| MeshID = D014438
}}
'''Բծավոր տիֆ''', մարդու [[վարակիչ հիվանդություններ|վարակիչ հիվանդություն]], որն ընթանում է [[արյունատար անոթներ]]ի և [[կենտրոնական նյարդային համակարգ]]ի ախտահարումով:ախտահարումով։ Բնորոշ են յուրահատուկ [[ցան]]ը և տենդային վիճակը:վիճակը։
Բծավոր տիֆի զանգվածային բռնկումներ մշտապես նկատվել են պատերազմների, սովի և այլ սոցիալական վատ պայմանների ժամանակ, որոնք ուղեկցվել են բնակչության կյանքի, բնակարանային և կենցաղային պայմանների կտրուկ վատացմամբ, ինչպես նաև մարդկանց մեծ խմբերով տեղափոխությունների ժամանակ:ժամանակ։ Բծավոր տիֆի հարուցիչը [[Պրովացեկի ռիկետսիաներ]]ն են, որոնք կայուն են չորացման, սառեցման նկատմամբ և արագ ոչնչանում են 50 °C-ից բարձր ջերմաստիճանի ու վարակազերծող նյութերի ազդեցությունից: ազդեցությունից։
== Վարակման ուղիներ ==
Վարակի աղբյուրը բծավոր տիֆով հիվանդ մարդն է:է։ Հարուցչի փոխանցողը [[ոջիլ]]ն է (հաճախ հագուստի), որը վարակվում է հիվանդ մարդու արյունը ծծելով:ծծելով։ Հիվանդի արյան հետ ոջլի աղիքներն են թափանցում ռիկետսիաները, արագ սկսում են բազմանալ և ոջլի արտաթորանքի հետ ընկնում են արտաքին աշխարհ՝ մարդու սպիտակեղենի ու մաշկի վրա:վրա։ Առողջ մարդու արյունը ծծելու ընթացքում ոջիլների արտաթորանքի հետ արտազատվում են մեծ քանակությամբ ռիկետսիաներ, որոնք, կծած տեղը քորելիս թափանցում են արյան մեջ և տարածվում են ամբողջ օրգանիզմում, թափանցում տարբեր օրգաններ:օրգաններ։ Արյան մեջ հարուցիչները ոչնչանում են՝ արտազատելով թունավոր նյութ՝ էնդոտոքսին, որն ախտահարում է անոթները և օրգանիզմի վրա ունենում թունավոր ազդեցություն: ազդեցություն։
== Ախտանիշեր ==
Բծավոր տիֆի գաղտնի շրջանը 5-25, հաճախ 10-12 օր է:է։ Հիվանդությունն սկսվում է ուժեղ, սեղմող գլխացավով, հիմնականում՝ քունքային շրջանում:շրջանում։ Հիվանդը կորցնում է ախորժակը:ախորժակը։ Դողին հաջորդում է ջերմության աստիճանաբար բարձրացումը, որը 4-5-րդ օրը
հասնում է 39-40 °C-ի:ի։ Հիվանդի վարքը չի համապատասխանում հիվանդության բարդությանը:բարդությանը։ Նա լինում է գրգռված, շատախոս, աչքերը փայլում են, դեմքը, շրթունքները՝ կարմրում:կարմրում։ Հիվանդության 4-5-րդ օրը [[որովայն]]ի և հարակից [[կրծքավանդակ]]ի [[մաշկ]]ին հայտնվում է բնորոշ [[ցան]]՝ բաց վարդագույնից (սեղմելիս անհետանում են՝ վարդաբիծ) վառ կարմիր (սեղմելիս չեն անհետանում՝ [[պետեխիա]]):։ Հիվանդին անհանգստացնում են [[հևոց]]ը, սրտխփոցը, [[անքնություն]]ը, [[գլխացավ]]ը: ը։
12-14-րդ օրից ջերմաստիճանն իջնում է, հիվանդի վիճակը սկսում է բարելավվել:բարելավվել։ Ուշացած բուժումը կարող է հանգեցնել բարդությունների ([[թոքաբորբ]], [[ուղեղապատյանաբորբ]] և այլն):։
== Բուժում ==
Բուժումն անցկացվում է միայն հիվանդանոցում:հիվանդանոցում։
== Կանխարգելում ==
Բծավոր տիֆով հիվանդի հայտնաբերում և անպայման մեկուսացում:մեկուսացում։ Միջատազերծում են շինությունը, որտեղ եղել է հիվանդը, նրա հագուստներն ու անկողինը:անկողինը։ Հիվանդին շրջապատող անձինք ենթակա են սանիտարական մշակման։ Նրանց նկատմամբ բժշկական հսկողություն է սահմանվում (25 օր ջերմաստիճանը չափելով):։ Ջերմության բարձրացման դեպքում այդ անձանց տեղափոխում են հիվանդանոց:հիվանդանոց։ Հիվանդության տարածման վտանգի դեպքում բնակչության շրջանում կատարում են կանխարգելիչ պատվաստումներ:պատվաստումներ։
{{Հատկապես վտանգավոր վարակներ}}
|