մագիստրատուրայում, որտեղ ուսումնառելը պարտադիր է բոլոր բժիշկների համար։ Մագիստրատուրայում ուսումնառելուց հետո ուսումնառությունը շարունակվում է կլինիկական օրդինատուրայում (ռեզիդենտուրա)` բժշկագիտության որևէ նեղ բնագավառում: Գոյություն ունեն 2 կարգի բժիշկներ՝ ընտանեկան բժիշկներ կամ լայն պրոֆիլի թերապևտներ (ներքին հիվանդությունների բժիշկ) և նեղ մասնագետներ (մանկաբույժներ, վիրաբույժներ, հոգեբույժներ, ծերաբույժներ և այլն): Հիվանդը սկզբում դիմում է թերապևտին, որն ախտորոշում է հիվանդությունը և որոշում տվյալ հիվանդին բուժելու եղանակը: Նեղ մասնագետ բժիշկները սովորաբար աշխատում են հիվանդանոցներում (կլինիկաներում):
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բժիշկ» էջից