«Հայաստանի կենտրոնական բանկ»–ի խմբագրումների տարբերություն

չ
Կենտրոնական բանկը հիմնական նպատակն իրականացնելիս ձգտում է բարձր պահել իր՝ որպես անկախ կառույցի և Հայաստանի Հանրապետությունում միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածներում գների և ֆինանսական կայունության երաշխավորի հեղինակությունը՝ առաջնորդվելով տնտեսության կայուն զարգացման ապահովման և միջազգային շուկաներին ինտեգրվելու հեռանկարով, ձգտելով ունենալ ֆինանսական ծառայությունների ոլորտում տարածաշրջանային կարևոր դերակատարում։
 
== Կենտրոնական բանկն ու ՀՀ տնտեսությունը ==
== ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿՆ ՈՒ ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ==
Իր խնդիրներն իրականացնելիս Կենտրոնական բանկը համագործակցում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ։ Կենտրոնական բանկի նախագահը կամ նրա տեղակալը պարբերաբար պարզաբանումներ կամ բացատրություններ են տալիս Ազգային Ժողովին և նրա հանձնաժողովներին՝ Կենտրոնական բանկի քաղաքականության մասին։ Երկրի գլխավոր դրամատունը մասնակցում է կառավարության տնտեսական և ֆինանսական ծրագրերի մշակմանը, ինչպես նաև աջակցում է դրանց իրականացմանը, եթե դա չի հակասում Կենտրոնական բանկի խնդիրներին։ Դրամավարկային քաղաքականության ծրագրի մշակման ընթացքում Կենտրոնական բանկը խորհրդակցում է կառավարության հետ։ Բանկի նախագահը կարող է խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցել կառավարության բաց նիստերին և գրավոր կարծիք ներկայացնել քննարկվող հարցերի վերաբերյալ։