«Բառիմաստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 5.
== Բառիմաստի տեսակները ==
Բառի բառային իմաստը գոյանում է նրա առարկայական (իրեղեն) իմաստից ու ածանցային իմաստից:
*''Բառի առարկայական (իրեղեն) իմաստը'' բառի նյութական իմաստն է և համապատասխանում է տվյալ բառի հիմքում ընկած հասկացությանը, որը ներկայացնում է իրականության առարկան, երևույթը, հատկանիշը և այլն: Առարկայական իմաստի կրողն է բառի արմատը: Պարզ կամ չտարրալուծվող հիմքերից կազմված բառերում բառային ու առարկայական (իրեղեն) իմաստները համընկնում են, դրանք բխում են բառի արմատական ընդհանուր իմաստից:
*''Բառի ածանցային իմաստն'' առաջանում է բառի [[Բաղադրություն|բաղադրության]] դեպքում բառակազմական [[ածանց]]ների կողմից: Ածանցային իմաստ արտահայտողներն են բառակազմական ձևույթները` ածանցները: Օրինակ` ''զինանոց'' բառը կազմված է ''զեն(ք)'' առարկայական իմաստից ու ''-անոց'' ածանցային իմաստից, որը նշանակում է ''տեղ'', ամբողջ բառը նշանակում է` ''զենք պահելու տեղ'':
*''Վերացական իմաստը'' բառի ընդհանուր իմաստն է, որը հատուկ է վերացական նշանակություն ունեցող` որակ, հատկանիշ, վիճակ, գործողություն ցույց տվող բառերին: Այդ իմաստն արտահայտում են սովորաբար վերացական գոյականները (օրինակ` ''սեր, թախիծ, խիզախություն, հույս, ձգտում'' և այլն), ինչպես նաև ածականները (օրինակ` ''ջերմ, համառ, կամակոր'' և այլն), որոշ բայեր (օրինակ` ''կարոտել, ուրախանալ, պարծենալ, հուսալ'' և այլն). վերացական իմաստ ունեն այն բայերը, որոնք օժտված են ավելի արտահայտված վերացականությամբ, ցույց են տալիս զգացմունք, վերաբերմունք, ներքին վիճակ և այլն:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բառիմաստ» էջից