«Բառիմաստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 13.
*''Երկրորդական իմաստ'' - երկրորդական են համարվում բառի հիմնական իմաստից զատ մնացած բոլոր իմաստները, այսինքն` բառի փոխաբերական, կողմնակի և այլ իմաստները:
*''Կողմնակի իմստը'' բառի երկրորդական, ոչ հիմնական իմաստն է, որ իբրև լրացուցիչ իմաստ դրվում է նրա հիմնական, անվանական իմաստի վրա և արտահայտում է նաև բառի իմաստային որևէ նրբերանգ: Օրինակ` ''անկիրթ'' բառի հիմնական իմաստն է` ''չկրթված, կրթություն չստացած'', կողմնակի իմաստներն են` ''1. կոպիտ, անտաշ, բիրտ, 2. անքաղաքավարի, 3. բարբարոս, անքաղաքակիրթ'':
*''Լրացուցիչ իմաստը'' բառի իմաստային կամ ոճական նրբերանգն էմ որ դրվում է նրա հիմնական իմաստի վրա և ծառայում է հուզաարտահայտչական տարբեր գունավորումների արտահայտման համար` տալով նրան անկաշկանդության, մտերմության, հանդիսավորության և այլ բնույթի իմաստներ: Դա բառի լրացուցիչ բովանդակությունն է և նրա մեջ պարունակվող իմաստային կամ ոճական նրբերանգները, որ դրվում են հիմնական իմաստի վրա և արտահայտում են հուզաարտահայտչական գնահատման նրբերանգներ: Օրինակ` ''աստղ- բախտ, հաջողություն'':
*''Նախնական կամ ելակետային իմաստը'' բառի նյութական-առարկայական մասի բուն իմաստն է, նրա ստուգաբանական կամ նախնական իմաստը, որից գոյացել է համապատասխան իմաստը լեզվի զարգացման ժամանակակից փուլում, օրինակ` ''կառավարել - կառք վարել'' (որից` ''կառավարել, ղեկավարել''):
*''Պատճառաբանված իմաստը'' բառի ընդհանուր իմաստն է, որ կարելի է որոշել, պատճառաբանել ըստ նրա բաղադրիչների իմաստների: Օրինակ` ''ձկնորս - ձուկ որսացող'':
*Սովորական (ընդունված) իմաստը լեզվում կայունացած, գործածությամբ սովորական դարձած ու ընդունված իմաստն է: Օրինակ` ''անուշ - քաղցր, դուրեկան, հաճելի և այլն:''
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բառիմաստ» էջից