«Բառիմաստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 7.
*''Բառի առարկայական (իրեղեն) իմաստը'' բառի նյութական իմաստն է և համապատասխանում է տվյալ բառի հիմքում ընկած հասկացությանը, որը ներկայացնում է իրականության առարկան, երևույթը, հատկանիշը և այլն: Առարկայական իմաստի կրողն է բառի արմատը: Պարզ կամ չտարրալուծվող հիմքերից կազմված բառերում բառային ու առարկայական (իրեղեն) իմաստները համընկնում են, դրանք բխում են բառի արմատական ընդհանուր իմաստից:
*''Բառի ածանցային իմաստն'' առաջանում է բառի [[Բաղադրություն|բաղադրության]] դեպքում բառակազմական [[ածանց]]ների կողմից: Ածանցային իմաստ արտահայտողներն են բառակազմական ձևույթները` ածանցները: Օրինակ` ''զինանոց'' բառը կազմված է ''զեն(ք)'' առարկայական իմաստից ու ''-անոց'' ածանցային իմաստից, որը նշանակում է ''տեղ'', ամբողջ բառը նշանակում է` ''զենք պահելու տեղ'':
*''Վերացական իմաստը'' բառի ընդհանուր իմաստն է, որը հատուկ է վերացական նշանակություն ունեցող` որակ, հատկանիշ, վիճակ, գործողություն ցույց տվող բառերին: Այդ իմաստն արտահայտում են սովորաբար վերացական գոյականները[[գոյական]]ները (օրինակ` ''սեր, թախիծ, խիզախություն, հույս, ձգտում'' և այլն), ինչպես նաև ածականները[[ածական]]ները (օրինակ` ''ջերմ, համառ, կամակոր'' և այլն), որոշ բայեր (օրինակ` ''կարոտել, ուրախանալ, պարծենալ, հուսալ'' և այլն). վերացական իմաստ ունեն այն բայերը[[բայ]]երը, որոնք օժտված են ավելի արտահայտված վերացականությամբ, ցույց են տալիս զգացմունք, վերաբերմունք, ներքին վիճակ և այլն:
*''Թանձրացական (կոնկրետ) իմաստը'', ի հակադրություն վերացական իմաստի, նշանակում է ֆիզիկական առարկաներ կամ առարկայացած հատկանիշներ, գործողություն և այլն: Որոշ դեպքերում թանձրացական իմաստը նույնանում է բառի անվանական իմաստի հետ (օրինակ` ''գիրք, լեռ, ծառ, թերթ, մագաղաթ'' և այլն): Թանձրացական իմաստ ունեն նաև թանձրացական գոյականներից կազմված մյուս խոսքի մասերը` ածականները, բայերը և այլն:
*''Բառարանային իմաստը'' կոնկրետ խոսքային իրադրությունից դուրս առնված, խոսքային բազմազան իրադրություններից վերացարկված նյութական-առարկայական իմաստն է:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բառիմաստ» էջից