«Հիերոգլիֆ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 4 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
'''Հիերոգլիֆներ''', եգիպտական հնագույն գրանշաններ, որոնք հիմնականում լինելով գաղափարագիր՝ դեռևս չէին կորցրել պատկերանկարչական բնույթը։ Հիերիոգլիֆների գործածության մեջ են եղել մ.թ.ա. IV հազարամյակի վերջերից և տարբերակումներով, փոփոխություններով հարատևել են մինչև մ.թ. սկզբները։ Նախապես հիերոգլիֆներիի թիվը հասել է մոտ 5 հազարի, սակայն հին եգիպտերենի պատմության գրեթե բոլոր [[շրջան]]ներում գործածվել է դրանց միայն մի մասը (շուրջ 700—800տարի)։ Հիերոգլիֆների համակարգում եղել են նաև հնչյունագիր նշաններ, ընդ որում՝ մեկ [[բաղաձայն]] արտահայտողներ (թվով մոտ 30), բառամաս՝ [[ձևույթ]] (երկու կամ երեք [[բաղաձայն]]ի կապակցություն) նշանակողներ։ Մինչդեռ [[գաղափարագիր]]ն արտահայտում էր [[բառիմաստ]] (հասկացություն)։ Համեմատաբար ավելի ուշ գործածություն ստացած դետերմինատիվները ([[որոշիչ]]ները) օժանդակ, չարտասանվող պայմանական նշաններ էին, որոնցով ճշգրտվում էր բառերի նշանակությունը։ Գաղափարագիր պայմանական նշանների հիմքում ընկած էին փոխաբերական-սիմվոլիկ իմաստավորումներ (պատկերացումներ)։ Օրինակ, պապիրուսի փաթեթը նշանակում էր «գիտենալ, [[գիտություն]]», [[մեղու]]ն՝ «զբաղմունք, ջանք, աշխատասիրություն»։ Սկզբում հիերոգլիֆները փորագրվում էին վերից վար, ավևի ուշ՝ աջից ձախ։ Գրության ուղղությունը որոշվում էր առանձիննշանների (օրինակ, դեմքի, ոտքի պատկերի) դիրքով։ Հիերոգլիֆների հետագա մշակումը և կրած փոփոխությունները [[հիմք]] դարձան նոր գրատեսակների (հիերատական, դեմոտական) համար, որոնց մեջ [[գրանշան]]ներն արդեն կորցրել էին իրենց պատկերային-նկարչական բնույթը։ Այժմ հիերոգլիֆներ ասելով երբեմն հասկանում են գաղափարագիր (օրինակ՝ չինական, խեթական), ինչպես նաև գրության այլ համակարգեր:
== Տես նաև ==
*[[Եգիպտական գիր]]