«Վիկտորիա (ջրվեժ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
 
'''Վիկտորիա''' [[ջրվեժ]]ը գտնվում է Զամբեզի գետի միջին հոսանքում՝ Հարավային Աֆրիկայում: Տեղակայված է Զամբիայի և Զիմբաբվեի սահմանին:Տեղաբնիկները անվանում են «Մոսի-օա-Տունյա», որը թարգմանաբար նշանակում է «Շառաչող ծուխ»: Ջրվեժը համարվում է Աֆրիկայի ամենագեղատեսիլ վայրը՝ նեղ անդունդ, որտեղ թափվում է ջուրը:
Իր անվամբ ջրվեժը պարտական է Դավիթ Լիվինգստոնին. առաջին սպիտակամորթ մարդն է, որը տեսել է այն: 1855 թվականին, երբ տեղացի աբորիգենները նրան ուղեկցում էին դեպի ջրվեժը և երբ ցույց տվեցին 546 մլն.լ./վ. ջուր, որը թափվում էր 120 մ.-ոց անդունդը, Դավիթ Լիվինգստոնը, հիացած ջրվեժով, այն անվանեց «Վիկտորիա»՝ ի պատիվ Վիկտորիա թագուհու: Գտնվում է երկու ազգային պարկերի սահմանին՝ «Շառաչող ծուխ»՝ Զամբիայում և «Վիկտորիա ջրվեժ»՝ Զիմբաբվեում:
Այն միակ ջրվեժն է, որն ունի 100 մ.-ից ավելի բարձրուտըուն և 1 կմ.-ից ավելի երկարություն: Ջրվեժը չափազանց լայն է, մոտավորապես 1700 մ., ջրի թափման բարձրությունը փոփոխվում է 80 մ.-ից, ջրվեժի աջ ափի մոտ, մինչև 120 մ.՝ կենտրոնում: Վիկտորիա ջրվեժը մոտ 2 անգամ բարձր է Նիագարա ջրվեժից և ավելի քան 2 անգամ լայն է: Թափվող ջուրը առաջացնում է գոլորշու ամպ, որը տեսանելի է 50 կմ. հեռավորությունից: Գետի հոսանքում տեղակայված են կղզիներ, որոնց թիվը՝ ջրվեժին մոտենալով ավելանում է: Եվ անդունդի եզրին մոտ այդ կղզիներով ջրվեժը բաժանվում է 4 մասի:
Անձրևային սեզոնին ջրվեժով հոսում է մինչև 9100 մ.³/վ. ջուր: Իսկ չորային սեզոնին ջրվեժը կրճատվում է մինչև 350 մ.³/վ.: Տուրիստները այցելում են այստեղ հիմնականում գարնանը, երբ ջուրը ջրվեժում հասնում է առավելագույնի:
 
[[Կատեգորիա:Զամբիայի ջրվեժներ]]