«Բառիմաստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 20.
:Այս կարգի իմաստները հազվադեպ են դառնում սովորական ու ընդունված և մեծ մասամբ մնում են հեղինակային, անհատական գործածության սահմաններում:
*''Հավանության չարժանացած իմաստը'', անկախ այս կամ այն համատեքստերում բառի գործածությունից, հանրության կողմից հավանության չի արժանանում և մերժվում է ըստ լեզվի համակարգի գործող օրինաչափությունների: Օրինակ` ''ձայնալար'' բառի` երաժշտական գործիքի լար իմաստը: Հավանության չարժանացած իմաստը որոշ չափով նույնանում է պատահական իմաստի հետ:
*''Փոխաբերական իմաստը'' բառի այն իմաստն է, երբ խոսքում բառը ձեռք է բերում այնպիսի առարկա, երևույթ, հատկանիշ և այլն նշանակելու համար, որ նրա սովորական կամ բնական հասկացական բովանդակությունը չէ: Բառի փոխաբերական իմաստը երկրորդական, ածանցյալ, ոչ հիմնական իմաստն է, որ ձեռք է բերում բառը և գործում է նրա մեջ ուղղակի կամ անվանական իմաստի հետ, որը անմիջականորեն ցույց է տալիս օբյեկտիվ իրականության առարկաներն ու երևույթները: Բառի փոխաբերական իմաստը պատճառաբանված է նրա ուղղակի իմաստով, օրինակ` ''անուն'' բառի ուղղակի, անվանական իմաստով նշանակում է ''անձնանուն, հատուկ և աշխարհագրական անուներ'', փոխաբերաբար` ''համբավ, հռչակ'':
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բառիմաստ» էջից