«Հայաստանի կենտրոնական բանկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
[[Պատկեր:CBA building.JPG|350px|մինի|ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակը]]
'''Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ''' ([[ՀՀ կենտրոնական բանկ]], [[ՀՀ կենտրոնական բանկ|Կենտրոնական բանկ]], [[ՀՀ կենտրոնական բանկ|ՀՀ ԿԲ]], ոչ պաշտոնական՝ [[ՀՀ կենտրոնական բանկ|ՀՀ Կենտրոնական դրամատուն]]) պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի միակ հիմնադիրը [[Հայաստանի Հանրապետություն]]ն է։ Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից։ Կենտրոնական բանկը միասնական կենտրոնացված համակարգ է, որը ներառում է բանկի գլխավոր գրասենյակը և տարածքային ստորաբաժանումները։
Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում [[գների կայունության ապահովում]]ն է։ Իր հիմնական խնդիրն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկը մշակում, հաստատում և իրականացնում է [[դրամավարկային քաղաքականություն|դրամավարկային քաղաքականության]] ծրագրերը։ Եթե Կենտրոնական բանկի մյուս խնդիրները հակասում են իր հիմնական խնդրին, Կենտրոնական բանկն առաջնություն է տալիս հիմնական խնդրին և ղեկավարվում է դրա իրագործման անհրաժեշտությամբ։