«Հայաստանի կենտրոնական բանկ»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չ
{{վիքիֆիկացում}}
{{անաղբյուր}}
 
 
[[Պատկեր:CBA building.JPG|350px|մինի|ՀՀ կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակը]]
'''Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ''' ([[ՀՀ կենտրոնական բանկ]], [[ՀՀ կենտրոնական բանկ|Կենտրոնական բանկ]], [[ՀՀ կենտրոնական բանկ|ՀՀ ԿԲ]], ոչ պաշտոնական՝ [[ՀՀ կենտրոնական բանկ|ՀՀ Կենտրոնական դրամատուն]]) պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի միակ հիմնադիրը [[Հայաստանի Հանրապետություն]]ն է։ Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից։ Կենտրոնական բանկը միասնական կենտրոնացված համակարգ է, որը ներառում է բանկի գլխավոր գրասենյակը և տարածքային ստորաբաժանումները։
 
'''Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ''' ([[ՀՀ կենտրոնական բանկ]], [[ՀՀ կենտրոնական բանկ|Կենտրոնական բանկ]], [[ՀՀ կենտրոնական բանկ|ՀՀ ԿԲ]], ոչ պաշտոնական՝ [[ՀՀ կենտրոնական բանկ|ՀՀ Կենտրոնական դրամատուն]]) պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի միակ հիմնադիրը [[Հայաստանի Հանրապետություն]]ն է։ Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից։ Կենտրոնական բանկը միասնական կենտրոնացված համակարգ է, որը ներառում է բանկի գլխավոր գրասենյակը և տարածքային ստորաբաժանումները։
Կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում [[գների կայունության ապահովում]]ն է։ Իր հիմնական խնդիրն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկը մշակում, հաստատում և իրականացնում է [[դրամավարկային քաղաքականություն|դրամավարկային քաղաքականության]] ծրագրերը։ Եթե Կենտրոնական բանկի մյուս խնդիրները հակասում են իր հիմնական խնդրին, Կենտրոնական բանկն առաջնություն է տալիս հիմնական խնդրին և ղեկավարվում է դրա իրագործման անհրաժեշտությամբ։
 
Կենտրոնական բանկի այլ խնդիրներից են՝ Հայաստանի Հանրապետության [[բանկային համակարգ]]ի կայունության, իրացվելիության, վճարունակության և բնականոն գործունեության համար անհրաժեշտ պայմաններ ապահովելը, գործուն [[վճարահաշվարկային համակարգ]] ստեղծելն ու զարգացնելը։ Իր խնդիրներն իրագործելու նպատակով, Կենտրոնական բանկը՝ թողարկում է [[Դրամ|Հայաստանի Հանրապետության արժույթը]], կազմակերպում և կարգավորում է դրամաշրջանառությունը, իրականացնում է [[Հայաստանի Հանրապետության կառավարություն|կառավարության]] բանկային սպասարկումը, հանդիսանում է կառավարության ֆինանսական գործակալն ու խորհրդատուն, լիցենզավորում է բանկերը, օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև այլ անձանց, կարգավորում և վերահսկում է դրանց գործունեությունը, որպես վերջին ատյանի վարկատու վարկեր է տրամադրում բանկերին, կարգավորում և վերահսկում է վճարահաշվարկային համակարգի գործունեությունը, տիրապետում, օգտագործում և տնօրինում է [[Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստներ]]ը։
 
[[Պատկեր:Dramsign-oiriginal-idea.jpg|90px|մինի|ձախից]]
Նորանկախ Հայաստանի Հանրապետության դրամական միավորը շրջանառության մեջ է մտել 1993 թվականի նոյեմբերի 22-ին։ Դրամը (կոդ՝ AMD) Հայաստանի արժույթն է։ [[ԱՊՀ]]-ի ամենակայուն արժույթներից է (2001-ի հունվարին փոխարժեքը եղել է 556 դրամ մեկ դոլարի դիմաց)։ Հայկական դրամի խորհրդանշանն է նշանը։
 
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի հայկական դրամի գրանշանի մրցույթի արդյունքում ընտրվում են [[Կարեն Կոմենդարյան]]ը և նկարիչ [[Ռուբեն Արուտչյան]]ի առաջարկած [[Հայկական դրամի խորհրդանշան|Դրամի գրաֆիկական խորհրդապատկերները]]։
 
2003 թվականին սույն գրանշանը ներառվում է 10000 արժողության թղթադրամի դարձերեսի ձախ կողմում։ 2007 թվականին գրանշանը հաստատվում է ազգային խորհրդանշանների ստանդարտների համակարգում։ Նույն թվականին Կարեն Կոսմենդարյանն այն ներկայացրել է նաև [[ԱՄՆ]]-ի [[Սան Ֆրանցիսկո]] քաղաքում տեղի ունեցած [[ԱՐՄԹԵՔ-2007]] բարձր տեխնոլոգիաներին նվիրված հայկական առաջին միջազգային կոնգրեսում՝ հայտնի դարձնելու և համակարգչային միջազգային ստանդարտների մեջ ներառելու նպատակով։
 
[[Պատկեր:Central_Bank_of_Armenia_logo.jpg|125px|մինի|Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի լոգոն]]
Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը պետական անկախ կառավարման կառույց է, որի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում գների կայունության ապահովումն է։
 
Կենտրոնական բանկի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։ Կենտրոնական բանկը իր գործունեությունը իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից ինչպես ԿԲ խնդիրների նպատակադրման, այնպես էլ այդ խնդիրներին հասնելու գործիքակազմի ընտրության մեջ։
 
Անկախությունը անհրաժեշտ է գների և ֆինանսական կայունության ապահովմանը նպատակաուղղված արդյունավետ քաղաքականություններ իրականացնելու համար, որով Կենտրոնական բանկն իր ներդրումն է ունենում երկարաժամկետ հատվածում կայուն տնտեսական աճի ապահովման գործընթացում։
 
Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրագործելու նպատակով կարող է իր անունից կնքել պայմանագրեր, ձեռք բերել իրավունքներ, ստանձնել պարտավորություններ, այդ թվում՝ վերցնել վարկեր, հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող. Օրենքով նախատեսված դեպքերում ձեռք բերել, տիրապետել, օգտագործել և օտարել գույք, գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ։
 
Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից։ Կենտրոնական բանկը և կառավարությունը միմյանց պարտավորությունների համար պատասխանատվություն չեն կրում, եթե այդպիսիք չեն ստանձնել։
 
=== Կենտրոնական բանկի կառավարումը ===
Կենտրոնական բանկի բարձրագույն պաշտոնատար անձը [[Կենտրոնական բանկի նախագահ]]ն է։ Կենտրոնական բանկի նախագահը նշանակվում է [[Հայաստանի Հանրապետության նախագահ|ՀՀ նախագահի]] առաջարկությամբ [[Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով|ՀՀ Ազգային ժողով]]ի կողմից ` յոթ տարի ժամկետով և պատասխանատու է Կենտրոնական բանկի խնդիրների իրագործման համար:
 
Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է [[Արթուր Ջավադյան|Կենտրոնական բանկի նախագահ]]ից, նրա [[Ներսես Երիցյան|տեղակալ]]ից, խորհրդի հինգ անդամներից: Կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալը Կենտրոնական բանկի խորհրդի կազմում ընդգրկվում են ի պաշտոնե: Կենտրոնական բանկի խորհրդի հինգ անդամներին նշանակում է Հայաստանի Հանրապետության նախագահը` հինգ տարի ժամկետով։ Կենտրոնական բանկի խորհրդի անդամները չեն կարող Կենտրոնական բանկում այլ պաշտոն զբաղեցնել։
 
Կենտրոնական բանկի նախագահը կոորդինացնում է Կենտրոնական բանկի բնականոն աշխատանքը, ներկայացնում է Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում, իրականացնում է օրենքով Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությանը չվերապահված այլ լիազորություններ։ Նախագահի բացակայության կամ պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է՝ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը, իսկ տեղակալի բացակայության կամ նրա պարտականությունների կատարման անհնարինության դեպքում՝ Կենտրոնական բանկի խորհրդի տարիքով ավագ անդամը։ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալին նշանակում է ՀՀ նախագահը՝ վեց տարի ժամկետով։ Կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալը, ինչպես նաև խորհրդի անդամները, չեն կարող լինել որևէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ, կատարել այլ աշխատանք, բացառությամբ գիտական, մանկավարժական, ստեղծագործական աշխատանքից։
 
=== Պետական բանկի և Կենտրոնական բանկի նախագահները ===
 
# Գրիգորի Սմիռնով 1896-1901 թթ.
# Անտոն Կրիժիժանովսկի 1901-1905 թթ.
== Կենտրոնական բանկի պատակներ ու խնդիրներ ==
Դրամավարկային քաղաքականությունը փողի առաջարկի կամ փողի գնի (տոկոսադրույքի) կարգավորման գործընթացն է։ Դրամավարկային քաղաքականության միջոցով իրագործվում են այնպիսի նպատակներ, որոնք ուղղված են կայուն տնտեսական աճի և մակրոտնտեսական կայունության ապահովմանը։ Որպես այդպիսի նպատակ, համաձայն [[ՀՀ Սահմանադրություն|ՀՀ Սահմանադրության]] 83.3–րդ հոդվածի և «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի, ՀՀ ԿԲ-ի համար սահմանված է գների կայունության ապահովումը։ Այս նպատակն իրագործելու համար ԿԲ-ը՝ Կառավարության հետ համատեղ, սահմանում է գնաճի նպատակային թիրախը որը, համաձայն «ՀՀ Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի, ամրագրվում է «Կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրում»։
 
Ինչպես աշխարհի գրեթե բոլոր երկրների կենտրոնական բանկերը, ՀՀ կենտոնական բանկը ևս նպատակ է հետապնդում ապահովել գների կայունությունը։ Գների կայունությունը մակրոտնտեսական կայունության կամ տնտեսական գործունեության համար կայուն պայմանների ստեղծման հիմնական նախադրյալներից է։ Գների կայունության ապահովմամբ ԿԲ-ը նպաստում է երկարաժամկետ հատվածում բարձր տնտեսական աճին, հետևաբար բնակչության կենսամակարդակի բարձրացմանը։ Միջազգային փորձի հիման վրա իրականացված վերլուծությունները ցույց են տալիս, որ բարձր և տատանողական գնաճը խոչընդոտում է տնտեսության զարգացմանը։ Մասնավորապես, բարձր և տատանողական գնաճի պայմաններում, որն ի դեպ ուղեկցվում է նաև գների փոփոխման հետագա անորոշությունների մեծացմամբ, կրճատվում են իրական եկամուտներն ու խնայողությունները, ինչպես նաև երկարաժամկետ բիզնես ծրագրերում ներդրումները։
 
2006 թվականի հունվարի 1-ից ՀՀ կենտրոնական բանկը, «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի սահմաններում փողի ագրեգատների նպատակադրումից պաշտոնապես անցում է կատարել գնաճի նպատակադրման ռազմավարության։ Այս ռազմավարության համատեքստում որպես դրամավարկային քաղաքականության միջանկյալ նպատակ գնաճի կանխատեսված մակարդակն է, իսկ որպես գործառնական նպատակ՝ կարճաժամկետ տոկոսադրույքը։ Ընդ որում ՀՀ ԿԲ-ը դրամավարկային քաղաքականության ռազմավարության, միջանկյալ և գործառնական նպատակների ընտրության հարցում լիովին անկախ է։
2007 թվականից սկսած ՀՀ-ում որպես գնաճի նպատակային թիրախ է սահմանվել 4%-ը՝ 1.5% տատանումների թույլատրելի միջակայքով։ Գնաճի նպատակային մակարդակը սահմանվում է Կենտրոնական բանկի կողմից՝ Կառավարության հետ համատեղ։
[[Պատկեր:Դիլիջան Ուսումնահետազոտական Կենտրոն 2.JPG|200px|մինի|ձախից|Դիլիջան Ուսումնահետազոտական Կենտրոն_2]]
 
Կենտրոնում կատարված հետազոտական և վերլուծական աշխատանքները քննարկելու և ներկայացնելու, ինչպես նաև ֆինանսական ոլորտում [[ՀՀ կենտրոնական բանկ|կենտրոնական բանկի]] կուտակած գիտելիքն ու փորձը կիսելու նպատակով կենտրոնում կազմակերպվում են միջազգային գիտաժողովներ, տարածաշրջանային սեմինարներ և ուսումնական ծրագրեր։
[[Հայաստանի Ամերիկյան համալսարան]]ը կենտրոնում իրականացնում է տնտեսագիտության մագիստրոսի կոչում տվող կրթական ծրագիրը, որին մասնակցելու հնարավորություն ունեն տնտեսագիտության ոլորտում հետազոտություններ անելու կարողություն և ներուժ ունեցող երիտասարդները։
Կենտրոնի ստորին հարկն ամբողջությամբ նախագծված է որպես ակադեմիական հաստատություն՝ իր մեջ ներառելով բարձրակարգ կացարան [[(campus)]]՝ նախատեսված հետբուհական կրթական ծրագրի մասնակից ուսանողների և դասախոսական կազմի համար։ Համալիրում նախատեսված են կրթական գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները՝ ինչպես ուսանողների և դասախոսների կացարաններ, այնպես էլ արդի պահանջներին բավարարող կահավորված լսարաններ։
 
Կենտրոնի ստորին հարկն ամբողջությամբ նախագծված է որպես ակադեմիական հաստատություն՝ իր մեջ ներառելով բարձրակարգ կացարան [[(campus)]]՝ նախատեսված հետբուհական կրթական ծրագրի մասնակից ուսանողների և դասախոսական կազմի համար։ Համալիրում նախատեսված են կրթական գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները՝ ինչպես ուսանողների և դասախոսների կացարաններ, այնպես էլ արդի պահանջներին բավարարող կահավորված լսարաններ։
[[Պատկեր:Քննարկումների դահլիճ 1.JPG|200px|մինի|ձախից|Քննարկումների դահլիճ 1]]
[[Պատկեր:Սեմինարների դահլիճ.JPG|200px|մինի|ձախից|Սեմինարների դահլիճ]]
 
Կենտրոնում տարածքներ են հատկացվել [[առեւտրային բանկեր]]ի, [[ԱրՔա պրոցեսինգային կենտրոն]]ի, [[ԱՔՌԱ]]-վարկային և [[ԱՊՊԱ]]-բյուրոների համար՝ վերջիններիս կողմից այնտեղ ռեզերվային սերվերներով պահուստային տվյալների շտեմարանների ստեղծման հնարավորությամբ։
 
Կենտրոնի տարածքում գործում է նաև տարածքային դրամարկղային կենտրոն, որի միջոցով սպասարկվում են տարածաշրջանի ֆինանսական կազմակերպությունները։
 
 
Կենտրոնի հիմնական թիրախը բարձր դասարանների աշակերտներն են, ինչպես նաև ուսանողները, որոնց այցելությունները կազմակերպվում են օրական երկու անգամ, 20-25 հոգանոց խմբերով։ Կենտրոն կարող են այցելել նաև քաղաքացիներ, որոնք հետաքրքրված են դրամանիշերի պատմությամբ, Կենտրոնական բանկի գործունեությամբ, դրամավարկային քաղաքականությամբ։ Միևնույն ժամանակ, կենտրոնում անցկացվում են հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, թեմատիկ դասախոսություններ, այցելություններ հատուկ խմբերի համար։
 
Ցուցադրանքում ներկայացված են 24 ստատիկ վահանակներ, 2 ինտերակտիվ գոտիներ՝ դրամանիշերի ստուգման լաբորատորիա, բանկոմատ, 2 մուլտիմեդիային խաղեր, ազգային դրամի պատմության մասին տեսաֆիլմ, Կենտրոնական բանկի պատմության և գործունեության մասին 2 տեսաֆիլմ, գների կայունությունը և ֆինանսական համակարգի գործունեությունը բացատրող մուլտֆիլմեր, ինչպես նաև թեմատիկ տեսահոլովակներ։ Էքսկուրսիաներն իրականացվում են հայերեն, ռուսերեն և անգլերեն, իսկ ցուցադրանքը երկլեզվյան է՝ հայերեն և անգլերեն։
 
 
Կենտրոնական բանկի գրադարանը բաց է հանրության համար յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10։00-17։00։ Նախատեսված է ոչ միայն Կենտրոնական բանկի աշխատակիցների, այլև տնտեսագիտական բուհերի ուսանողների և դասախոսների համար։
 
Գրադարանում առկա են մասնագիտական մոտ 3000 անուն գրքեր։ Առաջիկայում նախատեսված է գրադարանի անդամակցությունը էլեկտրոնային գրադարաններին։
*[http://visitorscenter.cba.am/ Այցելուների կենտրոնի պաշտոնական կայք էջ]
24 726

edits