«Ագաթանգեղոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 8.
Ագաթանգեղոսը հեղինակ է հայ պատմագրության հնագույն հուշարձանի՝ «Պատմութիւն Հայոց» երկի, որը հայտնի է նաև «Գիրք Ս. Գրիգորիսի» կամ «Պատմութիւն և վարք Ս. Գրիգորի» անուններով։ Գրքում սփռված «կենսագրական» տեղեկությունների և ակնարկների հիման վրա Ագաթանգեղոսն ավանդաբար համարվել է ծագումով հռոմեացի. [[Տրդատ Գ Մեծ]]ի ժամանակ գալով Հայաստան՝ դարձել է նրա քարտուղարը, որպես Տրդատի ու Գրիգորի աշխարհիկ և հոգևոր սխրագործությունների ժամանակակից ու ականատես, Տրդատի հանձնարարությամբ, գրել է [[Խոսրով Բ|Խոսրով Մեծ]]ի և իր դարաշրջանի Հայաստանի պատմությունը։
 
«Պատմություն Հայոց»-ի նյութը չորրորդ դարի դեպքերն են, հատկապես քրիստոնեության մուտքը [[Հայաստան]], [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Լուսավորչի]] և [[Հռիփսիմյան կույսեր]]ի հավատն ու չարչարանքները, Տրդատ Գ-ի պայքարը նրանց դեմ, ապա նույն Տրդատի կողմից քրիստոնեությունը [[301]] թվականին պետական կրոն հաստատելը։ Գիրքը հարուստ է դիցաբանական, առասպելական պատմություններով, որոնց հիմքում ընկած են իրական պատմական փաստեր։ Այդ գիրքը սկզբնաղբյուր է եղել [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] և ուրիշների համար։ Առաջին անգամ նրա մասին հիշատակել է [[Ղազար Փարպեցի]]ն։ Մեծ է նրա ինչպես պատմական, այնպես էլ գրական-գեղարվեստական արժեքը։
 
Գիրքը դեռևս միջնադարում թարգմանվել է հունարեն, արաբերեն, լատիներեն, վրացերեն և այլ լեզուներով, իսկ նոր ժամանակներում թարգմանվել և հրատարակվել է իտալերեն, ֆրանսերեն<ref>[http://remacle.org/bloodwolf/historiens/agathange/armenie.htm Agathange, Histoire du règne de Tiridate et de la prédication de Saint Grégoire l’Illuminateur.]</ref>, գերմաներեն, ռուսերեն<ref>[http://vehi.net/istoriya/armenia/agathangelos/ru/index.html Агатангелос, История Армении, Перевод с древнеармянского, вступительная статья и комментарии К. С. Тер-Давтян и С. С. Аревшатяна, Ереван, 2004]</ref>, անգլերեն<ref>[http://books.google.am/books?id=d5DA3sh81OIC&pg=PR7&dq=Agathangelos,+History+of+the+Armenians,+Robert+W.+Thomson&hl=en&sa=X&ei=h_UQU56lGsW47QbWh4GIBw&ved=0CCwQ6AEwAQ#v=onepage&q=Agathangelos%2C%20History%20of%20the%20Armenians%2C%20Robert%20W.%20Thomson&f=false History of the Armenians by Agatʻangeghos, Trans. Robert W. Thomson, 1976.] ISBN 0873953231</ref><ref>The Teaching of Saint Gregory: An Early Armenian Catechism (Harvard Armenian texts and studies). ISBN 0674870387</ref> և արևելահայերեն<ref>[http://kantegh.files.wordpress.com/2011/04/s-grigor-separation.pdf Սուրբ Գրիգորի վարդապետությունը, թարգմ. գրաբարից, առաջաբանը եւ ծանոթագրությունները Ս. Արեւշատյանի, Էջմիածին, 2007:]</ref>։