«Արմենակ Արմենակյան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
No edit summary
'''Արմենակ''' ԲանասերիՄանասերի '''Արմենակյան''' ([[դեկտեմբերի 10]], [[1955]], [[Երևան]] - [[հոկտեմբերի 27]], [[1999]], [[Երևան]]), ազատամարտիկ-հրամանատար, հասարակական գործիչ։ [[1973]]-[[1977]] թվականներին ծառայել է [[ԽՍՀՄ]] ԶՈՒ հյուսիսային նավատորմում։ Ավարտել է [[Երևանի տնտեսագիտաիրավաբանական համալսարան]]ը ([[1994]])։
 
== Գործունեություն ==
[[1988]] թվականին կազմավորել է «Նորք-Մարաշ» կամավորական ջոկատը, եղել «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հրամանատարը։ [[1995]]-[[1999]] թվականներին՝ Երևանի «Նորք-Մարաշ» համայնքի թաղապետ։
 
[[1988]]-[[1994]] թվականներին մասնակցել է [[ՀՀ]] Արարատի ([[Երասխ]]), [[Վայք]]ի ([[Բարձուրն]]ի), [[Նոյեմբերյան]]ի ([[Կոթի]], [[Բաղանիս]], [[Ոսկեպար]]), [[Իջևան]]ի, [[Եղեգնաձոր]]ի, [[Գորիս]]ի ([[Կոռնիձոր]], [[ՇոտնուխՇուռնուխ]], [[Հարթաշեն]]), [[Սիսիան]]ի ([[Մոֆլու]], [[Թասիկ]], [[Թանահատ]], «Փիրդաղի» բարձունք), [[Կապան]]ի, [[Մեղրի]]ի, [[Ճամբարակ]]ի, [[Վարդենիս]]ի և ԼՂՀ [[Մարտակերտ]]ի ([[Կիչան]], [[ՄրխավենդՍրխավենդ]], [[Հաթերք]], [[Ջանյաթաղ]], [[Հոռաթաղ]], [[Սարսանգ]]ի ջրամբար, [[Մաղավուզ]], [[Զագլիկ]], [[Մոխրաթաղ]]), [[Աղդամ]]ի ([[ՓավրոսվենդՓափրավենդ]]), [[Լաչին]]ի, [[Ասկերան]]ի, [[ՄարտունիՄարտունուի]]ի շրջանների և ԲեոլաձորիԲերդաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
 
Արմենակյանի նախաձեռնությամբ Նորքում վերականգնվել և օծվել է ([[2000]]) Ս. [[Մարիամ Աստվածածին]] եկեղեցին։ Առաջադրվել և հոգևոր համայնքի կողմից հաստատվել է եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ։ Երևանի քաղաքային խորհրդի ([[1990]]), ՀՀ ԱԺ ([[1995]]-[[1999]] և [[1999]] թվականից) պատգամավոր, «Նորք- Մարաշ» երկրապահ կամավորականների ([[1993]]) և նույնանուն հայրենակցական բարեգործական ([[1989]]) միությունների նախագահ։ Զոհվել է ՀՀ Աժ դահլիճում [[1999]] թվականի [[հոկտեմբերի 27]]-ին կատարված ոճրագործության ժամանակ։
 
==Պարգևատրումներ==
Պարգևատրվել է ՀՀ 1-ին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով, «Արիություն» մեդալով. «Մարշալ Բաղրամյան-100» հուշամեդալով և այլն։ Արմենակյանի անունով են կոչվել Երևանի Ւ1°թիվ 124 (բակում տեղադրված է Արմենակյանի կիսանդրին), ՆՈՐ Լևեշի արևելյան մարզաձևի դպրոցները, Նորք- Մարաշ համայնքի փողոցներից մեկը։ Թաղված է ԱՍ. ՄափամՄարիամ Աստվածածին եկեղեցու բակում, որտեղ տեղադրված է նրա հուշարձանը (քանդակագործ՝ Մ. Շահինյան)։
 
{{ՂԱՊ}}