«Ռոբերտ Ֆրոստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ clean up, փոխարինվեց: եւ → և oգտվելով ԱՎԲ
Տող 38.
Ֆրոստի բանաստեղծական հերոսը` նյուհեմփշիրցի ֆերմերը, իր հորթերով, կենաց ծառերով ու մութ անտառներով ճամփա ընկնող կոսմիկ մի գիտակցություն է: Բրիչը ձեռքին, կոշտ թաթերով ֆրոստյան հողագործը արարչի օրհնությունն է, նույն ինքը՝ արարիչը, հանապազօրյա քրտինքն ու արյունը հունցող աշխատավորը:
 
Ֆրոստն ամուսնանում է իր դասընկերուհու հետ: Նրանց վեց երեխաներից երկուսը մահանում են փոքր հասակում: Երիտասարդ Ֆրոստի անձնական ողբերգությունները պեսիմիստական աշխարհայացք են ձեւավորումձևավորում, որտեղ վաղուց պարտված ինդիվիդը շարունակում է ասկետիկ կեցությունը` վերապրելով անցյալը:
 
Ֆրոստին երկար ժամանակ չէին տպագրում: Ստիպված նա վաճառում է ֆերման, տեղափոխվելով Լոնդոն: Էզրա Փաունդի օգնությամբ հրատարակվում է բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «A Boy’s Will»: Առաջին աշխարհամարտի նախօրեին Ֆրոստը վերադառնում է Նյու Հեմփշիր, գնում նոր ֆերմա: Ռոբերտ Ֆրոստը չորս անգամ արժանանում է Պուլիտցերյան մրցանակի: ԱՄՆ-ում նա մեծ ճանաչում ու հարգանք էր վայելում: Մի քանի նախագահի, այդ թվում նաև Ջոն Քենեդու երդմնակալության օրը նա իր խոսքն էր հղում նախագահին ու ամերիկյան ժողովրդին, կարդում էր բանաստեղծություն: