«Բառիմաստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 16.
*''Նախնական կամ ելակետային իմաստը'' բառի նյութական-առարկայական մասի բուն իմաստն է, նրա ստուգաբանական կամ նախնական իմաստը, որից գոյացել է համապատասխան իմաստը լեզվի զարգացման ժամանակակից փուլում, օրինակ` ''կառավարել - կառք վարել'' (որից` ''կառավարել, ղեկավարել''):
*''Պատճառաբանված իմաստը'' բառի ընդհանուր իմաստն է, որ կարելի է որոշել, պատճառաբանել ըստ նրա բաղադրիչների իմաստների: Օրինակ` ''ձկնորս - ձուկ որսացող'':
*''Սովորական (ընդունված) իմաստը'' լեզվում կայունացած, գործածությամբ սովորական դարձած ու ընդունված իմաստն է: Օրինակ` ''անուշ - քաղցր, դուրեկան, հաճելի և այլն:''
*''Պատահական (չընդունված) իմաստը'' հանդիպում է բառի խոսքային գործածության միայն տվյալ համատեքստում և փաստորեն շեղվում է սովորական, ընդունված գործածությունից, իր վրա կրում է անհատական գործածության կնիքը: Գրավոր խոսքում բառի այն իմաստն է, երբ հեղինակը շեղվել է ընդհանուր, գործածական, ընդունված իմաստից, բառին տալիս է բոլորովին նոր, ոչ սովորական, հանրության կողմից դեռևս չընդունված, անգամ արտասովոր իմաստ: Օրինակ` ''աղջամուղջ - քաոս, թոհուբոհ''. ''Կյանքի մահի այս ամեհի աղջամուղջում` Ողջակիզվող հոգիներին ողջույն, ողջույն (Եղիշե Չարենց): Ընդունված իմաստներն են` ''մութուլույս, լուսադեմ, մթնշաղ'':
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բառիմաստ» էջից