«Ածանցում»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 8 բայտ ,  6 տարի առաջ
չ
մանր-մունր, փոխարինվեց: : → ։ (9)
չ (մանր-մունր, փոխարինվեց: : → ։ (9))
'''Ածանցում''', [[Բառակազմություն|բառակազմության]] եղանակ, երբ հիմնական [[ձևույթ]]ին, [[Արմատ (բառագիտություն)|արմատ]]ին կամ բառին բառակազմական երկրորդական ձևույթ` [[ածանց]], ավելացնելով` կազմվում է [[բառ]] (նոր բառ):։ [[Նախածանց]] ավելացնելու դեպքում այն կոչվում է նախածանցում (օրինակ` ''ան+վախ - անվախ''), [[վերջածանց]]ի դեպքում` վերջածանցում (օրինակ` ''համառ + ություն - համառություն''), իսկ երբ ածանցը ներմուծվում է արմատի մեջ` միջածանցում (օրինակ` ''պ+լ+ոկել - պլոկել''):։
 
Ածանցը, կցվելով բառարմատին կամ հիմքին, փոխում է նրա իմաստը, կազմում է նոր բառ, նոր իմաստով. ածանցման շնորհիվ լեզվում եղած բառերից ստեղծվում են նորանոր բառեր, որոնք հարստացնում են լեզվի բառային կազմը: կազմը։
 
Բառի` մինչև ածանցն ընկած մասը (վերջածանցման դեպքում) կամ ածանցից հետո ընկած մասը (նախածանցման դեպքում) կոչվում է ''ածանցող կամ սերող հիմք'':։ Վերջինս կարող է լինել`
*պարզ, երբ ներկայանում է մեկ հիմնական ձևույթով (օրինակ` ''խնձոր-ենի, ան-կարգ, սիր-ելի'' և այլն),
*բաղադրյալ, երբ իր կազմում ունի մեկից ավելի ձևույթներ, ընդ որում` բաղադրյալը կարող է լինել`
*համընկնել արմատի, հիմնական ձևույթի հետ (արմատական հիմք), օրինակ` ''գիր-ք, հակա-գրոհ, սեր-ունդ'' և այլն,
*սերել բառակապակցական բաղադրություններից, կայուն բառակապակցություններից, օրինակ` ''փոքրասիական, հարավարևելյան, միջինարևելյան'' և այլն,
*ներկայանալ ձևաբանորեն կամ հնչյունաբանորեն վերակազմավորված և կամ հնչյունաբանորեն-հնչյունաբանորեն վերակազմավորված տարբերակներով, օրինակ` ''կին - կանացի, գարուն - գարնանային, յոթ - յոթանասուն, ասացող, գնացք'' և այլն: այլն։
 
== Տես նաև ==
*[[Բառակազմություն]]
== Աղբյուրներ ==
*[[Աշոտ Սուքիասյան|Ա. Սուքիասյան]], Ժամանակակից հայոց լեզու, Երևան, 2008, էջ 253-259:259։
*[[Հրանտ Պետրոսյան|Հ. Պետրոսյան]], Հայերենագիտական բառարան, Երևան, 1987, էջ 18-20:20։
 
== Գրականություն ==
*Ս. Գալստյան, Ածանցումը և ածանցները ժամանակակից հայերենում, Երևան, 1978:1978։
*[[Մանուկ Աբեղյան|Մ. Աբեղյան]], Հայոց լեզվի տեսություն, Երևան, 1965:1965։
 
[[Կատեգորիա:Բառակազմություն]]
281 878

edits