«Ածանցում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Ածանցում''', [[Բառակազմություն|բառակազմության]] եղանակ, երբ հիմնական [[ձևույթ]]ին, [[Արմատ (բառագիտություն)|արմատ]]ին կամ բառին բառակազմական երկրորդական ձևույթ` [[ածանց]], ավելացնելով` կազմվում է [[բառ]] (նոր բառ): [[Նախածանց]] ավելացնելու դեպքում այն կոչվում է նախածանցում (օրինակ` ''ան+վախ - անվախ''), [[վերջածանց]]ի դեպքում` վերջածանցում (օրինակ` ''համառ + ություն - համառություն''), իսկ երբ ածանցը ներմուծվում է արմատի մեջ` միջածանցում (օրինակ` ''պ+լ+ոկել - պլոկել''):
 
Բառի` մինչև ածանցն ընկած մասը (վերջածանցման դեպքում) ևկամ ածանցից հետո ընկած մասը (նախածանցման դեպքում) կոչվում է ''ածանցող կամ սերող հիմք'': Վերջինս կարող է լինել`
*պարզ, երբ ներկայանում է մեկ հիմնական ձևույթով (օրինակ` ''խնձոր-ենի, անկարգ, սիր-ելի'' և այլն),
*բաղադրյալ, երբ իր կազմում ունի մեկից ավելի ձևույթներ, ընդ որում` բաղադրյալը կարող է լինել`
Տող 9.
 
Ածանցումը կարող է իրացվել մեկ ածանցով (մենածանցում) և մեկից ավելի ածանցներով (բազմածանցում), օրինակ` ''բան-ավոր, ամենա-համառ, աշխատ-անք-ային, գր-ական-ություն'': Երկրորդ դեպքում կարող է գոյանալ աստիճանակարգություն, համապատասխանաբար` մենածանց, երկածանց, եռածանց և այլ կարգերով, օրինակ` ''սկզբ+ունք - սկզբունք+ային - սկզբունքայն+ություն - ան+սկզբունքայնություն'': Առաջին աստիճանում ածանցող հիմքն է` ''սկզբ-'', երկրորդում` ''սկզբունք-'', երրորդում` ''սկզբունքայն-'', չորրորդում` ''-սկզբունքայնություն'': Դրանք համապատասխանաբար կոչվում են առաջնային հիմք, երկրորդային, երրորդային և այլն: Առաջնային հիմքը կոչվում է նաև ''նախատիպ հիմք (նախահիմք, բացարձակ հիմք)'': Նշված բոլոր հիմքերն իրենց հերթին ածանցման տվյալ աստիճանում ածանցող հիմքեր են:
 
Ածանցող հիմքը կարող է`
*համընկնել արմատի, հիմնական ձևույթի հետ (արմատական հիմք), օրինակ` ''գիր-ք, հակա-գրոհ, սեր-ունդ'' և այլն,
*սերել բառակապակցական բաղադրություններից, կայուն բառակապակցություններից, օրինակ` ''փոքրասիական, հարավարևելյան, միջինարևելյան'' և այլն,
*ներկայանալ ձևաբանորեն կամ հնչյունաբանորեն վերակազմավորված և կամ հնչյունաբանորեն-հնչյունաբանորեն վերակազմավորված տարբերակներով, օրինակ` ''կին - կանացի, գարուն - գարնանային, յոթ - յոթանասուն, ասացող, գնացք'' և այլն:
 
== Տես նաև ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ածանցում» էջից