«Ածանցում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
 
Բառի` մինչև ածանցն ընկած մասը (վերջածանցման դեպքում) կամ ածանցից հետո ընկած մասը (նախածանցման դեպքում) կոչվում է ''ածանցող կամ սերող հիմք'': Վերջինս կարող է լինել`
*պարզ, երբ ներկայանում է մեկ հիմնական ձևույթով (օրինակ` ''խնձոր-ենի, անկարգան-կարգ, սիր-ելի'' և այլն),
*բաղադրյալ, երբ իր կազմում ունի մեկից ավելի ձևույթներ, ընդ որում` բաղադրյալը կարող է լինել`
**ածանցավոր (օրինակ` սկզբունք-ային, լուսավոր-ություն, գլխավորելգլխավոր-ել''),
**բարդ (օրինակ` ''ան-կարգապահ, տպագր-ություն'' և այլն),
**բարդածանցավոր (օրինակ` ''անկարգապահ-ություն, հայերենագիտ-ություն'' և այլն):
 
Ածանցումը կարող է իրացվել մեկ ածանցով (մենածանցում) և մեկից ավելի ածանցներով (բազմածանցում), օրինակ` ''բան-ավոր, ամենա-համառ, աշխատ-անք-ային, գր-ական-ություն'': Երկրորդ դեպքում կարող է գոյանալ աստիճանակարգություն, համապատասխանաբար` մենածանց, երկածանց, եռածանց և այլ կարգերով, օրինակ` ''սկզբ+ունք - սկզբունք+ային - սկզբունքայն+ություն - ան+սկզբունքայնություն'': Առաջին աստիճանում ածանցող հիմքն է` ''սկզբ-'', երկրորդում` ''սկզբունք-'', երրորդում` ''սկզբունքայն-'', չորրորդում` ''-սկզբունքայնություն'': Դրանք համապատասխանաբար կոչվում են առաջնային հիմք, երկրորդային, երրորդային և այլն: Առաջնային հիմքը կոչվում է նաև ''նախատիպ հիմք (նախահիմք, բացարձակ հիմք)'': Նշված բոլոր հիմքերն իրենց հերթին ածանցման տվյալ աստիճանում ածանցող հիմքեր են:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ածանցում» էջից