«Մողեսներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:Կենդանիներ, ավելացվեց Կատեգորիա:Մողեսներ ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 22.

'''Մողեսներ''' ({{lang-lat| Lacertilia}}) թեփուկավորների կարգի սողունների ենթակարգ։ Հայտնի է շուրջ 26 ընտանիքի 371 ցեղի 4765 տեսակ, ՀՀ-ում՝ 5 ընտանիքի (գեկոններ, ագամաներ, իլիկամողեսներ, սցինկայիններ, իսկական մողեսներ) շուրջ 12 ցեղի 26 տեսակ։ Տարածված են գրեթե բոլոր լանդշաֆտային գոտիներում։
[[Հայաստանի Հանրապետություն]]ում հանդիպում են [[անդրկովկաս]]յան անապատային և խայտաբղետ, Շտրաուխի անապատային մողեսիկները, Դալի, հայկական, միասեռ (սպուիտակափոր), [[Ռադդե]]ի, [[Ռոստոմբեկով]]ի, ժայռային մողեսները, դեղնափորիկը, կոտրտվող իլիկամողեսը, [[Չեռնով]]ի մերկաչք մողեսը, կովկասյան լեռնային ագաման, պարսկական կլորագլուխ մողեսը, կասպիական նեղմատ գեկոնը, փոքրասիական, նրբագեղ օձաչք մողեսները, փոքրասիական ու սովորական տրիտոնները և այլն։

== Նկարագրությունը ==

== Նկարագրությունը ==
[[Ատամ]]ներն ամրացած են ծնոտների ներսի մակերևույթին (պլևրոդոնտ) կամ արտաքին եզրին (ակրոդոնտ)։ Պլևրոդոնտ ատամները մաշվելու կամ ջարդվելու դեպքում փոխարինվում են նորերով։

[[Լսողություն]]ը և տեսողությունը լավ են զարգացած, շատ տեսակներ ունեն երրորդ կամ գագաթնային աչք։ Կոպերը սովորաբար շարժուն են, որոշ խմբերինը ձուլվել են և վերածվել թափանցիկ թաղանթի կամ թաքնված են մաշկի տակ։ Պոչը, աստիճանաբար նեղանալով, վերջանում է սուր ծայրով, հաճախ գերազանցում է մարմնի երկարությունը։

Տող 31.

== Կենսակերպը ==
Մեծ մասը ցամաքային կյանք է վարում, կան ծառաբնակ, հողում և ավազում ապրողներ։ Որոշ տեսակներ հարմարվել են մարդամերձ տեղանքում գոյատևելուն., հանդիպում են բնակավայրերում և դրանց շրջակայքում (դեղնափորիկ և ժայռային մողեսներ)։

Սնվում են միջատներով և այլ անողնաշարավորներով, ավելի խոշորները՝ մանր ողնաշարավորներով։ Կան նաև բուսակեր տեսակներ։

Մողեսներն օգտակար սողուններ են., ոչնչացնում են վնասատու միջատներին։ Փոքրասիական տրիտոնը, անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկը, կուսածին ժայռային մողեսները, [[Չեռնով]]ի մերկաչքն անհետացման եզրին են։ Պարսկական կլորագլուխ մողեսը, անդրկովկասյան խայտաբղետ մողեսիկը, երկարաոտ սցինկը, ոսկեգույն տրախիլեպիսը, Չեռնովի մերկաչքը և [[Փոքր Ասիա|փոքրասիա]]կան մողեսը գրանցված են Հաըաստանի Հանրապետության [[Կարմիր գիրք|Կարմիր գրքում]]։

== Բազմացումը ==
Բազմանում են առավելապես ձվադրմամբ (դնում են 1–35 [[ձու]])։ Կան նաև ձվակենդանածնությամբ, կենդանածնությամբ և կուսածնությամբ բազմացողներ։ Վերջիններից են միասեռ ժայռային (սպիտակափոր), հայկական, Ռոստոմբեկովի և Դալի մողեսները (Հայաստանի ՀանրապետույունումՀանրապետությունում հայտնաբերել է Դ. Դարևսկին)։
== Տեսակները ==

== Տեսակները ==
Կոմոդյան վարանը ամենամեծ մողեսն է։ Երբեմն նրան անվանում են «Կոմոդա կղզու հրեշ» կամ «ցամաքային կոկորդիլոս»։ Նա հարձակվում է եղջերուների և խոզերի վրա։

Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մողեսներ» էջից