«Անգլուխ ձիավորը (վեպ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 39.
 
Ծերունի Փոյնդեքսթերի [[զարմիկ]]ը՝ պաշտոնաթող [[կապիտան]] Քասսիուս Քոլհաունը, նույն պահին ատեց նոր հերոսին, հիմնականում նրա համար, նախ որ ինքն էր ուզում [[ամուսնություն|ամուսնանալ]] Լուիզայի հետ, մյուս կողմից իր [[վախկոտություն|վախկոտության]] ու [[հպարտություն|հպարտության]] պատճառով։
 
Շուտով այն բանից հետո, Փոյնդեքսթերները բնակություն հաստատեցին Կասա-դել-Կորվոյում, պլանտատորը կազմակերպում է մեծ ընդունելություն՝ նվիրված հաջող տեղափոխմանը և [[Տեխաս]]ի [[բարձր հասարակություն|բարձր հասարակության]] հետ ավելի մոտիկից ծանոթանալու համար: Այս ընդունելությանը մասնակցում էր նաև Մորիս Ջերալդը, որը խոստացել էր պլանտատորի ընտանիքին առաքել երկու տասնյակ [[մուստանգ|վայրի ձիեր]]: Իռլանդական [[ավանդույթ]]ի համաձայն՝ նա նվիրում է հազվագյուտ ու թանկարժեք մուստանգ պլանտատորի աղջկան, որով ավելի է հրավառում նրա սրտում սերը և ատելությունը դեպի իր [[զարմիկ]]ը: Վերջինս նույն պահին որոշում է իր ճանապարհից հեռացնել երիտասարդ ձիավարին: Պլանավորելով Մորիսի սպանության հրեշային պլան՝ նա որոշում է այն ի կատար ածել հաջորդ գիշեր, գյուղի [[բարում]], որը ձևավորվել էր Ինջ ամրոցի շուրջ: Նա իբրև թե միամտաբար հրում է իռլանդացուն, նա պատասխանեց նույն կերպ: Ծագած [[վիճաբանություն]]ը ավարտվեց [[մենամարտ]]ով: Քոլհաունը ակնհայտորեն թերագնահատել էր իր հակառակորդին, որով և վճարեց կենդանի մնալ միայն Մորիսի [[մեծահոգություն|մեծահոգության]] շնորհիվ: Այսպիսով, հաղթելով այդ մենամարտում՝ ձիավարը վաստակեց տեղի բնակչության և ամրոցի սպաների հարգանքը, ինչպես նաև ստիպեց պաշտոնաթող կապիտանին [[խուճապ|խուճապահար]] վախենալ իրենից:
 
== Կերպարներ ==