«Խոզեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 35.
[[ՀՀ]]-ում վարազները հանդիպում են [[Սյունիք]]ի, [[Տավուշ]]ի, [[Վայոց ձոր]]ի և այլ մարզերի անտառներում, [[Արաքս գետ]]ի առափնյա եղեգնուտներում։ Ապրում են ջրից ոչ հեռու անտառային գոտու խիտ մացառուտներում, փշոտ թփուտներում, խոնավ, ճահճոտ վայրերում։
== Մարմնի կառուցվածք ==
Մարմնի երկարությունը մինչև 2-3 մ է, պոչինը՝ 20–25 սմ, էգերի կենդանի զանգվածը 125 կգ է, արուներինը՝ 250-300 կգ։ Ընտանի խոզից տարբերվում է մարմնի ամուր կառուցվածքով, ավելի մեծ գլխով, սուր սեպաձև երկար դնչով։ Ստորին ծնոտի 2 կողքերից դուրս են ցցված 23 '''''Թավատառ տեքստ''''' սուր եռանկյունաձև ժանիքներ։ Մազածածկը զարգացած է. ունի խոզան և ենթաբուրդ։ Մարմնի վերին մասը դարչնագույն է՝ տարբեր երանգներով, ձագինը՝ բաց գույնի երկայնակի շերտերով։ Տեսողությունը թույլ է զարգացած, հոտառությունն ու լսողությունը՝ լավ։ Վայրի խոզերը նստակյաց կյանք են վարում. ցերեկը թաքնվում են, մթնշաղին և գիշերները՝ ակտիվանում։ Ամենակեր են. սնվում են անտառային պտուղներով (տանձ, խձոր, սալոր, կաղին, հաճար, շագանակ), պալարներով, խոտաբույսերով, միջատներով, կրծողներով, սողուններով և այլն։ Ունենում են 4–8 (հազվադեպ՝ 10–16) խոճկոր, որոնք 7–10 օր կերակրվում են միայն կաթով, ապա 3 ամիս՝ նաև բուսական կերով։ Մարմնակազմը ծանր է ու կոպիտ. իր ցեղակցի կողքին հսկա է թվում։ Դունչը երկար է՝ կարճ, շարժուն կնճիթով։ Մազածածկը նոսր է։ Ապրում են հոտերով (բոլուկ)։ Քնում են գիշերը, սնվում ցերեկը, 2–3 անգամ ավելի շատ խոճկորներ են ունենում։
Ընտանի ցեղական խոզերի կենդանի զանգվածը հասնում է մինչև 500 կգ-ի, ծնում և սնում են 10–12-ից մինչև 28–32 խոճկոր (տարին 2 անգամ)։
ՀՀ-ում մսատու խոզաբուծությունը կենտրոնացված է հյուսիսարևելյան և [[Արարատյան դաշտ]]ի տարածաշրջաններում։ Բացի խոշոր սպիտակից, բուծվում են նաև լանդրաս, ուելս, ուկրաինական, տափաստանային սպիտակ և հյուսիսկովկասյան խոզերի ցեղերը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խոզեր» էջից